AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 2911, Տպվել է` 392, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈԴՈՆԴՈ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՆՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քանի դեռ Հայաստանում տեղի ունեցած «սիրո հեղափոխությունից» հետո մենք դեռ փնտրտուքների մեջ ենք, թե ինչպե՞ս անենք, որ ավելի լավ ապրենք, լավ եւ երջանիկ, ԱՄՆ-ում տեղի ունեցավ մի խիստ ուշագրավ դատավարություն: Նյու Յորք նահանգի Սիրաքյուզ քաղաքում դատարանը որոշեց բավարարել Ռոդոնդո ամուսինների հայցն ընդդեմ... իրենց իսկ որդուՙ 30-ամյա Մայք Ռոդոնդոյի: Ծնողները դատի էին տվել իրենց որդուն, որն ի դեպ նրանց միակՙ ոչ միայն որդին է, այլեւ զավակը, քանի որ Մայքը հրաժարվում է տեղափոխվել ծնողների բնակարանից: Ընդ որում, ծնողները դատարանին հայտնել են, որ նրանք սկզբում խնդրել են իրենց որդուն տեղափոխվել, ապա ստիպել, վերջում էլՙ կաշառել: Մայքլին տվել են 1100 դոլար, որպեսզի նա հեռու ապրի ծնողներից, բայց 30-ամյա տղամարդը մերժել է պահանջը, վերցնելով, անշուշտ, 1100 դոլարը: Հարկ է նկատել, որ Մայքլը նորմալ տղամարդ է, չունի որեւէ հիվանդություն, հաշմանդամություն (եթե իհարկե հիվանդությունն ու հաշմանդամությունը արդարացնում են ծնողներիՙ երեխաներից հրաժարվելու ցանկությունը), եւ միեւնույն ժամանակ ունի սեփական բիզնեսըՙ ինտերնետ կայքերի բնագավառում: Ծնողները դատարանում գանգատվել են, որ իրենց որդին սեփական եկամուտները միայն իր կարիքների համար է վատնում եւ չի համալրում ընտանեկան բյուջեն, բայց եւ շեշտել են, որ իրենք պահանջում են Մայքլիցՙ հեռու ապրել ոչ թե այս պատճառով, այլ «քանի որ տղան արդեն 30 տարեկան է»:

Ինքըՙ Մայքլը, դատարանի վճիռն անվանել է «զարհուրելի» եւ հայտարարել, որ պատրաստվում է բողոքարկել այն: Դատավորն էլ վճիռը հրապարակելուց հետո խորհուրդ է տվել Մայքլինՙ փող ծախսել ոչ թե դատական ծախսերի վրա, այլ նոր բնակարան գտնելու նպատակով:

Թե ի՞նչ հետեւություն կանի այս ամենիցՙ Մայքլը եւ թեկուզ մեկ գիշերով նրան կընդունե՞ն արդյոք ծնողները, ես գոնե այս պահին չգիտեմ: Գիտեմ այն, որ Սերժ Սարգսյանը չէր հեռանում իշխանությունից, քանի որ ցանկանում էր թրծել հայ երիտասարդներին, իսկ հայ երիտասարդներն էլ Սերժին մերժեցինՙ ապացուցելով նրան, որ իրենք իրականում լավ էլ թրծված են: «Ելք» խմբակցությունից նոր պատգամավոր դարձած երիտասարդ Հայկ Կոնջորյանն, օրինակ, ասում է, թե այո, այսօրվա իշխանությունը երիտասարդ է եւ փորձ չունի, բայց փորձ չունի կաշառք վերցնելու, ապօրինություններ թույլ տալու...հարցերում: Գուցե եւ ճիշտ է ասում, շատ հնարավոր է, որ մեր երիտասարդական կառավարությունը (կառավարության միջին տարիքըՙ 43-ն է), իրոք էական փոփոխություններ բերի մեր կյանք, կրկնում եմՙ մեր կյանք, ոչ թե երկրում: Բայց նրանցից, նկատի ունեմ, բողոքի ցույցերին մասնակցածներից, քանի՞սն են պատրաստ առանց ծնողների քայլ անելու, ոչ թե հանուն երկրի, այլ ֆինանսապես կամ հոգեբանորեն: Իսկ քանի՞ ծնող է մեր երկրում հասկանում, որ իրենց 30-ամյա որդիները պետք է իրենցից հեռու ապրեն, թեկուզ եթե մինուճար են: Քանի՞ հայկական ընտանիք կա, որտեղ ընտանեկան ամրությունը չեն շփոթում մի տանը, հաճախ նաեւ մի սենյակի մեջ ապրելու հետ, երբ ամեն ինչ ոչ այնքան ամուր է, որքան կեղծավոր: Անշուշտ, Սերժ Սարգսյանը եթե մնար, ամենեւին էլ սա չէր թրծելու, բայց նոր իշխանությունը, երիտասարդ կառավարությունը սա թրծելո՞ւ է: Անկախության սերունդը վերջապես սովորելո՞ւ է ազատ ապրել, թե՞ դրա համար պետք է դատի տալ նոր սերնդին...Ի դեպ, լավ կլինի. ԱՄՆ-ում դատարանը նախադեպային վճիռ ունի արդեն, իսկ մեր երկրում դատարաններն այլեւս չեն ուղղորդվելու Բաղրամյան 26-ից, վարչապետ Փաշինյանն է ասել:

Երիտասարդությունը հրաշալի էՙ երբ կարողանում է ոչ թե իշխանություն փոխել, այլ կյանքը, իսկ մեր ծնողներն ազատ չեն ապրել, նրանց ծնողներն էլ, ու սա ամենեւին էլ քաղաքական հարց չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.