AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 2. ՄԻ ԲԱՌԸ ՄԻ ԱՇԽԱՐՀ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018



Տեղադրվել է` 2018-02-08 22:32:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3996, Տպվել է` 641, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐԻՑ ՏՊԱԳՐՎԱԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԱԿՈԲ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Վաստակաշատ գիտնականների նամակում (ԱԶԳ #43, 17-11-2017) Հերունու կեղծ գիտական «արդյունքների» հայտնվելը դպրոցական դասագրքերում համարվել է անընդունելի: Իմ այս նամակը, հուսով եմ այն կտպագրվի, ներկայացնում է կարեւոր պարզաբանումներ ԱԶԳ-ում (#2, 19-01-2018) այդ առիթով տպագրված անստորագիր խմբագրականին:

Խմբագրականում գրված է, որ Քարահունջի աստղադիտարանով «Հերունին ստեղծել է մի գեղեցիկ առասպել, որը կնպաստի զբոսաշրջիկությանը Հայաստանում, ապա ի՞նչ բացասական բան կա դրա մեջ»: Ուրեմն Հայաստանը այդչա՞փ դատարկ է, որ շահարկելով սուտը պետք է զբոսաշրջիկ գրավենք: Վստա՞հ ենք, որ զբոսաշրջիկները ուրախ կլինեն իրենց հիմարացնելու համար: Այդ դեպքում ինչո՞ւ նեղանալ մեր հարեւանների առասպելներին, որ Արցախը իրենց պատմական հողերն են:

Զբոսաշրջիկները այսօր տեղյակ են, որ գիտությունը զարգանում է ոչ թե առասպելներով, այլ նորագույն տեխնոլոգիաներով, անգամ հին հուշարձանները թվագրվում են, օրինակՙ իզոտոպային անալիզով:

Ինչ վերաբերում է խմբագրականում հիշատակված ԱՐԵՍԻԲՈ ռադիոանտենային, ապա այն նախագծվել է 1950-ական թվականներին, շահագործման է անցել 1963-ին, եւ այն կապել իբր 60-ական թվականներին Հերունու հայտնագործած սկզբունքների հետՙ նույնպես տարրական սուտ է: Իսկ Հերունու «անտենայով», ինչպես նշվել է, գիտական արդյունք ստացվել չէր կարող, քանի որ այն հակասում է գիտական սկզբունքներին:

Այս բոլորից հետո պետք է լսեն Հերունուն գովերգող հեղինակները:

Իր «Հայերը եւ հնագույն Հայաստանը» գրքում Հերունին 3 լեզուներով բերում է տվյալներ իր աշխատությունների մասին: Մասնավորապես 312 էջում տպված էՙ «Ստացել է աշխարհում առաջին Ռադիոհոլոգրամը (0.5 մետրանոց անտենայի բացվածքում, ալիքների 8 մմ - տիրույթում: «Մետրոլոգիան ռադիոէլեկտրոնիկայում», 82 էջ, Մոսկվա, 1970»: Նույն կրկնված է 296 էջում...եւ այլ...

Իրականում, առաջին անգամ ԽՍՀՄ-ում, 500 [մմ] դիամետրով, 8 [մմ] ալիքային տիրույթում պարաբոլիկ անտենայի ռադիոհոլոգրամման չափվել է 1969թվ. եւ տպագրվել է (Մոսկվա - 1970թվ. ՀՖՏՌՉԳՀ, Հ. Ս. Հարությունյան, Ջ. Ս. Հարությունյան «Օպտիկան եվ ռադիոհոլոգրաֆիան անտենային չափումներում»): Մաս 2. 92 էջ. Մոսկվա - 1970թվ.:

Երկուսն էլ տպագրվել են նույն տեղում եւ Հերունու կողմից նշված 82 էջում տպագրված էՙ «Մեծ անտենաների պարամետրերի չափման հարցերը»...

Վերը նշված անտենայի ռադիոհոլոգրամմայի չափման արդյունքները եղբայրսՙ Ջոնիկ Հարությունյանը տարել է Մոսկվա եւ ներկայացրել իր գիտական ղեկավար Լ.Դ. Բախրախին, որի անմիջական մասնակցությամբ (ք. Մոսկվա Փ/ա Ա-7866 ասպիրանտուրայում սովորելու ժամանակ), տվյալները ռադիո տիրույթից տեղափոխվել են օպտիկական տիրույթ ու համապատասխան սարքավորման միջոցով օպտիկական տիրությում ստացվել են անտենայի ուղղվածության դիագրամմայի պատկերը: Ստացված արդյունքները Բախրախի կողմից արժանացել են բարձր գնահատականի եւ ներկայացվել են զեկուցմանՙ Ֆրանսիայում եւ տպագրվել ենՙ Франция, BESANCON - Juillet 1970, Application de L Holographe, Comptes rendus du Symposium International, L. D. Bakhrakh, A. P. Kurockin, J. S. Harutunian, «The application of methods of coherent optics and holography to design and measurement of the parameters of high-directional antennas.

Հետագայում, լինելով ՌՀԳՉԻ տնօրեն, Հերունին չարաշահելով այդ պաշտոնը, դարձել է Ջոնի կողմից կատարված գիտական աշխատանքների մեծ մասի համահեղինակ: Օրինակՙ անտենայի դիագրամմայի չափման նոր մեթոդի, ԳՕՍՏ 8.192-76, ԳՕՍՏ 8.309-78 եւ այլն: ԳՕՍՏ 8.309-78 տպագրված նոմոգրամաների հեղինակը ես եմ, որը առաջին անգամ տպագրվել էՙ Ինֆորմացիոն թերթիկ 79-76, ՈՒԴԿ 681.3.01, Սերիա 13-05. 15.06.1976թվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.