AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 26. ԼԵԶՈՒ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2722, Տպվել է` 108, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՌՆԱՐԴ ԼՅՈՒԻՍ. «ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ»

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Երկուշաբթի, աշխարհի ազդեցիկ պարբերականներՙ The Wall Street Journal, The Times, The Daily Telegraph-ը, լույս տեսան պատկառազդու մահախոսականներով. «Մահացել է մեր ժամանակների խոշորագույն պատմագետՙ Բեռնարդ Լյուիսը»: Մայիսի 19-ին, 101 տարեկանում, Նյու Ջըրսիի ծերանոցում իր կյանքն ավանդեց մի մարդ, որի տեսակետները Մերձավոր Արեւելքի, իսլամի եւ աշխարհում հրեական գործոնի մասինՙ մոգական ազդեցություն են ունեցել ամերիկյան արտաքին քաղաքականության վրա եւ մեծ չափով նպաստել այն չմակարդվող արյունահեղությանը, որ տեղի է ունենում այսօր մերձավորարեւելյան տարածաշրջանում: Անեծք եւ աղոթքՙ իրարամերժ կարծիքներ պարունակող հոդվածների պակաս չկա այսօր տպագիր մեդիադաշտում, այնտեղ խախտված էՙ «Հանգուցյալի մասին ասա միայն լավը, կամՙ լռիր» պայմանը: «Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող պատերազմի գաղափարական կնքահոր մահը արցունքի արժանի չէ», - ասաց Փիթեր Օբորնը Middle East Eye պարբերականում:

2003-ին, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը , Իրաքի ռազմական ներխուժման մասին լրագրողների հետ հանդիպմանը գնաց Բ. Լյուիսի աշխատություններից վերցված մեջբերումների մեծ փաթեթով: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 20-ին հայտարարեց. «Մերձավոր Արեւելքի մասին իմ իմացության համար մեծապես պարտական եմ Բ. Լյուիսի աշխատանքներին»: Հրեա պատմաբանի հայեցակետը Պաղեստինի գաղութացման եւ Իրանում ռեժիմի փոփոխման մասին, այսօր կետ առ կետ ուզում է կյանքի կոչել Թրամփի վարչակարգը: Լյուիսը մահմեդական աշխարհում ամերիկյան ժողովրդավարության սկզբունքների ներմուծման ջատագովն էր, որի կործանարար հետեւանքները տեսանք Իրաքում, Սիրիայում եւ այլուր: Իր հարյուրավոր հոդվածների եւ տասնյակ գիտական աշխատությունների կեսը նվիրված է իսլամին: Նրան անվանել ենՙ «Իմամ», վերջին ատյանի հեղինակություն:

«Իմ ընտրությունը միշտ մահմեդականների կողմն է: Վիեննայում ես թուրքական սահմանագծում եմ, ոչՙ ավստրիացիների», -ասել է նա, անդրադառնալով Վիեննայի մոտ Օսմանյան կայսրության 1683 թվականին կրած պարտությանը», մեջբերել է The New York Times-ը:

Բեռնարդ Լյուիսը Հայոց ցեղասպանությունը ժխտող հրեա առաջին պատմաբաններից էր: 1950-ին թուրքական կառավարությունը նրա առջեւ բացեց օսմանյան արխիվները: Իրՙ «Ժամանակակից Թուրքիայի ստեղծումը» գրքի առաջին երկու հրատարակություններում հեղինակը հայերի հանդեպ Օսմանյան կայսրության քաղաքականությունը համարել էրՙ ցեղասպանություն: Սակայն հետագա հրատարակություններում նա «վերանայեց» իր կարծիքը եւ նշեց, որ 1915թ. կատարվածը դաժան կոտորած էր, սակայն դա չի կարելի ցեղասպանություն համարել, քանզիՙ որեւէ ապացույց չկա այդ սպանություններում թուրքական պետական մարմինների ծրագրավորված մասնակցության մասին: Ֆրանսիական «Le Monde» թերթում Հայոց ցեղասպանությունը հերքող իր մեկնաբանությունների համար ֆրանսիական դատարանի որոշմամբ նա տուգանվեց ընդամենը մեկ ֆրանկով, ինչը, կարծում եմ, անլուրջ մոտեցում է եղել:

«Ի՞նչ են ուզում հայերը: Նրանք ուզում են կրկնակի օգուտ քաղել: Մի կողմից նրանք հպարտությամբ են խոսում օսմանյան ռեժիմի «դեսպոտիզմի» դեմ իրենց պայքարի մասին, մյուս կողմիցՙ նրանք իրենց ողբերգությունը համարում են ցեղասպանություն եւ համեմատում այն հրեական Հոլոքոստի հետ: Ես դա չեմ ընդունում», ասել է հրեա պրոֆեսորը Երուսաղեմում «Haaretz»-ի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հայոց ցեղասպանության մասին այս վայ-պատմաբանի միտումնավոր կեղծարարությունն իր բացասական ազդեցությունը թողեց այս հարցում Իսրայելի որդեգրած արտաքին քաղաքականության վրա եւ ստեղծեց թուրք-ադրբեջանական լոբբիինգին վաճառված, Հայոց ցեղասպանությունը հերքող հրեա մտավորականների մի ստվար բանակ: Նրանցից մեկի, երդվյալ հակահայՙ Ալեքսանդր Մուրինսոնի անունը հաճախ է հիշատակվել այս թերթի էջերում, իր հայատյաց հոդվածների առիթով: Նրա մեղսոտ կյանքը նույնպես, քաղցկեղի պատճառով, ավարտեց այս հունվարին, ամերկյան Մերիլենդի հիվանդանոցներից մեկում:

Հավատացյալ չեմ, բայց ատելության ու կեղծիքի քարոզչությանը վաճառված հոգիներն, ըստ հրեական հավատքի, պետք է որ դառնան Գեհենի ճարակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.