AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018



Տեղադրվել է` 2018-02-23 20:40:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2028, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌՈԲԵՐՏ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԸ ՀՈՒՅՍԵՐ Է ՓԱՅՓԱՅՈՒՄ

Հ. Ծ.

«Ուոլ Սթրիթ Ջոռնըլում» տպագրած իր հոդվածում դեսպան Հենրի Մորգենթաուի թոռըՙ Ռոբերտ Մորգենթաուը հույսեր է փայփայում, որ նախագահ Թրամփն իրեն յուրահատուկ նորաոճ քաղաքականությամբ կփշրի անցյալի տաբուները եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հոդվածի հակիրճ թարգմանությունը ստորեւ:

«Ցարդ ամերիկյան կառավարությանը չի հաջողվել պատշաճ ձեւակերպումով բնորոշել հայերի կոտորածները: Իրարահաջորդ կառավարությունները տեղի են տվել թուրքական ճնշումներին եւ չեն ճանաչել այն փաստը, որ կատարվածը սոսկ պատմական դժբախտություն չէր, այլ համակարգված ցեղասպանություն», գրում է նա եւ շարունակում, որ նման մոտեցումը անպայմանորեն զարմանալի չէր, հաշվի առնելով քաղաքականության երկդիմի բնույթը:

«Բայց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը հռչակելով նախագահ Թրամփը կարծես նոր դարաշրջանի սկիզբն է ազդարարում», համոզված է նա: «1995-ից ի վեր, երբ կոնգրեսն ընդունեց բանաձեւը, նախագահներ Քլինթոնը, Բուշը եւ Օբաման հակառակ իրենց նախընտրական խոստումներինՙ չճանաչեցին Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ չտեղափոխեցին Մ. Նահանգների դեսպանատունը այնտեղ: Այժմ վերջապես Ամերիկայի երուսաղեմյան քաղաքականությունը հաստատ հիմքերի վրա է:

Եվ դա ինձ լավատես է դարձնում, որ Ամերիկան կճանաչի նաեւ Հայոց ցեղասպանության պատմական փաստը: Փաստերն անհերքելի են: Դարեր շարունակ հայերն ապրել են Արարատ լեռան ստվերի ներքո, այժմյան արեւելյան Թուրքիայում: ...Պատմական դեպքերի ժամանակագրությանը ծանոթ եմ ոչ միայն պատմության գրքերից, այլեւ հորական պապիսՙ Հենրի Մորգենթաուի գրություններից, ով նախագահ Ուիլսոնի կողմից դեսպան էր նշանակված Օսմանյան Թուրքիայում: Նա անմիջապես հասկացել էր, որ ջարդերն անասելի չափեր են ընդունում եւ բողոքել էր թուրքական կառավարությանը: Վերջիններս պատասխանել էին, որ հայերը ամերիկացի քաղաքացիներ չեն եւ չպետք է լինեն դեսպանի մտահոգության առարկան: Բացի այդ նշել էին, որ հայերը քրիստոնյաներ են, իսկ դեսպանըՙ հրեա: Նրանք նաեւ սպառնացել էին, որ Վաշինգտոնին կստիպեն ետ կանչել իրեն: Պապիս պատասխանը հստակ է եղել: «Ավելի բարձր պատվի չէի կարող արժանանալ, ասել է նա, իմանալով, որ հրեա լինելով փրկել եմ հարյուր հազարավոր քրիստոնյաների կյանքը»: Դժբախտաբար, Առաջին համաշխարհային պատերազմի հոգսերով ծանրաբեռնված լինելու հետեւանքում պետքարտուղարությունը անտարբեր գտնվեց պապիս հորդորներին եւ դիմումներին, եւ պապս որոշեց հրապարակային ելույթներով մարդկանց ուշադրությանը հանձնել հայերին պատուհասած ողբերգությունը, որի հետեւանքում զանգվածային օգնություն ցուցաբերվեց վերապրողներին: Նա հաճախ էր այցելում «Էլիս Այլենդ», որտեղ նրան ճանաչում էին որպես «Անքլ Հենրի»: Նա իր որդիներին եւ թոռներին փոխանցեց իր ականատեսի վկայությունները: Դասը, որ սովորել էր, շատ հստակ էր, երբ սկզբունքները տեղի են տալիս նպատակահարմարությանը, ապա արդյունքն անպայմանորեն ողբալի է լինում:

Ամեն տարի ապրիլին Մ. Նահանգների նախագահները ելույթ են ունենում դատապարտելով կատարված վայրագությունները, բայց երբեք չնշելով, որ դա ցեղասպանություն էր: Այս մոտեցումը պետք է փոխվի: Ես չեմ հասկանում այն մարդկանց մտահոգությունը, ովքեր պնդում են, որ դրանով մենք Թուրքիայի զայրույթը կառաջացնենք: Չեմ անտեսում նաեւ նրանց մտահոգությունը, ովքեր նշում են, որ մեր դեսպանատան Երուսաղեմ տեղափոխումը կարող է խոչընդոտել խաղաղության բանակցություններին: Բայց արդար աշխարհը չի կարող կառուցվել կեղծիքի եւ երկդիմության հիմքերի վրա: Թող նախագահ Թրամփը մի անգամ եւս դրսեւորի իր պարտավորվածությունը, բարձրաձայնելով ճշմարտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Դա հստակ ուղերձ կլինի ուղղված բոլոր այն մարդասպաններին, որոնք այսօր դարձել են երկրի ղեկավարներ աշխարհով մեկ, ասելով, որ «Ձեր ոճրագործություններն աննկատ չեն մնա», եզրակացրել է Ռոբերտ Մորգենթաուը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 23-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.