AZG Daily #15, 20-04-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018



Տեղադրվել է` 2018-02-08 22:32:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 4161, Տպվել է` 644, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾԽԵԼ ԳԵՂԵՑԻԿ, ԹԱՐԳԵԼ ԳԵՂԵՑԻԿ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ամեն անգամ, երբ խոսք է լինում ծխելու դեմ պայքարի մասին, ես հիշում եմ անգլիացի այն ծեր ջենթլմենին, որը Նորվիչի իր շքեղ տանըՙ մուգ կարմիր, երկար խալաթի մեջ փաթաթված նստած է բուխարու առջեւ եւ մի ձեռքով շոյում է քոքեր-սփանյելի գլուխը, իսկ մյուսով սիգար է ծխումՙ մտածելով Անգլիայի բացառապես լուսավոր ապագայի մասին: Հենց նույն պահին սենյակ է մտնում այս ջենթլմենի որդին եւ տեսնելով, որ հայրը ծխում է, ասում է. «Հայրիկ, ախր ինչո՞ւ ես ծխում, չէ՞, որ Առողջապահության միջազգային կազմակերպությունը հենց նոր հայտարարեց, որ ծխելու հետեւանքով առաջանում է 100 հիվանդություն»: Ջենթլմենը ժպտում է ճիշտ այնպես, ինչպես Արթուր թագավորն էր ժպտումՙ հանճարեղ բան մտածելով եւ ասում է. «Որդիս, եթե դու եւ Առողջապահության միջազգային կազմակերպությունը միասին ինձ թվարկեք այն հարյուր հիվանդությունը, որ առաջանում է ծխելու հետեւանքով, ես ձեզ կասեմ 101 հիվանդություն, որոնք ծխելու հետեւանքով չեն առաջանում...» : Անգլիական բանահյուսությունն այս հիանալի պատմության ավարտը չի ներկայացնում, ուստի պատկերացնենք, որ այն հենց այսպես էլ ավարտվում է:

Մինչդեռ Հայաստանում նոր-նոր է սկսել պայքարը ծխելու դեմ: Նոր-նոր, քանի որ գործող օրենքը, այն, որ հասարակական տրանսպորտում, մեքենայի ղեկին ծխել չի կարելի, ոչ մեկը չէր հարգում: Ես չգիտեմ, թե որտեղի՞ց առողջապահության նախարարությունն ունի վստահություն, որ ծխելու դեմ խստացված օրենքը հարգելու են: Ու ամենակարեւորըՙ ես չգիտեմ, թե որտեղի՞ց է ՀՀ կառավարությունը գտնելու տեսուչներ, որոնքՙ no smoking մակագրությամբ ժիլետներով շրջելու են մեր բոլոր բնակավայրերի կանգառներով, հասարակական փակ տարածքներով ու որտեղ ծխող մարդ տեսնենՙ տուգանելու են: Ըստ օրենքիՙ այդպես էլ պետք է լինի, եթե օրենքի ընդունումից հետո որեւէ մեկը կանգառում կանգնած 1 ժամ տրանսպորտի սպասի ու հանկարծ ծխի, ապա նրան կմոտենա մի շատ բարեկիրթ երիտասարդ կամ գեղեցիկ աղջնակ ու կասիՙ «Գիտե՞ք, դուք ծխում եք հանրային վայրում, ինչի համար պետք է 250 հազար ՀՀ դրամով տուգանվեք»: Ի դեպ, եթե մարդն այդքան փող չունի, իսկ մեր կանգառներում կանգնող մարդկանցից քչերն այդքան փող ունեն գրպաններում, կամ եթե առհասարակ ունեն, ապա ի՞նչ է լինելու: Տեսուչը ծխողին ի՞նչ է անելու, բաժի՞ն է տանելուՙ օրենք խախտելու համար, թե՞, օրինակ, ապտակելու է... Բայց, ամենահետաքրքրականը, եթե օրինակ դուք աշխատում եք ՀՀ կառավարությունում, ասենք վարչապետի աշխատակազմում զբաղեցնում եք թուղթ տանող-բերողի անչափ կարեւոր պաշտոնը, ու հանկարծ միջանցքում կանգնում ու ծխում եք, ապա կբացվի ամենամոտ դուռը, այնտեղից դուրս կգա հակածխախոտային տեսուչն ու կասիՙ «Հարգելի թուղթ տանող-բերող, դուք խախտել եք ՀՀ օրենքը, ու պետք է տուգանվեք 250 հազար դրամ, ավելին, որտե՞ղ է Ձեր ղեկավարի աշխատասենյակը»: Ապա երկուսով կգնաք ՀՀ վարչապետի աշխատասենյակ, քանի որ Ձեր ղեկավարը հենց նա է ու տեսուչն ըստ օրենքի ՀՀ վարչապետին էլ կտուգանի 500 հազար դրամով, քանի որ նա չի արգելել ծխելը իր ղեկավարած տարածքում: Այ, եթե վարչապետն ինքն էլ ծխելիս լինի, ապա պարտավոր կլինի վճարել 750 հազար դրամ տուգանքՙ նախ ծխելու, ապաեւ իր ղեկավարած տարածքում իր իսկ անձին ծխելը թույլատրելու համար... Մի խոսքով, հետաքրքրական օրենք է, ավելի շատ հետաքրքրական, քան ծխելու դեմն առնող, ինչն, անշուշտ, կարեւոր է ու անհրաժեշտ: Բայց ծխելու դեմ բոլոր տեսակի, ժամանակների, ժողովուրդների պայքարը մի թերություն ունի. եթե խնդիրն այն է, որ ծխելը վնասակար է առողջությանը, ապա առողջությանը վնասակար այլ բաներ չկա՞ն, որոնք, ի դեպ, չեն արգելվում: Օրինակՙ պատերազմները, միջուկային զենքը (ու ոչ միայն Հս. Կորեայի կամ Իրանի համար, կոռուպցիան, միգրացիան, արտագաղթը եւ դրանից բխող կարոտը)... Սրանք հնարավոր չէ՞ արգելել, չի կարելի՞ սրանց դեմ պայքարել, օրենքներ ընդունել, որ մեր երկիրը չի պատերազմելու, մեր երկրում կոռուպցիա չի լինելու: Ես հասկանում եմ, որ, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը փող է խլում, իսկ ծխելու դեմ պայքարըՙ բերում է, բայց դրանից կոռուպցիան չի դադարում վտանգավոր լինել մարդու առողջությանը, ոչ պակաս քան ծխելը: Բացի այդ, եթե մարդուն կարելի է ստիպել, որ նա չծխի, իսկ օրենքը նախ եւ առաջ պարտադրանք է, ապա ի՞նչ պետք է նա անի: Ծխելու դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն մի դեպքում. երբ այն վարողները ծխողներինՙ ծխելու այլընտրանքը տան, որից օգտվելով մարդն այլեւս չցանկանա ծխել: Ինքնակամ թողնի: Հակառակ պարագայում, երբ մարդուն ստիպում են թարգել իրՙ թեկուզ վնասակար սովորությունը, նա միշտ հնարավորություն, ժամանակ ու տեղ է գտնում ...տվյալ դեպքում ծխելու: Ի՞նչ այլընտրանք, չգիտեմ, բայց գիտեմ, որ ծխողներին պետք է ոչ թե պատժել, որ թողնեն, այլ խրախուսել, եթե թողնեն:

Ի դեպ, երբ Ստալինը ծխում էր, առողջապահության նախարարությունը չէր զգուշացնում, որ ծխելը վնասակար է առողջությանը: Երբ Ստալինը ծխում էր մի ծեր անգլիացի ջենթլմենի հետ, որի անունն էր Ուինսթոն Չերչիլ, որը հաճախ էր կրկնումՙ «Եթե թերթերը գրեն, որ պետք է թողնել ծխելը, ես կդադարեմ կարդալ»:

Մի ծխեք, հատկապես երբ պայքարում եք ծխելու դեմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 09-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.