AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26 > #004, 2018-02-02 > #005, 2018-02-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018



Տեղադրվել է` 2018-01-26 14:51:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3108, Տպվել է` 474, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿ ԿՀԱՄԱՁԱՅՆԻ՞

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ այն դիտարկմանը, թե կարեւոր պաշտոնների համար ՀՀԿ-ն դրսից է մարդ բերում: Նման ակնարկներ արվում են այդ թվումՙ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի վերաբերյալ: «Ի՞նչ է նշանակում` դրսից, նա դրսից չէ: Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն է»,- ասել է Շարմազանովը:

Ըստ Շարմազանովի, ճիշտ չէ այդպես արտահայտվել Արմեն Սարգսյանի մասին, նաեւ արդարացի չէ: «Նա ՀՀ դիվանագետ է, նա դեսպան նշանակվել է նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Ի դեպ, նա այն եզակի գործիչներից է, որը երեք մեր նախագահների կողմից էլ նշանակվել է դեսպան, եւ խոսել նրա մասին, որ նա դրսից բերված մարդ է, արդարացի չէ: Արմեն Սարգսյանն իր քաղաքական ու գիտական կենսագրությամբ արժանի է լինել ՀՀ նախագահ: Առաջ չընկնենք, որովհետեւ նա դեռ պետք է համաձայնի»,- հավելել է Շարմազանովը:

Հռոմի պապն ընդդեմ ստի

Հռոմի պապը ուղերձ է նվիրել կեղծ (fake) լուրերին: Նրա խոսքովՙ պատմության մեջ առաջին կեղծ լուրը տարածել է օձը, որը Եդեմի պարտեզում համոզել է Եվային քաղել իմացության ծառի պտուղը:

«Կեղծ լուրերը ստեղծվում են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով եւ տարածվում իշխանության ծարավից: Հաճախ դրանք հիմնված են նախապաշարմունքների վրա եւ հատուկ այնպես է արվում, որ դրանք դժվար տարբերվեն իսկական լուրերից: Կեղծ լուրերի ամենասարսափելի ազդեցությունն այն է, որ դրանց պատճառով մարդիկ թշնամիներ են դառնում», հայտարարել է Պապը:

Նրա կարծիքով, ստի դեմ լավագույն հակաթույնը մարդիկ են, որոնք պատրաստ են անկեղծ երկխոսության եւ պատասխանատու կերպով են վերաբերվում իրենց բառերին:

Քահանայապետը նաեւ նշել է, որ ինքը կցանկանար ազնիվ լրագրություն տեսնել, որը «դեմ է ստին, հռետորական կարգախոսներին եւ սենսացիոն վերնագրերին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 26-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.