AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 14. ՄԻՇՏՙ ԱՎԵՏԻՍ, ԵՎ ԵՐԲԵՔՙ ԲՈԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



Տեղադրվել է` 2018-04-29 00:45:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2275, Տպվել է` 170, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ

Անահիտ ԱՐՓԵՆ

Իմ արժանապատիվ, թասիբ-նամուսով, պատվախնդիր հայ ժողովուրդ, քանի դեռ ամբողջովին չեն իրականացել Նիկոլ Փաշինյանի թվարկած կետերը, հիմա, առավել քան երբեւէ, անհրաժեշտ է զգոն լինել, սթափ լինել եւ կարգապահ լինել: Ավելի ուշադիր է պետք լինել, քան այն ժամանակ, երբ ոստիկանները բերման էին ենթարկում: Խնդրում եմ, աղաչում եմ, խմած մի՛ նստեք ղեկին, մի՛ գերազանցեք մեքենայի արագությունը, դրսում ընդհանրապես մի՛ խմեք եւ ուրիշ խթանիչներ մի՛ օգտագործեք, փողոցները մի՛ կեղտոտեք, գազոնները մի տրորեք, մի՛ ծխեք հանրահավաքների կիպ կանգնած մարդկանց շարքերում: Ցնծությունը վիթխարի է, հուզմունքին չենք դիմանում, մարդկանց ինքնազգացողությունը ավելի հաճախակի է վատանում: Հարազատներս, սիրելիներս, կյանքս, արեւս, լուսինս (ով ինչպես որ սիրում է դիմել իր մերձավորին), եղեք բացարձակ սթափ, մաքսիմում կարգապահ, ուշադիր եւ զգոն: Կարգապահությունը յուրաքանչյուր հաղթանակի նախապայմանն է, իսկ ամեն հաղթանակ պաշտպանության կարիք ունի, քանզի ամենախոցելին հենց նոր հաղթանակ տարած մարդն է եւ ամենակատաղինՙ ռեւանշ վերցրած պարտվողը: Ժողովուրդ ջան, հաղթանակել ենք, բայց այն դեռ լիակատար չէ, դիմացեք մինչեւ նոր ընթացակարգով նոր կառավարության վերջնական հաստատումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.