AZG Daily #19, 18-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 5. ԶԱՏԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



Տեղադրվել է` 2018-01-26 14:51:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3114, Տպվել է` 467, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐ ՄԵՐՁԵՑՈՒՄ

Պ.Ք.

Գերմանական Die Welt թերթի տեղեկությունների համաձայն, մարտի վերջերին նախատեսված է Եվրոմիության եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում:

Կքննարկվեն հատկապես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերՙ պայքար միջազգային ահաբեկչության դեմ, ներգաղթյալների խնդիր, էներգետիկ հարցեր: Հավանական է, որ հանդիպման ընթացքում հաստատվի Թուրքիային հավելյալ երեք մլրդ եվրո օգնության հատկացումը փախստականների տեղավորմանն օժանդակելու նպատակով:

Եվրոպացի դիվանագետները նշում են, որ այս տարի օրակարգում չկան այնպիսի հարցեր, ինչպիսիք են Անկարայի հետ Մաքսային միության ընդլայնումը, այդ երկրի քաղաքացիների այցագրային ռեժիմի վերացումը կամ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների նոր փուլը:

Հանդիպման անցկացման ժամկետը ընտրված է ոչ պատահաբար: Դրանից մի քանի շաբաթ հետո հրապարակվելու է Եվրոհանձնաժողովի զեկուցագիրը Թուրքիայի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, փաստաթուղթը կպարունակի Անկարային քննադատող խիստ արտահայտություններ, եթե մինչ այդ Անկարան զգալի զիջումներ չկատարի, օրինակՙ եթե չանցկացնի իրավական պետականության ստեղծմանն ուղղված բարեփոխումներ կամ չարձակի քաղբանտարկյալներին:

Բրյուսել-Անկարա պաշտոնական հարաբերությունները վատթարացան Թուրքիայում 2016 թ. պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Էրդողանի ծավալած զանգվածային բռնարարքների արդյունքում:

Վերջերս Անկարան ազդարարեց լարվածության մեղմացման փորձերի մասին: Ազատ արձակվեցին Գերմանիայի մի քանի քաղաքացիեր, որոնք ձերբակալվել էին մասնավորապես քաղաքական շարժառիթներով: Die Welt-ը գրում է, որ մինչեւ օրս բանտարկված է մնում իր թղթակից Դենիս Յուսելը:

Էրդողանը ենթարկվում է ԵՄ ճնշումներին: Եվրոմիությունը 100 մլն եվրոյով կրճատել է Անկարային հատկացվող օգնությունը, որն ուղղված է ԵՄ անդամակցությանը, իսկ Եվրոպայի ներդրումային բանկը փաստորեն դադարեցրել է Բոսֆորի նեղուցի հետ կապված նախագծերի ֆինանսավորումը:

Թուրքական լիրան զգալի դժվարություններ է ապրում. վերջին երեք տարում այն արժեզրկվել է 40 տոկոսով: Թուրքիայում սղաճի մակարդակն անշեղորեն բարձրանում է. երկիրը սրությամբ զգում է օտարերկրյա շտապ ներդրումների, այդ թվում զբոսաշրջության հետ կապված եկամուտների կարիքը:

Անկարայում հասկանում են, որ ԵՄ անդամակցության բանակցությունները տեղապտույտ կտան, քանի դեռ երկիրը չի վերադարձել ժողովրդավարության սկզբունքներին: Անդամակցության ենթադրյալ ժամկետը առայժմ անփոփոխ էՙ 2023 թվականը:

Էրդողանի համար կարեւոր է, որ անդամակցության բանակցությունները չընդհատվեն: Հակառակ դեպքում բազմաթիվ օտարերկրյա բանկեր եւ ֆինանսական կազմակերպություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը Թուրքիայում: Դրա հետեւանքով կտուժի երկրի տնտեսությունը:

Եվրոմիությունում նույնպես հակված չեն բանակցությունների դադարեցմանը: Սակայն Էրդողանը առայժմ չի կարող տեղաշարժեր ակնկալել այնպիսի հարցերում, ինչպիսիք են Մաքսային միության ընդլայնումը, ինչին դեմ են առաջին հերթին Գերմանիան, Դանիան եւ Ավստրիան, եւ այցագրերի ազատականացման խնդիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.