AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 17. «ԱՐ» ԱՐՄԱՏԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017



Տեղադրվել է` 2017-11-30 23:19:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 7725, Տպվել է` 1593, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՌՆԱՑԻՐ, ՍԻՐԵԼԻՍ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են հետազոտություն: Ըստ այդմ պարզվել է, որ Հայաստանի քաղաքներում ընտանիքներում բռնությունն ավելի շատ է լինում, քան գյուղերում: Հետազոտողները պարզել են, որ գյուղերում բոլորն իրար ճանաչում են, մարդիկ ավելի ավանդապաշտ են, եւ ընտանեկան վեճերն արագ հարթվում են, ընդ որում կողմնակի անձանցՙ ընդհուպ գյուղապետերի մասնակցությամբ: Ուշագրավ է, որ Գեղարքունիքում, պարզվում է, ավելի հաճախ են կանանցից պահանջում հանդուրժողականություն եւ նրանց մեղադրումՙ ընտանիքներում բռնություն հրահրելու մեջ: Հատկանշական է նաեւ, որ Հայաստանում սեռական բռնությունըՙ որպես ընտանիքում բռնության տեսակ, չի նշվում: ՄԱԿ-ի ներկայացուցիչները դա հիմնավորում են նրանով, որ մեզանում բացակայում են սեռական հարաբերությունների մասին քննարկումները:

Հետազոտությունից նաեւ պարզ է դարձել, որ ընդհանուր առմամբ, կապ չունի քաղաքում, թե գյուղում, հայերը հակված են պահպանել ընտանիքներըՙ հանդուրժելով բռնությունը:

Հետազոտողները մոռացել են նշել, կամ գուցե չեն պարզել, որ հայերն այսպիսին են եղելՙ դարեր ի վեր, ու ոչ միայն ընտանիքներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 01-12-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.