AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018



Տեղադրվել է` 2018-06-05 16:46:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3282, Տպվել է` 495, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇՏԱՐԱԿԻ ՋՐԱՂԱՑԸ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Ջրաղացների թիվը Հայաստանում ուշ միջնադարում հասնում էր 1600-ի: Ջրաղացների կարողությունը սահմանվում էր աղացների քանակով, որն էլ իր հերթին կախված էր բնակավայրերի մեծությունից եւ աղացները շարժող ջրի քանակից:

Այս չափանիշներով շատ կարեւոր ջրաղաց է Աշտարակի կամուրջի մոտ գտնվող ջրաղացը, որը գոյություն ունի արդեն 400 տարի: Կամուրջը, որի մոտ կառուցվել է ջրաղացը, Աշտարակի պատմական 5 կամուրջներից մեկն է, որը կապում էր Աշտարակի չորս պատմական թաղամասերը` Բերդի, Ծիրանավորի, Կարմրավորի եւ Մարինեի թաղերը:

Աշտարակի ջրաղացը խոշոր ջրաղացներից է, որովհետեւ ունի վեց աչք: Աչքերի քանակը նրա տիրոջ հարստության չափանիշն էր:

Աշտարակի ջրաղացի հատակագծա-ճարտարապետական հորինվածքը բավական բարդ է: Այն հատակագծում ունի 23,6x8,4x30,0x9,3 մ չափեր: Բաղկացած է մեկ ալրաղաց բաժանմունքից, որն ունի 6 ալրաղաց աչքեր եւ ջրաղացպանի սենյակից : Շենքն ամբողջությամբ ծածկված է հարթ գերանածածկով: Ծածկը կրել են փայտից սյուները, որոնք բարձրացել են քարից խարիսխների վրա: Շենքը կառուցված է տուֆ քարով: Ունի բնակելի եւ տնտեսական կառույցների բարձրությանը մոտեցող բարձրություն: Պատի առաջին շարքերը շարված են համեմատաբար խոշոր քարերով: Բացվածքները փոքր են, որոնք ապահովում են ինչպես լուսավորությունը, այնպես էլ օդափոխությունը: Շենքն ունի մեկ մուտք : Ջրաղացի շենքի տանիքը հետագայում կառուցվել է երկլանջ: Տանիքի ծածկը իրականացվել է կղմինդրով:

Թեփահանիչ շենքը կառուցված է տեղական տուֆ քարով` կանոնավոր կոպտատաշ եղանակով: Քարի շարի չափերը շենքի ողջ բարձրությամբ գրեթե չեն փոփոխվում: Ծածկը իրականացվել է փայտով, որի հիմքը նստում է տուֆե արտաքին պատերի վրա: Ջուրը բնական աղբյուրից դեպի շենք հասցվել է փայտե խողովակներով, որը հոսելով շենքի ստորին մասով պտտում է մետաղական անիվը: Անիվը մետաղական ձողով կապված է թեփահանող քարի հետ, որը պտտվում է ջրի հոսքի ազդեցությամբ :

Տեղադրված է գեղատեսիլ վայրում` Քասախ գետի ափին, միջնադարյան կամրջի հարեւանությամբ, վերեւում` լազուր կամարում նշմարվում են միջնադարյան տաճարների ուրվագծերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 01-06-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.