AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 2898, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, Հակոբ Ավետիքյան, Ատենապետ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ, Վարդան Նազիրյան, Ատենապետ

Ներքաղաքական ճգնաժամի կարգավորման մասին

Ապրիլի 29-ի առավոտյան մեծ թվով լրատվամիջոցներ տարածեցին Ռամկավար Ազատական կուսակցության Հայտարարությունը, որը հասկանալի ուշացումով հրապարակում ենք նաեւ մենք, քանի որ այնտեղ կան սկզբունքներ, մոտեցումներ եւ առաջարկներ, որոնք հետագա ամիսներին կարող են քաղաքական գործողությունների հիմք հանդիսանալ:

Հայրենական սահմանների հետագա անձեռնմխելիությունը երաշխավորված տեսնելու նախանձախնդրությամբ,

Երկրի տնտեսական կացության հետագա վատթարացումը կանխելու մտահոգությամբ,

Համայն հայությանըՙ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք, համախմբելու ձգտումով.

Ռամկավար Ազատական կուսակցութունը, իր հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների համախոհությամբ կոչ է անումՙ

Առաջիկա մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանին ընտրել հանրապետության վարչապետի պաշտոնում եւ նրան պարտականություն տալ, Սահմանադրության համաձայն, ձեռնամուխ լինել ժամանակավոր նոր կառավարության կազմությանըՙ պետական կառույցների աշխատանքը անխափան շարունակելու առաջադրանքով:

Ռամկավար Ազատական կուսակցությունը կոչ է անում Նիկոլ Փաշինյանինՙ

ա) Գործել միմիայն Սահմանադրության եւ օրեքնների շրջանակներում եւ վեր չդասվել օրենքիցՙ ինչ էլ որ լինեն իրեն շրջապատող զանգվածների պահանջները,

բ) Սահմանադրությամբ նախատեսվող բոլոր պարագաներում սերտորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության նախագահի, Արցախի Հանրապետության նախագահի, իսկ ազգային-համահայկական կարեւորագույն հարցերումՙ նաեւ Ամենայն հայոց հայրապետի հետ:

գ) Օրենսդրական համապատասխան գործիքների կիրառմամբ ձեռնարկել Ազգային ժողովի ցրման գործընթաց եւ Հանրապետության նախագահին առաջարկել նշանակել արտահերթ ընտրություններ:

դ) Մինչ այդ ԱԺ նախագահությանը առաջարկել ձեռնարկել ընտրությունների մասին ՀՀ օրենքի բարեփոխման գործընթացՙ այն համապատասխանեցնելով իսկական ժողովրդավարական չափանիշներինՙ բացառապես համամասնական կարգով ընտրելիություն, ելակետային հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների համար, Կենտրոնական ընտրական նոր հանձնաժողովի ստեղծումՙ ապակուսակցական սկզբունքով, ամենախիստ վերահսկողություն սահմանել ընտրություններում ծախսվող գումարների վրա:

ե) Օրենսդրորեն ապահովել Հանրապետության նախագահի իրավասությունների ընդլայնումըՙ երկրի ղեկավարման հիմքում դնելով իշխանության տարբեր թեւերի միջեւ հակակշռման սկզբունքը, նվազեցնելով վարչապետի գերհզոր լիազորությունները:

ՌԱԿ-ը համոզված է, որ այս եւ հետագա օրինական քայլերի կիրառմամբ միայն հնարավոր կլինի ժողովրդի իշխանությունը տարածել մեր ողջ երկրի վրա, ապահովել պետության կայուն եւ ապահով զարգացումը բոլոր բնագավառներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.