AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018



Տեղադրվել է` 2018-04-29 00:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2912, Տպվել է` 460, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆՙ ԼԱՒ ԱՊԱԳԱ ԿԵՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԱԼԵՔՍ ՍՐԿ. ԳԱԼԱՅՃՅԱՆ

Իր հիմնադրման օրից Հայ եկեղեցին միշտ կանգնած է եղել որբի, այրու, կեղեքյալի եւ աղքատի կողքին: Եկեղեցին թանգարանացած վայր չէ, այլ այն կենդանի, շնչող ու սփոփարար սպեղանի է յուրաքանչյուր հայորդու համար:

Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմը, իր առաջնորդիՙ Հովնան արք. Տերտերյանի գլխավորությամբ, բազմապիսի օժանդակություններով նեցուկ է կանգնում հայ մանկանը, երիտասարդին ու ընտանիքին: Այդ օժանդակություններից մեկն է «Էջմիածնի երեխաների հիմնադրամ»ը, որը նյութական օժանդակություն է տրամադրում Հայաստանում ապրող ծնողազուրկ եւ կարիքավոր երեխաներին:

Հիմնադրամը հիմնված է թեմի նախկին առաջնորդներիցՙ Վաչե արք. Հովսեփյանի օրոք, սակայն այն վերջին տարիներին նոր թարմությամբ աննախադեպ վերելք ապրեց: Հիմնադրամի ատենապետներն են տեր եւ տիկին Սայաթ եւ Հերմինե Օրունճաքչիէլները:

2016 թվականն էր, երբ «Էջմիածնի երեխաների հիմնադրամ»ը ծնունդ տվեց «Մանկապարտեզի ծրագրի»ն, որի գործունեությունը ծառայեց նաեւ գյուղական շրջաններում մանուկների համար առողջ կրթական միջավայր ստեղծելու գործին: Օրինակ. Հիմնադրամը հովանավորում է Քարակերտի Գրիգոր Նարեկացի հոգեւոր-մշակութային կենտրոնի 30 երեխաների սննդի տարեկան ամբողջական ծախսերը: Կետրոնի տնօրեն Աննա Ղուկասյանը մեր հետ ունեցած հարցազրույցի ընթացքում դրվատելով հիմնադրամի գործունեությունըՙ ասաց. ««Էջմիածնի երեխաների հիմնադրամ»ի շնորհիվ մեր երեխաները լիարժեք սնվեցին եւ իրենց առօրյան անցկացնում են եւ անցկացնելու են ավելի ջերմ ու գունեղ միջավայրում: Առ այդ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հովնան սրբազանին, ողջ անձնակազմին, այս ծրագրին նպաստողներին, որոնք իրենց ուժն ու կորովն են ներդրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար, եւ այն բոլոր աստվածահաճո ծրագրերն ու նպատակները, որոնք ուղղված են մեր հայրենիքի մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությանը: Թող Աստված պահի ու պահպանի հայրենիքիս նկատմամբ նման մարդկանց գործունեությունը եւ երջանկություն պարգեւի մեր մատաղ սերնդին»:

«Էջմիածնի երեխաների հիմնադրամ»ը իր գործունեությունն է ծավալել նաեւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ գյուղում, որտեղ թիվ 5 մանկապարտեզը գտնվում էր անմխիթար վիճակում: Նշենք, որ Ճամբարակ գյուղը Ադրբեջանի սահմանից ընդամենը 1 կիլոմետր հեռավորության վրա է տեղակայված: Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմը, համագործակցելով Գեղարքունիքի թեմի եւ քաղաքապետարանի հետ, 2017 թվականին հիմնովին նորոգեց մանկապարտեզի տանիքը: 2018-ին, Հիմնադրամը Հովնան արք. Տերտերյանի նախաձեռնությամբ, որոշել է նաեւ նույն մանկապարտեզի դռներն ու պատուհանները փոխարինել նորովՙ մանուկներին ցուրտ եղանակից զերծ պահելու եւ նրանց տաքուկ «օջախ» պարգեւելու համար:

Հիմնադրամը բարձր գիտակցությամբ եւ նախանձախնդրությամբ գործում է ու պիտի շարունակի գործել, գործունեություն, որ ազգանվեր ծառայություն է յուրաքանչյուր հայ երեխայի նկատմամբ: Նվիրատվություն կատարողը պետք է գիտակցի, որ նա ո՛չ միայն անմեղ երեխաների կյանքն է բարելավում եւ լավ պայմաններ ստեղծում, նաեւ նրանց հույս, հավատ եւ սեր է ներշնչում ապագայի նկատմամբ: Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմըՙ համագործակցելով գիտակից հայորդիների հետ, շարունակելու է յուրաքանչյուր հայ մանուկին անհոգ մանկություն եւ անկեղծ ժպիտ պարգեւել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 27-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.