AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 4765, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԴՈՒ ԿԱՅՐՎԵՍ ԴԺՈԽՔՈՒՄ»

Հ. Ծ.

«Նման անեծքով է դիմել ինձ թուրք մահմեդական ազգականներիցս մեկը, այն բանից հետո, երբ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթի նոյեմբերի 4-ի համարում տպագրվեց իմ «Ինչո՞ւ եմ երախտապարտ Թուրքիայի բռնապետ Էրդողանին» հոդվածը», գրում է Կոլորադոյում (ԱՄՆ) գործող ոչ-շահութաբեր «Multicultural Mosaic Foundation» հաստատության վարչության նախագահ Իսմայիլ Աքբուլութը «Միրորի» նոյեմբերի 18-ի համարում: «Ինձ դավաճան են անվանում, ոչ արժանի Ալլահի առաքելությունը կատարելու: Էրդողանի պաշտպանները հավատացած են, որ Օսմանյան կայսրությունը Ալլահի սրբազան առաքելության մի մասն էր որպես պարգեւ իսլամը պահպանելու մեր ջանքերի: Շատերն են ափսոսում նրա անկումը 1922-ին եւ դրանում մեղադրում հայերինՙ թուրքերին դավաճանելու եւ թշնամու հետ համագործակցելու համար: Այդ պատճառով էլ տեղի ունեցան տեղահանություններ պաշտպանելու հայերին թուրքերից (որ վրեժ չլուծեն) եւ թուրքերինՙ հայերից: Տեղահանությունների ժամանակ անբարենպաստ եղանակի եւ քուրդերի հարձակումների պատճառով հայերից շատերը մահացան, ասում են նրանք: Այս պաշտոնական թուրքական վարկածը, իմ կարծիքով, զուրկ է հավաստի լինելուց: Ավելին, այն անտեսում, ժխտում է պետական միջոցների գործադրումով մինչեւ մեկուկես միլիոն հայերի, այդ թվում մտավորականների, կանանց եւ երեխաների սպանդը: Դա միայն ծառայում է պատմությունը վերստին գրելունՙ պահպանելու համար Թուրքիայի «անբիծ» փառքը:

Իմ առաջին մեղքն, ուրեմն, համագործակցելն էր հայկական մի թերթի հետ, իմանալով հանդերձ, որ հայերը պատճառ էին դարձել «սրբազան» կայսրության անկմանը:

Երկրորդ մեղքս Էրդողանին բռնապետ անվանելն է, այն դեպքում, երբ Թուրքիայում շատերը հավատացած են (ավելի ճիշտ նրանց հավատացրել են), որ Ալլահը Էրդողանին օժտել է Օսմանյան կայսրությունը վերհառնելու առաքելությամբ: Նրան պարզապես պետք է անվերապահորեն հնազանդվել: Որեւէ քննադատություն հավասար է Ալլահի դեմ մեղանչելուն: Ուստի ես պետք է այրվեմ դժոխքում:

Բայց խոստովանեմ, որ ես ստացել եմ նաեւ դրական, խրախուսական ուղերձներ թուրք եւ հայ մտավորականներից, մարդու իրավունքների պաշտպաններից, լրագրողներից եւ գրողներից, որոնք գովում էին իմ խիզախությունը:

Քանի որ սկզբնական շրջանում մեծացել եմ Ցեղասպանությունը ժխտող միջավայրում, հասկանում եմ, որ որոշ հայեր կասկածանքով կմոտենան ինձ: Այդուհանդերձ բավական երկար ժամանակ Արեւմուտքում ապրելուց հետո, գիտակցում եմ, որ անվստահությունը կարող ենք հաղթահարել, եթե միմյանց լսենք եւ փորձենք իրար հասկանալ: Հուսով եմ, որ մենք կկարողանանք իրարհասկացողության մթնոլորտ եւ խաղաղ ապագա կերտել, եթե մեր ականջները, աչքերն ու սրտերը բացենք մեկս մյուսի առաջ: Դրանում այսօր ես ավելի հույսով եմ, քան երեկ», գրում է Իսմայիլ Աքբուլութը, որի հոդվածի հակիրճ բովանդակությունն էր ներկայացվածը:

Նկար 1. Իսմայիլ Աքբուլութ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.