AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 51. ԲԱՌԱՄԱՅՐ ԿՏԱՎԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 4825, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔ ԵՎ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Պ. Ք.

Իրանցիների կարծիքով, Սիրիայում հաջորդ փուլը կլինի դիմադրության ուժերի եւ ամերիկացիների բախումը

Պաշտոնակալությունից քիչ ժամանակ անց նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության գծով իր խորհրդականներին հրամայեց կազմել Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության լիակատար ռազմավարական տեսություն, գրում է Washington Times թերթի թղթակից Քլիֆորդ Մեյը :

Հոկտեմբերին ռազմավարական տեսության արդյունքներն ստանալովՙ Թրամփը հայտարարեց Իրանի վարչակարգի դեմ ուղղված նոր ռազմավարության մասին, որտեղ Իրանին վերագրվում է միջուկային բալիստիկ հրթիռների մշակում եւ ահաբեկչության օժանդակում:

Նոյեմբերին ամերիկյան նոր ռազմավարությունը բախվեց առաջին փորձությանը: Ճակատագրի հեգնանքով, դա եղավ Թրամփի հաղթանակը «Իսլամական պետության» դեմ, նշում է հոդվածագիրը: Ահաբեկիչներից ազատագրված տարածքը բաղձալի ավար է Իրանի համար: Դժվար չէ կռահել տվյալ տարածքներում Իրանի ազդեցության ուժեղացման հետեւանքները: Թեհրանի առաջիկա նպատակը Մերձավոր Արեւելքում շիա առանցքի ստեղծումն է:

Իրանը կարող է դառնալ այնքան հզոր տերություն, որ Իրաքը բնավ չի համարձակվի մարտահրավեր նետել նրան: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որին Իրանը փրկեց ահաբեկիչներից, հլու-հնազանդ գործիք կդառնա Թեհրանի ձեռքին: Իրանի արտասահմանյան լեգեոն «Հզբոլլահը» կխստացնի իր վերահսկողությունը Լիբանանում: Եմենցի հուսիտները կշարունակեն օգնություն ստանալ Իրանից:

Իրանցիների հետագա քայլերը մեծ գաղտնիք չեն: Թեհրանը կսկսի առավել հաճախակի սպառնալ ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներինՙ Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Բահրեյնին, Հորդանանին եւ Իսրայելին:

Այս փուլում ծառանում է միջուկային զենքի հարցը: Հայտնի չէՙ իրանցի գիտնականները շարունակո՞ւմ են արդյոք միջուկային զենքի մշակումը: Միջազգային տեսուչների համար անմատչելի են Իրանի միջուկային այն օբյեկտները, որոնք կարող են նոր մշակումների վայրեր հանդիսանալ:

Ամեն դեպքում 2015թ. Իրանի հետ ստորագրված բազմակողմ համաձայնագրում նախատեսված են սահմանափակումներ, որոնք կմեղմացվեն մոտ տասը տարի հետո: Դա երկար ճանապարհ է միջուկային զենքի ստեղծման համար:

Ռազմավարական տեսակետից, տվյալ պահին ամենակարեւոր կետը սիրիական Դեր Զոր նահանգն է, որը սահմանակից է Իրաքին: Եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) հաջողվի ցամաքային կամուրջ ստեղծել Իրաքի եւ Սիրիայի միջեւ, ապա Իրանը կարող է իր ազդեցությունն ընդլայնել մինչեւ Միջերկրական ծով:

Դեպքերի նման ընթացքը կանխելու համար ԱՄՆ-ը ստիպված կլինի ֆինանսական օգնություն հատկացնել քուրդ-արաբական ջոկատների կոալիցիայինՙ Սիրիայի ժողովրդավարական ուժերին (ՍԺՈւ), օդից օգնել եւ նրանց դիրքերն ամրապնդել ամերիկացի հատուկ ջոկատայինների ուժերով: Դա անհրաժեշտ է, որ ՍԺՈւ-ն կարողանա ԻՀՊԿ-ի եւ «Հզբոլլահի» ուժերի նկատմամբ:

Սակայն ԱՄՆ-ի տվյալ քայլը կապված կլինի որոշակի վտանգների հետ: Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի նախագահ Ջոն Հաննի խոսքերով, Իրանի ղեկավարությունը ՍԺՈւ-ին առաջարկել է ինքնուրույն համաձայնագիր կնքել Ասադի վարչակարգի եւ նրա կողմնակիցների հետ, քան թե սպասել, թե երբ ՍԺՈւ-ն մենակ կմնա ամերիկացիների հեռանալուց հետո:

Middle East Institute-ի աշխատակից Ահմադ Խալիդ Մաջիդարը հայտարարել է, որ Իրանի ղեկավարության կարծիքով, Սիրիայում հակամարտության հաջորդ փուլը կդառնա դիմադրության ուժերի եւ ամերիկացիների բախումը:

Չափավորական քաղաքական գործիչ համարվող նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց. «Մենք պետք է մեր գործունեությամբ ամրապնդենք «Մահ Ամերիկային» մեր կարգախոսը»: Դա նշանակում է «Իսլամական պետության» դեմ ձեռք բերված հաղթանակի արդյունքների օգտագործում ի շահ Իրանի, գրում է Washington Times թերթը:

Նախագահ Թրամփը շարադրել է Իրանին զսպելու խելամիտ ռազմավարություն: Հարցն այն է, թե ամերիկացիները կհասցնե՞ն արդյոք այն գործի դնել նախքան տարածաշրջանում Իրանի ազդեցության ուժեղացումը:

Ավելի լավ է թշնամուն հակազդել այն ժամանակ, երբ նա դեռ թույլ է եւ անկազմակերպ: Արեւմուտքցի ղեկավարները անցյալում անտեսել են այդ սկզբունքը: Շուտով պարզ կդառնա, թե նախագահ Թրափը տարբերվու՞մ է արդյոք նրանցից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.