AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2323, Տպվել է` 351, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՐՈԿՈՖԵՎՙ ԵՐԿՈՒ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՐԹԱ ԱՐԳԵՐԻԽ, ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Բարձրակարգ երաժշտության մասին ազդարարող KlassikAkzente լրատուն ծանուցում է մարտի 23- ին լույս տեսած Սերգեյ Պրոկոֆեւի (1891- 1953) արժեքավոր ալբոմի մասին: Համաշխարհային ճանաչում ունեցող, վերնագրում ներկայացված երկու երաժիշտ կատարողներն իրար ճանաչում են 30 տարի, ԱՄՆ- ում, Եվրոպայում նրանց բեմական համագործակցությունը համերգային շքեղ երեկոներ է նվիրել երաժշտասերներին, իսկ հիմա համատեղ ձայնագրությամբ հարստացնում են ունկնդրի ձայնադարանը, իրազեկ ենք դառնում «Կլասիկ ակցենտը» կայքէջից, որ մանրամասնում է, թե Բաբայանի հետ համատեղ դաշնամուր նվագելն, Արգերիխի ասելով, նման է «ալքիմիայիՙ բացահայտման»: Իսկ Բաբայանի համար Արգերիխի հետ նվագելըՙ «աստվածային էակի հետ զրույցի»:

Երաժշտագիտակ հիշյալ հարթակը Մարթա Արգերիխին ներկայացնում է իբրեւ «բոլոր ժամանակերի վիթխարի դաշնակահարուհիներից» մեկի եւ բարձր գնահատում Պրոկոֆեւի ստեղծագործությունները 2 դաշնամուրի համար վերադաշնավորած Սերգեյ Բաբայանի մասնագիտական ներուժը: «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի, «Համլետ», «Եվգենի Օնեգին» բեմադրությունների, «Պիկովայա դամա» չհրապարակված ֆիլմի համար գրված երաժշտության (կա տեղեկություն, որ ֆիլմն այրվել է «Մոսֆիլմի» հրդեհի ժամանակ), «Պատերազմ եւ խաղաղություն» օպերայի հայտնի ստեղծագործությունները նորացված տեղ են գտել այս սկավառակում: Բաբայանն իր աշխատանքը նվիրել է արվեստակից Մարթա Արգերիխին: «Այս նախագիծը կայացավ Պրոկոֆեւի, Մարթայի, «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի հանդեպ իմ սիրո շնորհիվ», խոստովանել է Սերգեյ Բաբայանը : «Դոյչե գրամաֆոնի» (Deutsche Grammophon (DG) հրատարակած ձայնասկավառակը նորովի է մեկնաբանում երաժշտության լեզվով հետաքրքրական պատմություններ ներկայացնելու մեծ վարպետ Պրոկոֆեւիՙ մեզ ծանոթ ժառանգությունըՙ երկու երաժիշտների գունեղ, վիրտուոզ, դինամիկ, զգայուն, վառ արտահայտչականությամբ հարուստ կատարման շնորհիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.