AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 43. ԱՎԱՆԱԿԸ Է՞Շ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 7219, Տպվել է` 1488, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ՀՐԹԻՌ ՓՀԵՆՅԱՆԻՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նա հիվանդ շան ձագ է, այսպես է կոչել Հյուսիսային Կորեայի առաջնորդին ԱՄՆ նախագահ Թրամփը, երբ Փհենյանը մի քանի ամիս լռելուց հետո արձակեց իր նոր հրթիռը: Վերջինս ընկավ Ճապոնական ծովում, բայց Փհենյանից հրթիռներն արդեն կարող են հասնել ԱՄՆ: ՄԱԿ-ի ԱԽ-ն արագ արտահերթ նիստ հրավիրեց: ՌԴ-ն նախ հայտարարեց, որ Փհենյանի կողմից նոր հրթիռը սադրանք է ու կոչ արեց Կիմ Չեն Ընին հանդարտվել, իսկ ավելի ուշ, երբ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կլուծի Փհենյանի հարցերը, Լավրովը հայտարարեց, որ ԱՄՆ-ին պատճառ է պետք Հյուսիսային Կորեան վերացնելու համար ու որ Մոսկվան չի պատրաստվում խզել կապերը Փհենյանի հետ:

Ի դեպ, Կիմ Չեն Ընը նոր հրթիռն արձակելուց հետո հայտարարեց, որ Փհենյանի հրթիռներն իրենց բարեկամների դեմ չեն ուղղված: Հյուսիսային Կորեայի առաջնորդը շեշտել է, որ Փհենյանը կատարել է իր պատմական առաքելությունը եւ ստեղծել է միջուկային տերություն:

Այնպես որ դժվար է ասել, թե ո՞վ է ավելի ճիշտՙ Վաշինգտո՞նը, որը պատրաստվում է լուծել Փհենյանի հարցերը, թե՞ Մոսկվան, որի կարծիքով Հյուսիսային Կորեան այսօր այն պետությունն է, որին այդքան հեշտ է վերացնելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.