AZG Daily #20, 25-05-2018

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 66. ԱՌԱԾ, ԱՌԱԿ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 14579, Տպվել է` 1200, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԹՈՌԱԽԱՂ` ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Կար ժամանակ, երբ Ստամբուլի հայկական պատրիարքարանի շուրջ ստեղծված ճգնաժամը շուտով գտնելու էր իր հանգուցալուծումը: Բայց նոր զարգացումները բոլորովին նոր շրջադարձ պարտադրեցին խնդրին, արատավոր կացության վերադարձնելով համայնքին: Թուրքական իշխանություններին ոչ մի բան այնքան չի գոհացնում, որքան տեսնել, թե ինչպես է համայնքն զբաղված երկպառակտչական խնդիրներով: Եվ նրանք հմտորեն են բանեցնում պատրրիարքի ընտրության գործընթացը, որպեսզի ստեղծեն նման իրավիճակ:

Մինչ ճգնաժամը թեւակոխում է իր տասներորդ տարին, մենք ականատես ենք լինում, թե ինչպես պատրիարքի գահի շուրջ աթոռախաղն է ընթանում երկու հնարավոր թեկնածուների միջեւ, իսկ տեղի հայկական մամուլն էլ պարում է նրանց շուրջը:

Ներկայիս, տարակարծության սկզբնական փուլն արդեն անցել է, երբ երկու հակասական առաջարկներ էր ներկայացվել կառավարությանը, մեկըՙ նոր, մյուսըՙ աթոռակից պատրիարքի ընտրության պահանջներով: Ճգնաժամի նոր փուլն առաջացավ, երբ Արամ արք. Աթեշյանը շարունակեց կառչած մնալ առաջնորդական տեղապահի իր պաշտոնին, հակառակ որ խոստացել էր հրաժարվել դրանից նոր ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից հետո:

Գարեգին արք. Բեկչյանի հետ նա եւս իր թեկնածությունն էր դրել այդ պաշտոնի համար, բայց Հոգեւոր Խորհուրդը միաձայն ընտրեց Բեկչյանին: Աթեշյանը, իրեն չկորցնելով, տեղնուտեղը գրպանից Ստամբուլի փոխկառավարչի ստորագրությամբ մի նամակ հանեց, որտեղ նշված էր, որ կառավարությունը չի ճանաչում ընտրության արդյունքը: Նա գաղտնի համաձայնության էր եկել իշխանությունների հետ թատերական այդ ֆարսը բեմականացնելու համար:

Որոշ դադարից հետո, երբ Գարեգին արք. Բեկչյանն արդեն ստանձնել էր իր պաշտոնը որպես ժամանակավոր պաշտոնակատար, Աթեշյանը մի նոր ճգնաժամ առաջացրեց Հայաստան այցելելով եւ դեկտեմբերի 21-ին մամուլի ասուլիս հրավիրելով, որի ընթացքում հրաժարական տալու վերջնագիր ներկայացրեց Բեկչյանին: Նա նաեւ չափազանց ինքնավստահությամբ շարունակեց պնդել, որ թուրքական իշխանություններն իրեն են ճանաչում որպես պատրիարքարանի օրինական առաջնորդական տեղապահի: Լրագրողների հարցերին պատասխանելով, նա նաեւ այլ սադրիչ արտահայտություններ ունեցավ, ներառյալ հետեւյալները: Նա նշեց, որՙ

ա) մենակ չէր գերմանական Բունդեսթագի որոշման առթիվ Էրդողանին նամակ գրելուց,

բ) հպարտ էր զգում, որ հայկական համայնքից շատերն իրեն համարում են Էրդողանի եղբայրը,

գ) համայնքում միայն մի բուռ մարդիկ են դեմ իրեն,

դ) Բեկչյանի հրաժարականը ճանապարհը կհարթի ընտրելու նոր պատրիարք,

ե) Կարո Փայլանը թյուրիմացություն է, եւ համայնքը դատապարտում է նրա գործողությունները:

Չնայած տեղական թերթերի մեծամասնությունը փորձում է չգերադասել մեկ թեկնածուն մյուսիցՙ վախենալով, որ ի վերջո ստիպված կլինի գործ ունենալ այն մեկի հետ, որին չէր ցանկանում, «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժինը կտրականապես Աթեշյանի դեմ է տրամադրված: «Ակօսի» խմբագիրը, բառերը չխնայելով, հարցազրույցի ժամանակ հետեւյալն է արտահայտել Աթեշյանի ակնարկների վերաբերյալ:

«Եթե Աթեշյանը հայկական համայնքում ժողովրդականություն վայելելու մասին է հոխորտում, ապա նշենք, որ խոսքն ընդամենը երկու տասնյակ մարդկանց մասին է: Ինչ վերաբերում է Կարո Փայլանին, համայնքը, ընդհակառակը, շատ ոգեւորված է նրա գործունեությամբ: Աթեշյանը ոչնչություն է համայնքում: Նա հազիվ է քարշ տալիս իր դիրքորոշումը հուսահատ քայլեր ձեռնարկելովՙ պահպանելու իր պաշտոնը: Նշանակություն չունի, թե ինչքանով են իշխանությունները ճանաչում նրան: Մենք պատրիարքարանի համար կառավարական մի պաշտոնյայի չենք որոնում, այլ հոգեւոր մի առաջնորդի, որ կարողանար հոգալ մեր մտահոգությունները: Իսկ Աթեշյանը կարող է շարունակել իր ծառայությունները մատուցել իշխանություններին»:

Շեղվելով նյութից նշենք, որ պատրիարքի ընտրությունը խոսակցության նյութ է դարձել նաեւ միջազգային հարաբերություններում: Երբ Էրդողանի հարաբերությունները վատացան Արեւմուտքի հետ, նա ժողովրդականություն ձեռք բերելու արշավի դուրս եկավ այցելելով ոչ այնքան հզոր երկրներ, ինչպիսիք են Սուդանն ու Չադը: Անհասկանալի քաղաքական որոշում ընդունեց նաեւ սնանկացած կառավարությունը Հունաստանի, որ նրան հրավիրեց Աթենք, որտեղ Թուրքիայի ղեկավարը առիթը բաց չթողեց վիրավորելու հույներին: Նա պահանջեց վերանայել 1923 թվականի Լոզանի պայմանագրի դրույթները եւ Թուրքիային վերադարձնել Հունաստանին պատկանող առափնյա կղզիները: Մյուս վիրավորանքը, որ նա հասցրեց հույն ղեկավարներին այն էր, որ նա մեղադրեց նրանց կրոնական անհադուրժողականության համար, որովհետեւ նրանք տեղի թուրքական համայնքին չէին թույլատրել ընտրելու իրենց Մուֆթիին: Օգտվելով առիթից, Կարո Փայլանը հրապարակայնորեն հարց էր տվել Էրդողանին, թե ինչու նա չէր թողնում տասը տարի անընդմեջ, որ հայկական համայնքն ընտրեր իր պատրիարքին:

Վերադառնալով Ստամբուլ հավելենք, որ պատրիարքարանը շրջաբերական է հրապարակել, որն իր էությամբ կշտամբանք է ուղղված Աթեշյանի հայտարարություններին: Բացի այդ, Բեկչյան արքեպիսկոպոսը հրապարակայնորեն սպառիչ պատասխան է տվել Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Աթեշյանի հնչեցրած արտահայտություններին: «News.am-ի» հարցերից մեկին պատասխանելով նա «լավ մշակված հերյուրանք» է որակել դրանք: «Մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի ընտրությունների օրը նշանակի: Պատասխան դեռ չենք ստացել: Այն կարող է ստանանք վաղը կամ փետրվարին», նշել է նա:

Երկու կողմերն էլ վճռական են տրամադրված: Եթե իշխանությունների պաշտպանությունը չունենար, Աթեշյանը չէր համարձակվի շարունակել պայքարը: Մյուս կողմից, Բեկչյան արքեպիսկոպոսի ինքնավստահությունը հիմնված է այն փաստի վրա, որ Հոգեւոր խորհրդի կողմից ընտրված կղերականը կարիք չունի կառավարության հավանությունը ստանալու: Ոչ մի երկրի կառավարություն չի նշել, որ չի ճանաչում ընտրված ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Նա նաեւ հույսը դրել է համայնքում վայելած իր ժողովրդականության վրա եւ որոշել է հրաժարվել գերմանահայոց հոգեւոր առաջնորդի իր պաշտոնից:

Համայնքը հուսահատված է: Տասը տարիների շփոթ իրավիճակն ու նյարդերը քայքայող պայքարը վհատեցրել եւ հյուծել է բոլորին: Էրդողանի կառավարությունը, ինչպես երեւում է, ցանկանում է հեզ ու խոնարհ կղերականի տեսնել պատրիարքի աթոռին, հաշվի չառնելով համայնքի ցանկությունը: Քանի Էրդողանը շարունակում է ամրապնդել իր բռնատիրական դիրքերը երկրում, ոչ ոք, բացի մի քանի անխոհեմորեն խիզախ ընդդիմադիրներից, տրամադիր չէ հակադրվել նրան:

Արժե նաեւ վերանայել Լոզանի պայմանագրի դրույթները պարզելու համար, թե արդյոք Թուրքիան իրավունք ունի՞ խառնվելու, թեկուզ փոքր չափով, փոքրամասնությունների ներքին կրոնական խնդիրներին:

Մինչ այդ երկու կողմերի հակադիր պահանջները ներկայացված են հասարակությանը, քանի նրանք շարունակում են պարել պատրիարքարանի ներսում ընթացող աթոռախաղի շուրջը` ի հեճուկս համայնքի: Իսկ աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներն ուշիուշով եւ խորը մտահոգությամբ հետեւում են իրադարձությունների զարգացմանը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.