AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 21:35:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 3155, Տպվել է` 486, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՋԻՆ ԴԱՐԵՐԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Աշնանը նախատեսվում է 4-ից 17-րդ դարերի հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված աննախադեպ մի ցուցահանդես բացել Նյու Յորքի ամենահեղինակավոր Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում, տեղեկացնում է Թալին Բաբայանը «Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում:

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ցուցահանդեսը գործելու է սեպտեմբերի 21-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 13-ը: Ներկայացվելու են արվեստի գործեր, քանդակներ, ձեռագրեր եւ այլ մասունքներ աշխարհի տարբեր վայրերիցՙ Հայաստանից (Մատենադարանից, Պատմության թանգարանից, Մայր աթոռ Սբ. Էջմիածնից), Երուսաղեմից (պատրիարքարանից), Վենետիկից (Մխիթարյան միաբանությունից), Պորտուգալիայից (Գալուստ Գյուլբենկյան թանգարանից), Ամերիկայից (Դետրոյթի Ալեք եւ Մարի Մանուկյան թանգարանից եւ Ուոթերթաունի Հայկական թանգարանից): Եզակի ցուցանմուշներից է լինելու Թորոս Ռոսլինի ձեռագիրը, որ Երուսաղեմում է հանգրվանել 1400-ականներին:

«Սույն ցուցահանդեսով մենք մեր ժողովրդին իրազեկելու ենք, որ հայկական արվեստը պետք է դիտարկվի որպես համաշխարհային արվեստի բաղկացուցիչ եւ անքակտելի մաս», նշել է Մետրոպոլիտեն թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի վերահսկիչ-կուրատոր Հելեն Էվանսը , որը 1982-ին իր ատենախոսությունը պատրաստելիս Հայաստան է այցելել եւ ուսումնասիրություններ կատարել Մատենադարանում: Իր պաշտոնավարության տարիներին թանգարանում կազմակերպել է «Բյուզանդիայի փառքը: 843-1261 թթ.» (1997-ին), «Բյուզանդիա: Հավատ եւ իշխանությունՙ 1261-1557 թթ.» (2004-ին) ցուցահանդեսները, ինչպես նաեւ մասնակցել Մորգան գրադարան-թանգարանում 1994-ին բացված «Երկնային գանձեր» ցուցահանդեսին: Էվանսը դոկտորականի գիտական աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանի գեղարվեստի բաժնից: Ներկայիս Միջնադարյան արվեստի միջազգային կենտրոնի նախագահն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 09-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.