AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1708, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՇԵՆԻԿ ԳՅՈՒՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի տեղակայումը: Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, այս անգամ լուսավորվել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի հիմնական փողոցները` շուրջ 1850մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:

Էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարեւոր նախապայմաններից է: էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն թեթեւացնել համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնել համայնքային կյանքը, այլեւ` նպաստել կայուն եւ մաքուր շրջակա միջավայրի պահպանմանը:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանը եւ գյուղի բնակիչները:

«Մայրաքաղաքի եւ հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջեւ մեծ տարբերություն կա: Ենթակառուցվածքների ապահովման անհրաժեշտությունն առկա է շատ բնակավայրերում: Տեւական ժամանակ իրականացնում ենք այս ծրագիրըՙ ձգտելով լուծել եղած խնդիրներն ու կրճատել համայնքների ֆինանսական բեռը: Միայն 2017 թվականին հասցրել ենք LED լուսարձակներով աշխատող համակարգ գործարկել 6 մարզի 14 գյուղում: Շենիկը դրանցից մեկն է: Հաճելի է արձանագրել, որ մեզ հաջողվում է որոշակի քայլերով նպաստել նման բնակավայրերի զարգացմանը: Ի վերջո, լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Դա քաղաքակիրթ կենսաձեւի տարրական պայման է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերիՙ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայելՙ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Շենիկ գյուղը գտնվում է Արմավիրի մարզի հյուսիս-արեւմտյան մասում, սահմանակից է Թուրքիային:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.