AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 3938, Տպվել է` 351, Ուղարկվել է էլ.փոստով` 0

РОССИЯ МОЯ РОДИНА. ՀՈ ԴԵՄ ՉԵ՞Ք

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Լեզվի մահն արագացնում է ազգերի հոգեւոր մահը:

Գ. Նժդեհ

Օրերս Երեւանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի ժամանակ աշակերտները վանկարկում էինՙ Россия моя родина (Ռուսաստան` իմ հայրենիք): Այն, որ մեր իշխանավորները, քյոխվայի մակարդակ ունեցող համայնքապետերից մինչեւ, այնուամենայնիվ, քյոխվայի գործելաոճ ցուցաբերող պատգամավորներ, շատ են սիրում «Մայր Ռուսաստանն ու Հայր Վլադիմիրին» պարզ է, բայց դա արդարացում չէ, համենայն դեպս նրանց համար, ովքեր Ռուսաստանի նախագահ Վ. Ի. Պուտինին «Հայր Վլադիմիր» չեն ընկալում: Բացի այն, որ Հակոբ Օշականի անունը կրող որեւէ տիպի կառույցում չէր կարելի եւ ապագայում էլ չի կարելի նման բան անել, պետք է գիտակցել նաեւ, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, որի գոյության համար հազարավոր հայորդիներ են զոհվել եւ... եւ, որ մեր երեխաները պարտավորված չեն, ավելինՙ իրավունք էլ չունեն Россия моя родина վանկարկել, քանի որ, ինչպես Լեոնիդ Ազգալդյանն էր ասում եւ էՙ «Սա Հայաստանն է եւ վերջ» :

Հետաքրքրական է, այդ միջոցառման կազմակերպիչն ի՞նչ էր մտածում նման բան կազմակերպելիս: Բայց ընդհանրապես մտածո՞ւմ էր: Մտածում էր, թե՞ ոչ` անհասկանալի է, բայց այն, որ համապատասխան մարմինները մտածում են (իրենք են ասելՙ հավատում ենք ) միանշանակ է: Կասկած չունենալով, որ այս երկիրը ՀՀ-ն է, մենք էլ վերջինիս քաղաքացիները, իսկ ՀՀ-ն օրենքի երկիր է, ուզում եմ նրանց ուշադրությունը հրավիրել ՀՀ Լեզվի մասին օրենքի 2-րդ հոդվածի վրա, այն էՙ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է :

«Առավոտին» տված հարցազրույցում դպրոցի տնօրենն ասել է. «Դպրոցում անցկացվել է «Աշխարհն իմ աչքերով» միջոցառում: Այդ միջոցառումներն արվեցին, որ շրջենք տարբեր երկրներով, տարբեր ազգությունների լեզուն, մշակույթը, խոհանոցը, սովորույթները ներկայացնենք, բայց վերջում գանք Հայաստան, որովհետեւ ամենալավ տեղը Հայաստանն է» :

Բայց, ինչպես ժողովուրդն է սիրում ասելՙ ամոթ չլինի հարցնելը, այդ դեպքում ինչո՞ւ էր դահլիճը Ռուսաստան հիշեցնում, ինչո՞ւ էր միայն Ռուսաստանի դրոշը, երեխաներն ինչո՞ւ էին Ռուսաստանի դրոշի գույներով հագուստ կրում, եւ, որ ամենակարեւորն է, եթե դա ուղղակի «շուրջերկրյա ճանապարհորդություն էր», ապա ո՞ւր էին Աֆղանստանի, Կուբայի, Եգիպտոսի ու Եմենի դրոշները, ինչո՞ւ երեխաները նշված երկրների դրոշներով հագուստ չէին կրում, ինչո՞ւ ընթացքում չերգեցին, որ Կուբան կամ Եգիպտոսն իրենց հայրենիքն է: Եվ վերջումՙ աշխարհնՙ աշխարհ. վստա՞հ լինենք, որ հաջորդ անգամ աշխարհով «շրջելիս» մեր երեխանները պատահաբար չեն «հայտնվի» հարեւան Ադրբեջանում ու վերջինիս դրոշի ներքո չեն երգի, որ Ադրբեջանն իրենց հայրենիքն է ...Azerbaycan menim vatanimdir (Ադրբեջանն իմ հայրենիքն է)... Զգույշ, զգույշ «շրջեք», որ օրենքըՙ հայրենիքի բարոյական օրենքը չշրջանցեք:

Հիմա ի՞նչ է ստացվում...մտածո՞ւմ եք, նեղություն մի կրեք, ես կասեմՙ օրենքի կոպիտ խախտում, որն անում է մանկավարժը, սերունդ դաստիարակողը: Իսկ այս երկրում, ինչպես «Բարձր դուռն» է ասում, օրինախախտները պիտի պատժվեն, այն էլՙ օրենքի ողջ խստությամբ. քեզ սրտիս մեջ ունենամ, օրենք: Կարծում եմՙ ԿԳՆ-ն այս ամոթալի արարքի մեղավորների հանդեպ կլինի այնքան կտրուկ եւ անողոք, ինչպեսՙ ցանկալի թեկնածուին ձայն չտված մանկավարժի հանդեպ: Արմեն Դուլյանը կասերՙ հո դեմ չե՞ք:

Եթե ոչ, ուրեմն ի գործ, տիարք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.