AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 23. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՄԽԻԹԱ՞Ր
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1769, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ «ԹԱՅՄՍ ՍՔՈՒԵՐՈՒՄ» ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

Հ.Ծ.

Արդեն ավանդույթ է դարձել, որ Նյու Յորքի «Թայմս Սքուերում» հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: Այս տարի այն կկայանա ապրիլի 22-ին ժամը 14:00-ից-16:00-ը, Վարդանանց ասպետների եւ դուստրերի միջատլանտյան մասնաճյուղերի կազմակերպությամբ եւ ՀԲԸՄ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի ազգային կոմիտեի (Հայ դատի), Ամերիկայի հայկական խորհրդի եւ Ռամկավար Ազատական կուսակցության համահովանավորությամբ: Մասնակցելու են Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան եւ արեւմտյան թեմերը, Ամերիկայի հայկական միսիոներական ասոցիացիան, Մ.Ն.ի եւ Կանադայի հայկական կաթոլիկական թեմը, Ամերիկայի հայկական եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը, Հայ երիտասարդաց դաշնությունը եւ հայ համալսարանականների ակումբները:

Ցերեկույթ-հավաքին ելույթներ են ունենալու ճանաչված քաղաքական գործիչներ, մտավորականներ եւ արվեստագետներ: Միջոցառմանը, որը կրելու է «Ճշմարտություն, արդարություն եւ ճանաչում» կարգախոսը, նախագահելու են էսկվայր Արմեն ՄկՕմբերը եւ պրոֆ. Նվեր Բեյլերյանը (Բերգենի համայնքային քոլեջի «Խաղաղության, արդարության եւ հաշտության» կենտրոնի համատնօրենը):

Տեղեկատվական հաղորդագրությունը առանձնացնում է այս տարվա 103-րդ հիշատակումը, որովհետեւ այն տեղի է ունենալու ցեղասպանագետ դոկտ. Թաներ Աքչամի վերջերս լույս տեսած «Սպանելու հրամանները» (Killing Orders) գրքի հրատարակումից անմիջապես հետո: Այդ գրքում նա բացառապես օգտագործել է թուրքական աղբյուրները եւ կառավարության հրամանների բնօրինակները: «Նյու Յորք Թայմսին» տված Աքչամի հարցազրույցը թերթը վերնագրել էր «Հայոց ցեղասպանության Շերլոկ Հոլմսը կորած ապացույցներ է երեւան հանում»: Դրանում նա ասում է. «Իմ կարծիքով Թուրքիայում ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն կհաստատվեն միայն այն դեպքում, երբ երկիրը առերեսվի իր պատմության հետ եւ ճանաչի պատմական իրավազանցություններն ու հանցագործությունները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.