AZG Daily #19, 18-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 65. ԱՏՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09 > #006, 2018-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018



Տեղադրվել է` 2018-02-01 23:38:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 3652, Տպվել է` 560, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՄԱՆ ԵՎ ՔԹԱԾԱԿ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած Աստված բոլորիս պարտադրում է ներել, ոստիկանապետ Վովա Գասպարյանը Հայաստանի բոլոր ոստիկաններին հրամայել է դադարեցնել ներողամտությունը: Հունվարի 19-ին, Ոստիկանության կոլեգիայի նիստում, երբ խոսել են ավտովթարների հետեւանքով զոհերի ու վիրավորների թվի մասին, ինչը որակվել էՙ մտահոգիչ, Վովա Գասպարյանը հայտարարել է. Մենակ էս տարվա մեջ ավելի շատ մեքենա է ներմուծվել Հայաստան եւ այլն, ես ամեն ինչ հասկանում եմ, դա տրամաբանության մեջ մտնում է, էդ ամենը դրեք մի կողմ ու ինձ ներկայացրեք մահվան ելքով ավտովթարների պատճառները: Հրամայում եմ ձեզ, կիրառեք օրենքը ողջ խստությամբ, էն ներողամտությունը դադարեցնում եք, հրամայում եմ :

Ներողամիտ լինենք հարգելի ոստիկանապետի լեզվական անճշտությունների նկատմամբ, սակայն փաստենք, որ հունվարի 19-ից անցել է 14 օր, բայց որեւէ մեկը Վովա Գասպարյանին չի ներկայացրել մահվան ելքով ավտովթարների պատճառները: Հնարավոր է, անշուշտ, որ դրանք գաղտնի են ներկայացվում, կամ ներկայացնելու պահը չի հրապարակայնացվում, սակայն այդ դեպքում ինչո՞ւ է ոստիկանապետը հրապարակային հրամայում, որ իրեն նման տվյալներ ներկայացնեն, ասենքՙ ոստիկանությունում գաղտնի սենյակ չկա՞, որտեղ պարոն Գասպարյանը կհրավիրի Հայաստանի բոլոր պետավտոտեսուչներին ու կհրամայի իրեն ներկայացնել մահվան ելքով բոլոր վթարների պատճառները: Գուցե հրամայելը պետք է հրապարակային լինի, կատարելըՙ ո՞չ... Ինչեւէ, նույնիսկ սա չէ ամենակարեւորը, ոչ էլ անգամ այն, որ ոստիկանները, կոնկրետՙ պետավտոտեսուչները, այլեւս ներողամիտ չեն լինելու: Կարեւորն այն է, որ Հայաստանում օրենքն իր ողջ խստությամբ կիրառվելու համար էլ համապատասխան հրաման է պետք: Այսինքն մեկը պետք է հրամայի, որ այսուհետ օրենքը խիստ եք կիրառում, մինչդեռ կիրառողներն ինքնուրույնաբար սա չեն հասկանում: Իմիջիայլոց, եթե հանկարծ վաղը անհրաժեշտ լինի ներողամտություն ցուցաբերել, կամ մահվան ելքով վթարի պատճառ լինի այնպիսի մեկը, որին անհնար է չներելը, պարոն ոստիկանապետը հրամայելու է ոստիկաններինՙ ներե՞լ, էլի հրապարակայնորե՞ն... Ամեն դեպքում կան բաներ, ավելի ճիշտՙ պետք է լինեն բաներ, որոնք ոչ թե հրամանի հետ կապ ունեն, այլ... քթածակի: Ներելն այդ բաներից մեկն է, օրինակ սիրելըՙ նույնպես, ամուսնանալըՙ եւս, սիրել-ամուսնանալ-ներելըՙ կրկին հրամանի հետ կապ չունի: Մինչդեռ ստեղծվում է տպավորություն, որ Վովա Գասպարյանն է բոլոր ոստիկաններին հրամայում սիրել, ապա ամուսնանալ, հետոՙ ներել, կամ չներել... Եթե այդպես է, ապա առաջարկում եմ հարգելի պարոն ոստիկանապետին լավ հրամանների շարք, օրինակՙ հրամայում եմ այսուհետ ՀՀ քաղաքացուն մոտենալիս լինել բացառապես ու առավելագույն հարգալից, խոսել բացառապես կիրթ հայերեն, կարդալ նախ գիրքեր, ապա լավ գրականություն, լսել լավ երաժշտություն, հաճախ լինել թատրոնում, ժպտալ,... եւ ամենակարեւորներից մեկըՙ աշխատանքից հեռացնել Գագիկ Շամշյանին: Նա ոստիկանությունում չի՞ աշխատում, այդ դեպքում ինչո՞ւ են լինում բաներ, որոնց մասին իմանում են միայն ոստիկանությունն ու Շամշյանը: Ի դեպ, Շամշյանը չի՞ կարող ներկայացնել մահվան ելքով բոլոր վթարների պատճառները, կամ չի՞ ներկայացնում...

Ամեն դեպքում, եթե ամեն ինչ կարգավորվում է հրամանով, ապա պետք է հրամայելՙ ունենալ քթածակ, եւ ոչ միայն ոստիկաններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 02-02-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.