AZG Daily #23, 15-06-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018



Տեղադրվել է` 2018-02-08 22:32:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 4035, Տպվել է` 657, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԱՆՋԻԻ «ԱՐԹՈՒՆ ՊԱՀԱԿՆԵՐԸ» ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ

Հ.Ծ.

Դոկտ . Քրիստինա Մարանջիի 2015-ին լույս տեսած «Արթուն պահակներ: Վաղ միջնադարյան Հայաստանի երեք եկեղեցիները» հատորը արժանացել է, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 3-ի հաղորդագրության, նորաստեղծ «Քարեն Գուլդ» մրցանակի: «Ամերիկայի միջնադարյան ակադեմիայի» այդ տարեկան մրցանակը շնորհվում է մի մենագրության կամ հատորի, որը միջնադարյան արվեստի պատմությանն է նվիրված եւ հատուկ հանձնաժողովի կողմից ճանաչված է որպես «արտակարգ բարձրարժեք» ուսումնասիրություն: Քարեն Գուլդը (1946-2012) արվեստի պատմաբան է եղել եւ նրա անվան մրցանակը համապատասխան վկայական եւ 1000 դոլարի դրամական պարգեւ է նախատեսում:

Հատուկ հանձնաժողովի անդամները մասնավորապես շեշտել են, որ գիրքը «խորը դիտարկված, հրաշալիորեն շարադրված եւ մանրազնին վերլուծության ենթարկված ճարտարապետական ուսումնաասիրություն էՙ նվիրված բյուզանդական, Սասանյան եւ Օմայանների կայսրությունների ժամանակաշրջանում Հայաստանի ստեղծագործական ոգուն»:

Մարանջիի հատորը գիտական լուրջ մոտեցմամբ քննության է առնում Զվարթնոցի, Մռենի եւ Պտղնիի տաճարները, որոնք, ցավոք, ավերվել են տարբեր պատճառներով:

«Չափազանց երջանիկ եմ, որ հայկական թեմայով մի աշխատություն արժանացել է այդ ակադեմիայի մրցանակին», նշել է այդ առթիվ դոկտ. Քրիստինա Մարանջին:

Մարանջին հայկական արվեստի եւ ճարտարապետության դասախոս է Թաֆթս համալսարանում: Դոկտորական թեզը պաշտպանել է Պրինստոնի համալսարանում: Նրա գիրքը նախապես արժանացել էր նաեւ ՆԱԱՍՐ-իՙ հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի մրցանակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.