AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018



Տեղադրվել է` 2018-04-09 14:06:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1402, Տպվել է` 174, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՈՅԱՋՅԱՆԸ ԴԵՊԻ ԿՈՆԳՐԵՍ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Հ. Ծ.

Հայկական արմատներով կոնգրեսականների թիվն Ամերիկայում չափազանց փոքր է, ընդամենը երկու, բայց ըստ Արամ Արքունի հոդվածի «Միրոր-Սփեքթեյթրում», երրորդ նոր թեկնածունՙ 33-ամյա Դոնալդ Բոյաջյանը , վճռական քայլերով առաջ է շարժվում մասնակցելու Նյու Յորքի 21-րդ հյուսիսային տարածքի դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններին:

Բոյաջյանի հորական պապի նախնական ազգանունը եղել է Ներսեսյան, որն ամերիկյան իշխանությունների կողմից Բոյաջյանի է փոխվել թյուրըմբռնողության հետեւանքում, երբ Այնթապից նա Սարատոգա է ժամանել մազապուրծ: Մորական ծնողները Փրովիդենս են ժամանել Բալուից: Ավարտել է Կոլգեյթ համալսարանը 2007-ին, ապա աշխատել է Մ. Նահանգների կոնգրեսի օրենսդիր մարմնում որպես օգնական, մասնավորապես կենտրոնանալով բնական ռեսուրսների եւ էներգետիկ քաղաքականության վրա:

Բացի ծնողներից, հայկական ոգով դաստիարակվել է հաճախելով Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության, Հայ դատի գրասենյակի եւ Հայկական համագումարի հանդիպումներին:

Կոնգրեսում աշխատելուց հետո նա 2012-ին ավարտել է Կորնելի իրավաբանական ֆակուլտետը եւ Նյու Յորքի հյուսիսային շրջանի դատարանում աշխատել է հայազգի դատավոր Ռիչարդ Հարթունյանի մոտ:

Նա հավատացած է, որ իր երիտասարդական մտածողությամբ շատ բան կարող է փոխել մթնոլորտային աղտոտվածության, առողջապահության եւ սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում: Նրան մեծապես պաշտպանում են Միդլսեքսի Շերիֆ Փիթեր Քութուջյանը, Րաֆֆի Ֆըստըքճյանը, Վիկտոր Ծառուկյանը եւ ուրիշներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.