AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 60. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:50:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 6125, Տպվել է` 1628, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանաբնակ թուրքերի քաղաքական համախմբումը ի պատասխան Բունդեսթագի ցեղասպանության բանաձեւի

Գերմանական «Բայերիշե ռունդֆունկի» իրազեկմամբ, Նյուրնբերգում հիմնվել է «Գերմանացի դեմոկրատների ալիանս» անվանյալ կուսակցության երկրամասային կառույցը, որ Էրդողանի կուսակցական, քաղաքական ծրագրին ու գաղափարներին մերձ ուղղություն որդեգրածՙ նպատակաուղղված է գլխավորապես գերմանաբնակ թուրքերին կազմակերպելով: Հիշյալ կուսակցությունը, որի գերմաներեն հապավումը AD Demokraten, բավականին նման լինելով «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության AfD հապավմանը, հասցրել է վերջիններիս զայրույթը հարուցել, հիմնադրվել է 2016- ին, Հյուսիսային Հռենոս Վեստֆալիա երկրամասում, Էրդողանին հավատարիմ, Գերմանիայում նրա ընտրարշավային հանդիպումները կազմակերպող Ռամզի Արուի ջանքերով: Առիթըՙ Հայոց հարցն էր. Կուսակցության հիմնումը գերմանաբնակ թուրքերի քաղաքական պատասխանն էր Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւին:

Ուշագրավ է, որ կուսակցությունը թե՛ երկրամասային, թե՛ Բունդեսթագի ընտրություններին մասնակցել է Էրդողանի լուսանկարով պլակատով, թեպետ կուսակցական առաջնորդներն ընդգծում են, որ ալիանսը պաշտոնական կամ ֆինանսական կապ չունի Էրդողանի կամ նրա գլխավորած կուսակցության հետ:

«Եթե ԳԴՀ քաղաքականության մեջ իրենց ձայնը լսելի դարձնելու բնական պահանջը ընկալելի է, ապա ժողովրդավար բաղադրիչի հետ եզրեր չունի, ասենք այն, որ թուրք կուսակցականները պահանջում են գերմանական դպրոցներում թուրքերենը մեր լեզվին հավասար նկատել», իմՙ «ծանո՞թ է թուրքական քաղաքական այդ կառույցի ծրագրերին» հարցին ի պատասխան, ասում է գրախանութի 40- ամյա գերմանացի աշխատակցուհին, ապա ընդգծումՙ հակառակըՙ նրանց համար գերմաներենի դասերը պիտի ավելացնեն»:

Ծայրահեղ պահպանողական հայացք ունեցող «Գերմանացի դեմոկրատների ալիանսը» կուսակցական միջոցառումների ժամանակ ազգակից թուրքերին ոգեւորում է օսմանյան փառքի, նախնիների քաջագործությունների հերոսական պատմություններ պատմելով: Սա անտարբեր չի թողնում ինտեգրացիոն հարցերով զբաղվող քաղաքական գործիչներին: Անհանգստանում են, թե հանրության մեջ ազգայնամոլ հայացքների սերմանումը վտանգավոր է, նախՙ Գերմանիայում բնակվող թուրքերի մի խմբին մյուսի դեմ է տրամադրում, ապաՙ հասարակության տեղաբնակ մյուս շերտերին մերձեցնելու փոխարեն ծայրաստիճան հեռացնում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 08-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.