AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 85. ԽԱՆԴՈՏ ԱՄՈՒՍԻՆԸ ՎԵՐՑՐԵՑ ՄԻ ԽԱՆՁՈՂ, ԾԽԱԽՈՏ ՎԱՌԵՑ ԵՎ ՆԱԽԱՆՁՈՎ ՆԱՅԵՑ ԿՐԱԿԻ ՇՈՒՐՋԸ ԽԱՆԴԱՂԱՏԱՆՔՈՎ ԻՐԱՐ ԳԳՎՈՂ ԶՈՒՅԳԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13 > #015, 2018-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018



Տեղադրվել է` 2018-04-09 14:06:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 3188, Տպվել է` 383, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ Է ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼԻՍ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հ. ԱՖՅԱՆ

Ապրիլի 2-ին, նկատի ունեմՙ 2018-ի, գիշերային ժամերին Եռաբլուրը դեռ լի էր այցելուներով: Մարդիկ օրվա ընթացքում չէին հասցրել լինել այնտեղ (մեռելոց էր) ու մի պահ ուղղակի կանգնել երկու տարի առաջ այդ օրը հայրենիք փրկած տղաների առջեւ ու գիշերն էին կարողացել գալ: Գերագույն գլխավոր հրամանատարը չէր կարողացել: Անկեղծ ասածՙ չգիտեմ պատճառը, գուցե ժամանակ չի ունեցել, ամեն դեպքում Բաղրամյան 26-ը որեւէ բան չի հայտարարել, թե ինչո՞ւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 2-ին Եռաբլուր չի գնացել ու ուղերձ կամ դրա նման մի բան չի հղել: Չնայած, դատելով նախագահի պաշտոնական կայքէջից, այդ օրը Սերժ Սարգսյանը միայն մի բան է արելՙ նա շնորհավորել է Աբդելֆաթթահ ալ Սիսիինՙ Եգիպտոսի նախագահ վերընտրվելու առիթով: Ընդ որում, Սիսին նախագահ էր ընտրվել նախորդ շաբաթ, ու եթե ինչպես նախագահ Սարգսյանն է ասումՙ «հայ-եգիպտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ եւ անմիջականությամբ», ապա առնվազն տարակուսանք է առաջացնումՙ Սիսիին ուշ շնորհավորելը: Հուսանք նախագահ Սիսին այս ուշացումից հետեւություններ չի անի, եւ բարեկամ Եգիպտոսի հետ կշարունակենք պահպանել առաձնահատուկ ջերմությունն ու անմիջականությունը:

Ինչեւէ, ուրեմն ապրիլի 2-ին նախագահ Սարգսյանը ժամանակ ունեցել է, եթե իհարկե նախագահի ողջ գործունեությունը նրա պաշտոնական կայքի աշխատակից տղաներն ու աղջիկները ներկայացնում են, ապա 2018-ի ապրիլի 2-ին Սերժ Սարգսյանը հանգիստ կարող էր առնվազն մեկ ժամով այցելել Եռաբլուր, կանգնել այն տղաների առջեւ, որոնց հետմահու պարգեւատրել է, նայեր նրանց ծնողների աչքերին, եթե հնարավոր է, եթե խնդիր չկա: Ուրեմն խնդիր կա: Հնարավոր է նախագահը չգիտի, թե նրանց ինչ ասի, խորհրդականներն էլ, պարզ է, չգիտեն: Մինչդեռ ԱՄՆ բանակի գեներալ Ջորջ Պատտոն կրտսերն, օրինակ, գիտեր, թե ինչ պետք է ասել: Նրան չեն ծափահարել, նրա ասածները որպես կատարյալ ու անքննելի ճշմարտություն չեն ընկալել, նրան ազգովին ոչինչ չեն խնդրել, ամեն ինչ չէ, որ նա է որոշել,... Նրան պարզապես հիշում են, քանի որ 1944-ին, երբ ամերիկյան զորքը զգալի զոհեր ուներ, գեներալ Պատտոնը կանգնեց ողջերի առջեւ եւ ասաց. «Զինվորներ, ձեր առաջադրանքը հայրենիքի համար մեռնելը չէ: Ձեր առաջադրանքն է այնպես անել, որ դիմացի շան որդիները մեռնենՙ հանուն իրենց հայրենիքի»:

Այսքանը... Պետք էր ասել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #13, 06-04-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.