AZG Daily #19, 18-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 34. ՄԱՅՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 13917, Տպվել է` 1191, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅՐԵՐԻ ՄԵՂՔԵՐԸ» ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Հ. Ծ.

Դեկտեմբերի 10-ին Կալիֆոռնիայի «Միշն Հիլզում» գործող Արարատ-Էսքիջյան թանգարանում, հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համագործակցությամբ տեղի է ունեցել Սյոբհան Նեշ-Մարշալի դասախոսությունը «Հայրերի մեղքերը: Թուրքական ժխտողականությունը եւ հայկական ցեղասպանությունը» թեմայով, որը նաեւ իր գրքի վերնագիրն է: Հատորում «Փիլիսոփայության դավաճանությունը» ենթախորագրի ներքո հեղինակը քննության է առել պատմական փաստերի ամբողջական անտեսումը թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից:

Նեշ-Մարշալը Մանհեթենվիլ քոլեջի քրիստոնեական փիլիսոփայության ամբիոնի վարիչն է: Հեղինակ է մետաֆիզիկայի եւ չարության խնդիրներին վերաբերող բազմաթիվ ակադեմիական գրքերի եւ հոդվածների: Գրել է նաեւ հանրամատչելի գրքեր, ինչպես օրինակ «Ժաննա դ՛Արկ: Հոգեւոր կենսագրություն» (Joan of Arc: A Spiritual Biography» եւ «Ի՞նչ է պետք ազատ լինելու համար: Կրոնը եւ ժողովրդավարության արմատները» (What It Takes to Be Free: Religion and the Roots of Democracy): Վերջին տարիներին առավել ուշադրություն է դարձնում ցեղասպանության ժխտողականության հարցերին:

Սիրիայում պատերազմի բռնկումից հետո, մի խումբ համախոհների հետ հիմնել է «Կարիքավոր քրիստոնյաների հիմնադրամը» (CINF), որի միջոցով օգնություն է ցուցաբերում քրիստոնեական մշակութային արժեքների պահպանմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.