AZG Daily #28, 20-07-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 6. ԵՐԵԽԱ՞ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06 > #014, 2018-04-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018



Տեղադրվել է` 2018-03-29 22:39:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 3222, Տպվել է` 365, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մարտի 26-ին Աթենքում, Կիպրոսի դեսպանատանը, դեսպանության մշակութային բաժնի եւ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ու «Հայաստան» հ/կ կենտրոնի համագործակցությամբ կազմակերպվեց Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը կրում էր «Բեռլինի վեհաժողովից 140 տարի անց. Մակեդոնական եւ Կիպրական խնդիրների ծագումը եւ Հայկական հարցը» անվանումը:

Բանախոսներն էին Աթենքի համալսարանի դասախոս Սպիրիդոս Պոլումիդիասը , Աթենքի համալսարանի դասախոս Անդրեաս Անտոնոպոլուսը , գրող, հետազոտող, Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը , Մոսկվայից հրավիրված «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր, մշակութաբանության դոկտոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Աննա Գիվարգիզյանը , Հունաստանի իրավաբանների ընկերակցության վարչական խորհրդի անդամ Աթանասիա Ֆոտիադին :

Գիտաժողովի համակարգողն էր գրող, պատմական գիտությունների դոկտոր Լուկաս Աքելոսը :

Ամոփելով Բեռլինի վեհաժողովում հայությանը վերաբերվող հարցերը, Հովսեփ Քասեսյանը մասնավորապես նշեց Հայկական հարցի միջազգայնացման եւ Օսմանյան պետական մեխանիզմի կողմից հալածվող հայության իրավունքների ճանաչման կարեւորությունը:

Աննա Գիվարգիզյանը խոսելով Բեռլինի վեհաժողվի պատմական դասերի, Խրիմյան Հայրիկի «երկաթե շերեփ»-ի, Հայ ազգային ազատագրական պայքարի առաջին փուլի ձեւավորման մասին, իր զեկույցն ավարտեց Հայրիկի պատգամովՙ «Ահա թողում ձեզ մշտախոս կտակ, որ հայը իր հայրենատուր հողեն չբաժնվի, զի հողն պետք է կենաց եւ մահու օր. պինդ գրկե հողը» :

Գիտաժողովին քննարկվեցին նաեւ Մակեդոնական եւ Կիպրական խնդիրների ծագման եւ հետագա զարգացումների հարցերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 30-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.