AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018



Տեղադրվել է` 2018-04-13 11:30:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1825, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸՙ ԻԲՐԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ». ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Տարիներ շարունակ տարբեր լսարանների համար կազմակերպվող դասախոսությունների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացնում է հաջողության հասնելու, հեռահաղորդակցության ոլորտի ու հասարակության զարգացմանն աջակցելու քաղաքակիրթ ճանապարհները: Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով, «Բիզնես-առաջնորդություն» առարկայի շրջանակներում, Ռալֆ Յիրիկյանը համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին ներկայացրել է գործարարության ոլորտում առաջնորդության հիմնական սկզբունքները` կոնկրետ օրինակներով եւ խոսել անհատական այն հատկանիշների մասին, որոնք պետք է իր մեջ զարգացնի ապագա ղեկավարը:

Ինտերակտիվ շփման ընթացքում ուսանողները ծանոթացել են հեռահաղորդակցության ոլորտում ավելի քան տասը տարի առաջատարի դիրքեր զբաղեցնող եւ թեժ մրցակցային պայքարում այն պահպանող ընկերությանՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես կառավարման մշակույթին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է կազմակերպության երկարաժամկետ զարգացման հիմնական գործոնները. «Տեխնոլոգիաների շարունակական զարգացումը, սպառողի օրեցօր փոփոխվող նախասիրություններն ու պահանջները բավարարելու անհրաժեշտությունը, թեժ մրցակցությունը ստիպում են անընդհատ վերանայել ռազմավարությունն ու կիրառել նորարարական լուծումներ: Այդ ամենով հանդերձՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահպանում է շուկայի առաջատարի դիրքերըՙ բիզնեսը ոչ միայն որպես այդպիսին ընկալելու, այլեւ երկրի ու հասարակության զարգացման գործում այն որպես լծակ դիտարկելու շնորհիվ: «Աշխատանքային առողջ միջավայրը, նոր չափանիշներ սահմանելու համարձակությունը, բարոյական արժեքներով առաջնորդվելու կամքը, հասարակության առջեւ ստանձնած պատասխանատվությունը եւ արդյունքի հասնելու հետեւողականությունը կազմակերպության երկարատեւ զարգացման հիմքերն են»:

Սեփական փորձի հիման վրաՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ուսանողներին մի շարք խորհուրդներ է տվել: Ըստ Յիրիկյանիՙ երիտասարդները պետք է մտածեն ոչ թե միանգամից առաջնորդ լինելու եւ արագ եկամուտ ստանալու մասին, այլ հետեւողական քայլեր կատարեն: «Պետք է ավելի շատ աշխատե՛ք ու գտնեք այն նախադրյալը, որն առկա է ձեր մեջ: Միգուցե այն դառնա հմտություն, դառնա մասնագիտություն: Հենց դա էլ ձեր հաջողության եւ ինչու ոչՙ առաջնորդության հիմքն է»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը :

Յիրիկյանն ուսանողներին հորդորել է կարիերայի զարգացման բոլոր օղակներով անցնել աստիճանաբարՙ դիտարկելով դրանք իբրեւ փորձի ձեռքբերման կարեւորագույն փուլեր. «Հեռահաղորդակցության շուկայի միտումները հասկանալու, համաշխարհային գործընթացներին խորապես տիրապետելու, ինչպես նաեւՙ արտադրության շղթայի աշխատանքներն ու մարդկանց առաջնորդելու արվեստին տիրապետելու համար պետք է ունենալ համակարգային մտածողություն: Իսկ դա ենթադրում է աշխատանքային փորձի առկայությունՙ արժեքի ստեղծման շղթայի բոլոր օղակներում: Հետեւաբարՙ պետք է զերծ մնալ աշխատանքը «լավ»-ի ու «վատ»-ի բաժանելու վտանգավոր մոլորությունից եւ աշխատանքը դիտարկել որպես հմտանալու, սովորելու եւ նորը ստեղծելու հնարավորություն: Աշխատանքը ջանք է եւ արժանի է հարգանքի: Վաղը դուք կկարողանաք գնահատել աշխատակցի արդյունավետությունը եւ ուղղորդել նրան, եթե այսօր ինքներդ եք կատարում նման աշխատանք»:

Դասախոսության ընթացքում շոշափված հաջորդ թեման վերաբերել է «թիմ» հասկացությանը. «Չի կարող լինել ուժեղ առաջնորդՙ առանց աջակիցների, առանց թիմի: Ուժեղ առաջնորդը լոկ առաջինն է հավասարների շարքում: Նա չի ճնշում իրեն շրջապատողների Ես-ը: Ընդհակառակը, նպաստում է այդ Ես-ի, ինքնության առողջ զարգացմանը: Ամուր Մենք-ը ամուր, եւ ոչ թե ճնշված Ես-երի ներդաշնակ ամբողջությունն է: Անհատականություններին մեկ թիմում ներդաշնակ մեկտեղելը դժվարին, բայց ստեղծագործ աշխատանք է: Ըստ իս, սա պետք է դառնա առաջնորդության խնդիրներով զբաղվող հայաստանցի մասնագետների ուսումնասիրության առարկան», - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսության վերջում բանախոսը անդրադարձել է նաեւ սխալներ գործելուն, իբրեւ ինքնազարգացման կարեւոր նախապայման. «Մի՛ վախեցեք սխալվելուց, իսկ սխալը գործելուց հետո շատ մի մի սեւեռվեք դրա վրա: Պարզապես վերլուծեք ձեր քայլերը եւ հետեւություններ արեք: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր ոչինչ չեն անում»: Ապագա գործարար կառավարիչներին Ռալֆ Յիրիկյանը խորհուրդ է տվել լինել այնպիսի առաջնորդ, ում վստահում են, այլ ոչ թե վախենում են. «Վախը ձեր ենթակաների մեջ սարսափելի խոչընդոտ է բիզնեսի զարգացման ու անհատի ինքնազարգացման համար»,- եզրափակել է Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 13-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.