AZG Daily #24, 22-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 59. ԾԱՂԿԱԹԵՐԹԵՐԻ ՎՐԱՅՈՎ ԹՌՉՈՂ ԹԻԹԵՌԻ ԹԵՎԵՐԻՑ ՄԵԿԸ ԹԻԹԵՂԻՑ ԷՐ, ՄՅՈՒՍԸՙ ԹԵՐԹԻՑ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018



Տեղադրվել է` 2018-05-26 20:49:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 4016, Տպվել է` 368, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Հայկական մաֆիան Կենտրոնական Գերմանիայում նորից տեղական լրատվամիջոցների ուշադրությանն արժանացավ մայիսի 17-ին: MDR-ի տարածած լրատվության համաձայն, Այհսֆելդ (Eichsfeld) մարզային շրջանի Վորբիս (Worbis) քաղաքում ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող հայերիՙ երկու ընդդիմադիր կլանների միջեւ ծեծկռտուք է եղել, որ ավարտ է գտել իրավապահ մարմիններիՙ ոստիկանության, քրեական հետախուզության մեծաթիվ աշխատակիցներիՙ դեպքի վայր ժամանմամբ: Թե իրականում որն է եղել կռվի շարժառիթը, դեռեւս չի նշվում, բայց դատախազության պարզաբանմամբՙ զոհ չկա, թեեւ MDR-ի ծանուցմամբ, զենք հայտնաբերվել է, ինչը դատախազության աշխատակիցը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է: Հիշյալ լրատվամիջոցը իրազեկում է նաեւ, որ վերջին ծեծկռտուքը հաջորդել է մոտ 2 շաբաթ առաջ Գյոթթինգենում տեղի ունեցած արյունոտ բախմանը, որի մասնակիցները դարձյալ հայեր են եղել, մոտ 20 հոգի, եւ որի ժամանակ բազմաթիվ վիրավորներ են եղել: Այդ միջադեպի ժամանակ նկատվել է Այհսֆելդի համարանիշներով ավտոմեքենաների առկայություն, որոնցից մեկում զենք է հայտնաբերվել: Օրեր անց ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել հիշատակված քաղաքի եւ շրջակայքի բնակիչներից շատերի բնակարաններում եւ գործարար տարածքներումՙ ներառելով ավտոմեքենաների առեւտրով զբաղվողներին: Գերմանական լրատվամիջոցը նշում է, որ վիճաբանության պատճառը տարիներ ի վեր նույնն էՙ դրամ, անշարժ գույք, բիզնեսի մեջ մասնաբաժին: Հիշյալ երկու կլաններն էլ ավտոմեքենաների առուվաճառքի գործում ակտիվ են, բայց կասկած կա, որ կլանի առանձին անդամներ հնարավոր ներգրավվածություն կարող են ունենալ թմրամիջոցների առուվաճառքի մեջ: Այհսֆելդի երկու կլանների եւ Էրֆուրտի հայկական մաֆիայի միջեւ ուղղակի կապ չի հայտնաբերվել: 15 տարի է արդեն, ինչ Էրֆուրտում հայկական մաֆիայի երկուՙ միմյանց դեմ պայքարող ընտանիքներ են գործում: Վերջիններիս «քաջագործությունների» մասինպարբերաբար ծանուցել ենք անցյալ տարիներին մեր թերթի էջերումՙ մի չփարատվող մտահոգությամբՙ մինչեւ ե՞րբ են այսպիսիներին հանդուրժելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 25-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.