AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2018-06-08 11:50:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 3533, Տպվել է` 487, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ, տիեզերական ծրագրերի ճարտարագետներՙ ԱՇՈՏ ԶԱԽԱՐՅԱՆ, ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՇԻՆ, 02.06.2018

Արձագանքելով տպագրվածին http://www.azg.am/AM/2018060118

Երեւանում բացված Տիեզերքի թանգարանում http://www.garni-cosmos.com/ ցուցադրված են ցուցանմուշներ, որոնցով կհպարտանա յուրաքանչյուր երկիր: Ցուցանմուշների թվում են տիեզերքի հետազոտման վաղ շրջանումՙ 1960-70թթ. ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ Հայաստանում ստեղծված, տիեզերք արձակված եւ վերադարձված գիտական սարքեր: Կարող է աներեւակայելի թվա, սակայն այդ սարքերով տիեզերքում իրականացվել են աշխարհի ամենակատարյալ գիտափորձերը, ինչի մասին այսօր կարելի կարդալ, օրինակ, ամերիկյան տեղեկատուներում: Գիտական արդյունքները տպագրվել են NATURE եւ այլ ամենահեղինակավոր ամսագրերում, իսկ այսօր տեղ են գտել բազմալեզու հանրագիտարաններում:

Հայաստանում` Գառնիի ինստիտուտում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնաց, այդ թվում անվանիներՙ Լեոնովը, Գրեչկոն, Կլիմուկը (ներկայումս գեներալ-գնդապետ), Կրիկալյովը: Թանգարանում ներկայացված բացառիկ փաստաթղթերից են տիեզերագնաց Լեբեդեւի թռիչքային մատյանը, ձեռագրեր մեծանուն գիտնականներիՙ այդ թվում Վիկտոր Համբարձումյանի, Անդրանիկ Իոսիֆյանի, Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեի, տիեզերագնացների երախտիքի հուզիչ գրառումներՙ որ իրենց ճանապարհը դեպի տիեզերք սկսվել է Գառնիից:

Տիեզերքի թանգարանի բազմաթիվ այցելուներ, դպրոցականներ հուզմունքով դիպչում են բաց տիեզերքում եղած սարքերին:

Գալով մեր օրերըՙ վերջերս պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի ղեկավարությամբ հայ եւ իտալացի մասնագետների հետազոտությունը եվրոպական LARES արբանյակով` ներառվել է գիտական կարեւորագույն (highlight) արդյունքների թվում http://www.azg.am/AM/2018030208; http://spaceworldsnews.blogspot.com/2018/02/laser-ranged-satellite-measurement-now.html

Այսպես, Հայաստանի մասնագետների ներդրումը տիեզերական հետազոտություններում իր առաջնեկային բնույթով ազգային հպարտություն է:

«Ազգ», 2018-06-01, http://www.azg.am/AM/2018060118 կարդում ենք, որ հայ գործարարը «որոշեց Հայաստանի անունը կապել տիեզերագնացության եւ տիեզերքի հետ» վճարման դիմաց մեր դրոշները տիեզերակայան ուղարկելով: Չմոռանանք, որ եթե 1960-ականներին տիեզերքը իրապես անհայտություն էր, հերոսների ասպարեզ, ապա այսօր այն առօրյա է, հասանելի անգամ զբոսաշրջիկ-տիեզերագնացների համար, եւ ռուսական պատկան մարմինները տվյալ դեպքում բիզնես ծրագիր են իրանակացնում (արդյոք, կլինի՞ հաճախորդ, ասենք, ֆրանսիական դրոշի ծածանման): Միգուցե վճարման դիմաց, ասենք, մի չինացի մեր դրոշը ծածանի Էվերեստի՞ վրա: Համարե՞նք դա մեր երկրի նվաճում եւ հպարտանա՞նք:

Մեր կարծիքով, այսօր, երբ մեր երիտասարդների համարՙ մատի հպումով հեշտությամբ ստուգելի եւ համադրելի է ամեն ինչ, ավելի լուրջ է պետք մոտենալ ազգին վերագրվող եւ ազգը բարձրացնող իրական նվաճում հասկացությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 08-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.