AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 23:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3323, Տպվել է` 449, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԻՍՏԻՆ ՄԻՐԶԱՅԱՆԸ «ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ» ՊԻԵՍՈՒՄ

Հ.Ծ.

«Broadway World» պարբերականը Հյուսիսային Կարոլինա նահանգի Չեյփլ Հիլ քաղաքից հաղորդում է, որ «Play Makers Reportory Company» խաղացանկային թատերական ընկերությունը մինչեւ մարտի 10-ը ֆրանսիացի դրամատուրգ եւ թատերական գործիչ Մոլիերի «Տարտյուֆ» պիեսին զուգահեռ ռոտացիոն կարգով ներկայացնելու է նաեւ 2017-ին «Թոնի» մրցանակի թեկնածու առաջադրված դրամատուրգ Լուկաս Հնաթի «Քրիստոնյաները» պիեսըՙ «Triad Stage-ի» հիմնադիրՙ Պրեստոն Լեյնի բեմականացմամբ: Պիեսը քննադատական, բայց միաժամանակ կարեկցական մոտեցմամբ քննարկում է հավատի եւ հետեւորդի թեման ներկա ժամանակաշրջանում, շեշտը դնելով մասնավորապես այն խնդրի վրա, թե ինչպես կարող է մեր հավատը փոխվել կախված այն հանգամանքից, թե ում հետեւից ենք գնում: «Ես ընտրեցի այս պիեսը, որովհետեւ Հնաթը հինգ տարբեր հավատացյալ մարդկանց է ներկայացնում, որոնք ունեն իրարից տարբեր, բայց նույնքան համոզիչ դիրքորոշումներ հավատի վերաբերյալ», խոստովանում է Լեյնը:

«Քրիստոնյաները» (The Christians) պիեսում զբաղված են Բրոդվեյի «Ապակե գազանանոցը» պիեսի դերասան Ջո Քոլինզը (եկեղեցու հմայիչ առաջնորդ` պաստոր Պոլի դերում), Դիքենսի «Մեծ սպասումներ» պիեսի դերասան Նեսունա Սեսեյը (պաստորի կինը) եւ Քրիստին Միրզայանը` ծխական համայնքի անդամի դերում: Նախքան այդ հայազգի դերասանուհին հանդես է եկել «Տորթը» եւ «Ծանր փորձությունը» պիեսներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 02-03-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.