AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 121. ՁԵՌՆՈՑ ԴՆԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱԳՆԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18 > #020, 2018-05-25 > #021, 2018-06-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018



Տեղադրվել է` 2018-05-18 00:58:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 6465, Տպվել է` 1252, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերջին շաբաթվա մեջ նոր կառավարութուն կազմվեց, Պուտինն ու Թրամփը , այլ երկրների եւ կառույցների ղեկավարներ շնորհավորեցին ժողովրդի լայն լեգիտիմությամբ օժտված Հայաստանի նոր վարչապետին, տեղի ունեցան Պուտին-Փաշինյան հանդիպումը, նոր կազմով կառավարության անդրանիկ նիստը եւ բազմաթիվ այլ իրադարձություններ: Կարելի է ասել` դարձել ենք աշխարհի կենտրոններից մեկը, աշխարհն ակտիվորն զբաղվում է մեզնով, եւ դա Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների արդյունքն է: Թրամփի անձնական շնորհավորանքն աննախադեպ էր, ԱՄՆ նախագահի շնորհավորանքում անգամ համագործակցության ոլորտներն են մանրամասնված`առեւտրային կապեր, ժողովրդավարական ինստիտուտների զարգացում, տարածաշրջանային անվտանգություն, Ղարաբաղյան խաղաղ կարգավորում, կոռուպցիայի դեմ պայքար: Սոսկ շնորհավորա՞նք է սա` որպես խաղաղ իշխանափոխության գնահատում, թե տակն այլ բան կա, չգիտենք, սակայն բոլոր դեպքերում արժանահիշատակ է:

Իհարկե, վարչապետ Փաշինյանի առաջին միջպետական հանդիպումը ԵՏՄ Սոչիի գագաթաժողովի շրջանակում Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էր, որը, մանրիկ անհարթությունները եթե բացառենք, ընդհանուր առմամբ դրական տպավորություն թողեց եւ մեծ փորձություն հաղթահարելու երեւույթն ունեցավ`ամբողջ ազգով բանակ զինվոր ուղարկելու նման այդ այցին էինք հետեւոմ:

Իհարկե, Փաշինյանը դեռ կսովորի սառը դիվանագիտաան վարվելաձեւերին ու հագուկապին, սակայն ընդհանուր առմամբ հաճելի էր տեսնել, թե ԵՏՄ անդամ երկրների ավտորիտար կառավարման ներկայացուցիչ հին գայլերը հակասական զգացմունքներ արտահայտող ինչ հայացքներով էին կշռում Փաշինյանին, որը կարող է իրենց երկրներ ժողովրդավարական ավանդույթների արտահանման նախատիպ լինել: Իսկ Բելառուսի նախագահի ջերմությունը` առ Փաշինյան, ընդհանրապես քանդեց ԵՏՄ-ական կարծրատիպերը: Ինքը, Փաշինյանը այցից հետո ընդգծեց, որ Սոչիի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացրել է Հայաստանին հուզող բոլոր հարցերըՙ ներառյալ Ադրբեջանին սպառազինության մատակարարման հարցը` արդյունավետ գնահատելով հանդիպումը:

Ներսի հյուծող օրակարգը

Հայաստանում, սակայն, հետհեղափոխական պաուզան, որի անհրաժեշտության մասին ասում է Նիկոլ Փաշինյանը, դեռեւս հեռու է: Ամեն օր տարբեր բողոքի ակցիաներ են, նախկինում չլուծված-կուտակված հարցերի հրատապ բարձրաձայնումներ: Բողոքի մի գործողության մասնակիցները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, որին Մարգարյանը կոշտ է պատասխանում` հրաժարական չի տա: Ընտրովի այս մարմնի` Երեւանի քաղաքապետարանի հսկա բյուջեն եւ ենթակառուցվածքները` ֆինանսական եւ վարչական անսահմանափակ ռեսուրսներով նոր կառավարությանն ընդդիմադիր ուժի ձեռքում լինելը, ընդունենք, բարդացնելու է վիճակը:

Երեւանի քաղաքապետի պաշտոնը, ինչպես մի ժամանակ ձեւակերպել էր Ռոբերտ Քոչարյանը , փողի վրա նստած պաշտոն է, համապետական ընտրությունների ժամանակ հենց քաղաքապետարանի հնարավորություններն ու թաղապետարանների, համատիրությունների ուղղակի եւ ֆինանսական ազդեցությունն է հաճախ օգտագործվել, եւ աշնանը խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադություն ունեցող վարչապետը չի կարող սա չհասկանալ:Մանավանդ` Մարգարյանը հավակնություններ ունի նաեւ ՀՀԿ-ում առանցքային դերակատար դառնալու: Ահա եւ ցուցարարները, կարեւոր չէ առիթը, պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը, իսկ թե որքան կդիմանա նա` կախված է նրանից, թե ինչ վիճակում են նրա նյարդերը, բացի այդ` հավանաբար նրան զանազան կիսատ գործերի` գոնե փաստաթղթային կարգավորումն ապահովելու համար ժամանակ է պետք: Այնպես որ` Մարգարյանի հրաժարականը միայն ժամանակի խնդիր է, չնայած` Ն. Փաշինյանը երեկ հայտարարեց, թե միանգամից բոլորի հրաժարականները պահանջել սխալ է:

Գոնե առայժմ չեն պատրաստվում հրաժարական տալ գլխավոր դատախազը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Ընդհանրապես` Ազգային ժողովի ընտրությամբ նշանակվող պաշտոնյաներն այժմ լռում են, նրանք հույս ունեն, որ նոր վարչապետը եւ նոր կառավարություն կթաղվեն գործերի մեջ ու իրենց մասին կմոռանան, իսկ միգուցե գա-հասնի նաեւ այն թաքուն խոստումը, թե երեք ամսում այս կառավարությունը կձախողվի, ու հները կվերադառնան: Ասենք, որ այս կառավարության ձախողումը կլինի հայության ու Հայաստանի ձախողումը, որը հղի կլինի քաղաքացիական բախումներով անգամ: Զարմանք է հարուցում եւ այն, որ երկրի անվտանգության շարժառիթը երեսծեծանք դարձրած եւ վարչապետի ընտրության համար հարկավոր քվեները Ազգային ժողովում ապահոված նախկինները, այնուամենայնիվ, երազում են պետության ձախողումը, որ իրենք վերադառնան: Այ քեզ բան: Ընդհանրապես` ՀՀԿ-ն իրեն տարօրինակ է պահում, նրա ղեկավարն ու այլ ՀՀԿ-ականներ ասում են, թե իրենք ընդդիմություն են, բայց կան նաեւ այնպիսիք, որ խոսում են կառավարության համար խորհրդարանում խնդիր չստեղծելու մասին, ինչպես, օրինակ, Գեւորգ Կոստանյանը , որը մի ճեպազրույցում ասել է, թե հայրենասեր մարդը չի կարող ուրախանալ երկրի վարչապետի ձախողումից: Հավանաբար շուտով ականատես կլինենք ՀՀԿ-ի ավելի պրագմատիկ գործունեության, համենայնդեպս` ԱԺ առաջիկա լիագումար նիստը դրա երեւակիչը կդառնա:

Նոր կառավարությունը

Միանգամից ասենք, որ նոր կառավարության ողջ կազմը մեր երազանքի կազմը չէ: Երբ ասում են` թող գան երիտասարդները, դա չպետք է դառնա գլխավոր փաստարկ, որովհետեւ այդ երիտասարդների մեծ մասը ոչ Փաշինյանի քաղաքական փորձառությունն ունեն, ոչ էլ ոլորտային մասնագիտական հմտություններ, միայն երիտասարդ լինելը մի բանի համար է լավ` պոդիումի վրա քայլելու: Այս իմաստով` ոչ սփյուռքի, ոչ մշակույթի, ոչ տարածքային կառավարման նախարարները, ոչ էլ կառավարության աշխատակազմի ղեկավարը որեւէ քննություն չեն բռնում, եթե , իհարկե, աշխատելիս մեր սպասածին հակառակ աննախադեպ որակներ չդրսեւորեն: Մի փոքր հավասարակշռում են պրոֆեսիոնալների նշանակումները անցած կառավարությունների կադրերից, հատկապես Զոհրաբ Մնացականյանը , Դավիթ Տոնոյանը եւ Ատոմ Ջանջուղազյանը , ինչպես նաեւ հատուկենտ պրոֆեսիոնալ նորերը: Իհարկե, մեր բոլորիս խնդիրն է կարեցածի չափով նպաստել նոր կառավարությանը (լրագրողներս` գրելով), քանի որ ոչ մեկիս շահերից չի բխում այս կառավարության ձախողումն ու քաոսը: Այս իմաստով ապակառուցողական դեր կարող են ստանձնել այն լրատվամիջոցները, որոնք մինչեւ այժմ սնվում էին հայտնի աղբյուրից, եւ եթե նկատի ունենանք նախկինների`երեք ամսից վերադառնալու սպառնալիքը, եւս երեք ամիս սնվելու են նույն աղբյուրից: Դրա համար զարմանալի չեն բազմաթիվ կոմպրոմատները, որոնք պեղվում են անցյալից, մի մասը սարքվում է պարզապես ու նետվում ԶԼՄ-ներ, սոցիալական ցանցեր: Հեշտ զիջած իշխանությունը, այնուամենայնիվ, տակից ատամներով պաշտպանվում է հիմա: Ասացինք` նոր կառավարության ոչ բոլոր անդամներն են հուսադրող , կամ չենք ասում` հին կառավարության ու ՀՀԿ-ի պատգամավորների մեջ չկային իսկական պրոֆեսիոնալներ եւ սրտացավներ: Քավ լիցի: Սակայն երկար տարիներ գրել ենք, որ երկրում մի քանի մարդ են որոշողները, որ բիզնես մենաշնորհները ծառայում են մի քանի ընտանիքի, որ մաքսային եւ հարկային ոլորտները հարմարեցված են այդ մի քանի ընտանիքի սպասարկմանը, որ ոչ մի պատահական մարդ չի հայտնվել բարձր պաշտոններում եւ այլն: Հիմա հնարավորություն է ստեղծվել` փոխելու իրերի վիճակը, այնպես որ անկախ սնման աղբյուրից մեր գործընկերներին հարց ուղղենք` լավ, չե՞ք ուզում ձեր երեխաների համար տանելի հնարավորությունների երկիր ստեղծվի: Արդեն մաքսազերծման նորմալացման առաջին ծիծեռնակները կան, իմ օգտված խանութում` Նոր Զովքում բանանը դարձել է 710 դրամ (այսինքն` հայտնի ներկրողն ավելի է զսպել ախորժակը վախից), իմ թաղի կրիմինալը մտել է ծակուծուկերը: Ու այդպիսի բաներ շատ կարելի է տեսնել, այդ բոլորից հետո ինձ զարմացնում է երբեմն ակնհայտ, պատվիրատուի ականջները հետեւից ցցած, երբեմն ամբողջությամբ սարքովի կոմպրոմատային նյութերի հեղեղը լրատվամիջոցներ ու սոցիալական ցանցեր: Մի արեք, սիրելիներս, ես հասկանում եմ, որ աշխատանքը կկորցնեք, սակայն բոլորիս հետ էլ պատահել է դա, անձամբ ես երկու անգամ կորցրել եմ աշխատանքս` պատվերները չկատարելու համար, միեւնույն է, պրոֆեսիոնալը միշտ էլ աշխատանք կգտնի: Ինձ նաեւ զարմացնում է վճարովի ստատուսագիրների համառությունը` էդ ինստիտուտը պետք է վերացվի, չի կարելի փողով հասարակական կարծիք ձեւավորել եւ խառնշտել` դեմ գնալով երկիրը երկիր դարձնելու հայկական շանսին: Ինչպես նաեւ` չի կարելի ցուցարար վարձել` պաշտոնը պահպանելու համար: Ներող եղեք, որ տեսնում եմ ամեն ինչ: Սպասենք մի քիչ, քննադատենք իրական քննադատելին, անգամ օգնենք նոր ու անփորձ կառավարությանը` սրբագրելու իր այս կամ այն քայլը, բայց չոչնչացնենք:

Բողոքի ցույցեր

Փաշինյանը, եթե ամեն օր սկսի ընդունել տարբեր ոլորտներում կուտակված խնդիրների դեմ բողոքող ցուցարարների, ապա նրան ժամանակ չի մնա խնդիրները լուծելու: Ամեն օր մի արտադրությունում գործադուլ է, մեր տպավորությամբ` դրանց մի մասն էլ հրահրվում են հավանաբար այն շրջանակների կողմից, որոնք երազում են այս կառավարության ձախողումը, դա չի կարող չհասկանալ ինքը` Փաշինյանը, երբ երեկ ասում էր, թե բոլորս պաուզայի կարիք ունենք, որպեսզի հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք եւ հերթով զբաղվենք դրանց լուծմամբ. «Եթե բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, բոլոր հարցերի լուծումները կձախողենք»: Բողոքի ցույցերն անհասկանալիորեն այնքան են շատացել, որ անգամ երկիրը հետհեղափոխական ցնցումներից զերծ պահելու մասին խոսում է տեւաբար լռած Լեւոն Տեր-Պետրոսյանը , անգամ նա է մտահոգվում, որ արդեն անցյալի գիրկն անցնող նախկինների մոտ ռեւանշի ձգտումը չբթացնի հանկարծ պետական շահի զգացումը: Իրականում ինչու է աղմկում Տեր-Պետրոսյանը` Նիկոլ Փաշինյանն ինքն ավելի լավ կհասկանա, հիանալի իմանալով նրան, սակայն եթե նա ինչ-որ ակնկալիքներ ունի, եւ նոր վարչապետը, իրեն վարկաբեկելու գնով պիտի տրվի այդ ակնկալիքներին, այ դա չենք հասկանա, չի հասկանա հանրությունը: Իսկ բողոքի գործողությունները, փողոց փակելը, բոլոր հարցերն անհապաղ լուծելու պահանջները, իրոք, խանգարում են կառավարությանն աշխատել, այդ առումով համբերությամբ զինվելը բոլորի պարտքը պետք է լինի:

Այդ առումով հատկանշական է նոր վարչապետի` իր ֆեյսբուքյան էջում երեկ արած կոչը` երեկվա դրությամբ ժամը 15-ից դադարեցնել անհնազանդության բոլոր գոծողությունները եւ փողոցներ չփակել` հնարավորություն եւ ժամանակ տալով կառավարությանը ըստ առաջնահերթության լուծելու բոլոր խնդիրները: Անգամ խոստացավ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջը քննարկել եւ դիրքորոշում հայտնել: Իհարկե, Փաշինյանը դժվար վիճակում է հայտնվել «Սասնա ծռերի» հետ կապված, քանի որ վերջիններիս կողմնակիցները փակում են Արշակունյաց պողոտան եւ որպես քաղբանտարկյալների` պահանջում անմիջապես ազատ արձակել նրանց: Մինչդեռ Փաշինյանն իրավական լուծումների կողմնակից է, մանավանդ այն անձանց պարագայում, ում անունը կապվում է սպանությունների հետ: Ինչ որոշում էլ լինի` դառնալու է Փաշինյանի աքիլլեսյան գարշապարը` սահմանադրական ընթացակարգերը չխախտելու եւ ցուցարաների ցանկության բախման պատճառով:

Արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե՞...

Եթե ամռան վերջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, ապա կարող է պարզվել, որ ամենաշահեկան դրությունն ունի ՀՀԿ-ն, քանի որ նա կարող է իր մեծամասնությամբ զանազան հարկային եւ մաքսային մեղմացումներ նախատեսող օրենք-օրենքի հետեւից բերել ԱԺ եւ, կառավարության համար պատասխանատվություն չկրելով, ընդունել դրանք , ինչպես վերջերս արեց` շրջանառության մեջ դնելով իրենց իսկ ընդունած շարժական արագաչափերի կիրառումը արգելող նախագիծ: Բացի այդ` եթե Տարոն Մարգարյանը եւ ԿԸՀ նախագահը դիմանան, ապա ընտրության նախկին արատավոր ձեւերը մասամբ կարող են պահպանվել` փոշիացնելով վերջին շարժման ջանքերը: Իսկ միգուցե Փաշինյանն, այնուամենայնիվ, մի երրորդ ճանապարհ կընտրի՞: Իսկ ընդհանրապես` այս վերջին թեման օրենսդրական եւ տեխնիկական տեսանկյուններից լայնորեն բացելու կարիք կա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 18-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.