AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1781, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՐՍԱՎԱՆՔ ՔՆԵՍԵԹԻ ՀԱՍՑԵԻՆ

Հ.Ծ.

«Jerusalem Post» պարբերականը տեղեկացնում է, որ «Ռաուլ Ուոլենբերգ միջազգային հաստատությունը» Քնեսեթի Հայոց ցեղասպանությունը չճանաչելու առթիվ «խորը հիասթափություն» է արտահայտել եւ նամակ է հղել խոսնակ Յուլի Էդելշտայնին, օրինակներ ուղարկելով նաեւ փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելիին եւ «Եշ Ատիդ» խմբավորման առաջնորդ, պատգամավոր Յաիր Լապիդին: «Դժբախտաբար նման կեցվածքը վերջին մի քանի տարիներին կրկնվում է: Մենք չենք կարող հասկանալ, ուր մնաց թե արդարացնենք նման կեցվածքը: Իսրայելը ազգային տունն է հրեա ժողովրդի, որն աննկարագրելի ծանր փորձության մատնվեց Հոլոքոսթի ժամանակ: Դրանից քսանհինգ տարիներ առաջ հայ ժողովուրդը անասելի ողբերգություն ապրեց, որն ըստ շատերի, համաշխարհային լռության լույսի ներքո խրախուսեց նացիստներին իրականացնելու իրենց վայրագությունները հրեաների հանդեպ Բ. աշխարհամարտի օրերին», գրված է նամակում, որի տակ ստորագրել են հաստատության նախագահ Էդուարդո Էորնեկյանն ու հիմնադիր Բարուխ Տենեմբաումը :

Քնեսեթի դիրքորոշմանը ափսոսանք հայտնելուն զուգահեռ նամակում ըստ արժանվույն գնահատանքով է խոսվում Էդելշտայնի մասին, որն ինչպես նախագահ Ռիվլենը իրենից առաջՙ ամեն ջանք գործադրել էր, որպեսզի Իսրայելի կառավարությունը փոխի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ Եղեռնի 100-րդ տարելիցի առթիվ խորհրդարանական պատվիրակություն էր ուղարկել Երեւան մասնակցելու պաշտոնական արարողություններին, եզրակացնում է Թամարա Զիեւն իր հոդվածը «Jerusalem Post» պարբերականում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.