AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 47. ԲՈՒՐԴ, ԱՍՐ, ԳԵՂՄ, ԿԻԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11 > #019, 2018-05-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018



Տեղադրվել է` 2018-05-04 01:40:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3331, Տպվել է` 472, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇԽԱՐՀԸ ԳՐԱՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Երեկՙ ստորեւ շարադրվող հոդվածս գրելու պահին էլ, երբեմն դադար էի տալիս ու ստուգումՙ ի՞նչ նոր բան ավելացրին Երեւանում աշխատող գերմանացի մեր գործընկերներն իրենց անաչառ հրապարակումների շարքին, էլ որքան նպաստեցին Հայաստանիՙ միջազգային օրավուր վերելք արձանագրող վարկին: Նրանք երբեւէ այսքան չէին կարեւորել մեր երկրի մասին մեր երկրից պատմելու անհրաժեշտությունը, մանավանդՙ այսպիսի թվաքանակով եւ առաջին հերթինՙ որակով, որ արձանագրել է տալիս, թե աշխարհի լրահոսի առանցքային կետ դարձած Հայաստանն այսուհետ էլ երբեք չի մոռանալու, թե լուսարձակի տակ է: Հայաստանի լրագրողների անաչառ հայացքն ու կարծիքը մինչ այս, թող ներվի կտրուկ ձեւակերպմանս համար, իշխանությունների կողմից արհամարհվել է, լուրջ չի ընդունվել:

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է, ու ես մտքիս ժապավենին փորձում եմ գտնել Հայաստանում գործունեություն ծավալած այն լրագրողի անունը, որ քննադատական լուրջ հոդվածներ է գրել, նպաստել մեր երկրի մտավոր զարգացմանը, ու հենց նրա՛ աշխատանքն են գնահատել հայրենի իշխանությունները: Այդպիսի լրագրողներ եղել են միշտ, բարեբախտաբար: Դժբախտաբարՙ նրանցից ոչ մեկը պետական պարգեւ չստացավ վերջերս: Գնահատվեցին հեռուստալրագրողները, որ միգուցե շնորհալի են նաեւ, բայցՙ նրանց ստեղծած «արժեքը» քաղաքացիական հասարակության համար վնասակար, թունակիմիկատներով հարստացված արագ ուտելիք է, սնունդ չէ: Սնունդը քննադատության նշտարն է, որ լրագրության մեջ առաջ գրիչ էր, այսօր համակարգչի ստեղնաշարի արագ հավաքվող տողի մեջՙ էլի ձեռագիր է, ու պահ է գտնում տպագիր մամուլի ազատ տարածքում: Կարո՞ղ էինք ենթադրել, որ քննադատությունն արհամարհող, ինքնաքննադատությունից հեռու KBH-ային լրագրության աճեցրած սերունդն անզոր է լինելու բթացնել իրենցից երիտասարդների մտավոր դիմադրության իրավունքը: Նրանքՙ այդ քննադատության կարոտ սերունդը, հեղափոխություն արեց, նրանց «ինքնաքննադատությունն» արտահայտություն գտավ ամեն օր ավելի կարգապահ, դիմացինին ավելի սեր ու հարգանք նվիրելու մեջ:

Այս հզոր պատկերն արձանագրեցին նաեւ գերմանացի մեր գործընկերները: Նրանք, որ հեռուստատեսության համար աշխատելով էլ, նախաճաշին անպայման սնունդը հագեցնում են տպագիր մամուլի անհրաժեշտ կալորիաներով, հայաստանյան մեր բանավոր «աշխարհակարգը», չեմ կարծում, թե գիտեն: Բայցՙ կռահում են անշուշտ: Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ ամբիոնից վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղած հարցերին ու Հանրապետական պատգամավորների ելույթներին նրանց արձագանքը դրա հաստատումն է: Ինքնաքննադատությունից չելնող, քննադատության աչքերի մեջ չնայող, հռետորական արվեստից հեռու խորհրդարանական մեծամասնություն, որ պարտվում է գրավոր տիրույթումՙ տպագիր լրագրության մեջ իրեն հաստատած, բանավոր խոսքի մեջ սուր եւ անողոք, բայց ժողովրդի ջերմաչափ ու տրիբուն դարձած առաջնորդինՙ Նիկոլ Փաշինյանին: 90- ական թվականներին, երբ Երկիր Նաիրիի կամ պաշտոնական անվամբ Հայաստանի Հանրապետության բազմակարծություն փնտրող քաղաքացին «Ազգ» ու «Երկիր» էր փնտրում թերթի կրպակում ու չէր գտնում, այսօր գտնում է ազգն ու երկիրըՙ «Հայկական ժամանակ»-ին ծնունդ տված, աշխարհում հայկական ժամանակ ստեղծող քաղաքական դեմքիՙ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման հայելու մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-05-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.