2017 թ. նոյեմբերի 24-ը կոչված է լինելու Անկախ Հայաստանի գոյության 26 տարվա պատմության ամենակարեւոր թվականներից մեկը: Թերեւս ավելի կարեւոր , քան 2014 թ. հոկտեմբերի 10-ը, երբ Հայաստանը մաս կազմեց Եվրասիական տնտեսական միությանը ( ԵԱՏՄ ) ոչ թե իր կամքի հակառակ- ինչպես փորձում են ներկայացնել ոմանք ...
Օրերս տեղի ունեցած Հատուկ քննչական ծառայության 10-ամյակի հանդիսավոր նիստին ունեցած ելույթումՙ նախագահ Սարգսյանը ասաց. Անարդարությունը հիվանդություն է, ընդ որումՙ ծանր: Տարօրինակ պատահականությամբՙ ճիշտ հաջորդ օրը ՀՔԾ-ից հայտնեցին, որ Ուկրաինայում ձերբակալվել եւ Հայաստան է բերվել նախկին ավագ դատախազ, որը մեղադրվում է 9000 դոլար կաշառք վերցնելու համար: Ավելին, հայտնի դարձավ, որ ձերբակալվել ...
Անցած շաբաթ «Russia Today» ռուսական հեռուստատեսության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հյուրընկալվելվելով ռուսական «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը, մի թեթեւ զարմացավ այն առիթով, որ հաղորդման մեջ չէր պահպանվել հաղորդման մասնակիցների ազգային քվոտան: Զարմանքն առ այն էր, որ հաղորդման մի ներկայացուցչի` Գարիկ Մարտիրոսյանի հայ լինելու պարագայում երկրորդ հային էլ էին հրավիրել, ու այդպիսով խախտվել ...
«Ազգ»-ն անդրադարձել է Կենտրոնական Գերմանիայում (տե՛ս «Ազգ»-ի 06-11-2015, 06-22-2017 հրապարակումները)ՙ ավելի ստույգ Թյուրինգիա երկրամասում գործող հայկական մաֆիայի մասին գերմանացի մեր գործընկերների հրապարակումներին: Տեղական MDR հեռուստաալիքը, մամուլը շարունակում են ուշադրության առանցքում պահել հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգի , Լուդվիգ Քենդցիայի (Axel Hemmerling, Ludwig Kendzia) բացահայտումները, ...
Նախորդ շաբաթ Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնական տարածքը դարձյալ շրջափակվեց մետաղյա փշալարերով, բայց այս անգամ ոչ թե իսլամական ահաբեկչական պայթյունների պատճառով, այլ Եվրոմիությունում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի գերանվտանգությունն ապահովելու միտումով:
«Պայքար» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ ամերիկահայ հայտնի գործարար եւ ազգային ծառայությունների նվիրյալ Օսկար Թադոսյանը օրերս պաշտոնապես նշանակվել է Միջին Ամերիկայի տարածաշրջանում ՀՀ պատվակալ հյուպատոսՙ Չիկագոյում հաստատված հյուպատոսարանով: Մ. Նահանգներում սա ՀՀ 3-րդ պատվակալ հյուպատոսությունն էՙ Ֆրեզնոյից (2014 թ.) եւ Լաս Վեգասից (2015 թ.) հետո: Պատվակալ հյուպատոսության գլխավոր առաքելությունն է տնտեսաառեւտրական ...
Հաագայի միջազգային դատարանը որոշել է անփոփոխ թողնել խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակի դատավճիռը, որով նա ազատազրկվել էր 20 տարով: Հիշեցնենք, որ գեներալը մեղադրվում է հարավսլավական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների համար: Լսելով, որ դատարանն անփոփոխ է թողել իր դատավճիռըՙ Պրալյակը ոտքի է կանգնել ու դատավորին հայտնելով, որ ինքը հենց հիմա թույն է ...
Մեղրիի ազատ տնտեսական գոտին կբացվի դեկտեմբերի 15-ին: Այժմ տեղանքում վերջինՙ փոքրիկ հարդարման աշխատանքներն են ընթանում, որոնց ավարտին Հայաստանի ամենահարավը կդառնա ապրանքաշրջանառության խոշոր կենտրոն: Իրանն արդեն իսկ հայտնել է իր հետաքրքրությունըՙ կապված Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետ: Ուրի՞շ. Հայաստանը շահագրգռված է, որ ռուսները, բելառուսները եւ ղազախները եւս հետաքրքրություն ցուցաբերեն: Ամեն դեպքում ...
Երբ ազգովին կը պատրաստուինք 2018 թուին նշելու մեր առաջին հանրապետութեան հարիւրամեակը, երբեմն ակամայ, եւ յաճախՙ կամովին կը փորձենք մոռացութեան տալ մեր Երկրորդ հանրապետութիւնըՙ Խորհրդային Հայաստանը, որ անխուսափելիօրէն մաս կը կազմէ մեր պատմութեան, իբրեւ շղթայի օղակներէն մէկը մեր պետականութեան:
Առաջիկա գարնանը սկսելու ենք կառուցել Հայաստանը: Տեղն արդեն կաՙ ընդհանուր առմամբ 9,2 հեկտար տարածք եւ 150 հազար քմ ընդհանուր մակերեսով թաղամաս: Դե, որոշվել է, որ այսՙ շուրջ 30 հազար քկ-ն չափից դուրս շատ է Հայաստանի համար, մանավանդ որ մարզերում ոչ նոր բաներ են կառուցվում, ոչ էլ հներն են պահպանվում, եւ ...
2067 թվական. Հայաստան (պաշտոնապեսՙ Արմենիա): Մայրաքաղաք Երեւանում մի կողմից պատրաստվում են տոնել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման 50-ամյակը, մյուս կողմից պատրաստվում են համապետական հանրաքվեի: Հարցը մեկն էր, հավերժը. Համաձա՞յն եք մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ : Ամբողջ պետական համակարգը, այդ թվում ընդդիմությունը, մանավանդՙ արեւմտամետները, քարոզչություն էին ծավալում, որ մարդիկ ...
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի կնքումը նոր հնարավորություններ եւ զարգացման նոր ձեւաչափ է բացում երկկողմ հարաբերություններում: Այս համաձայնագրի շուրջ քննարկումները, կարծիքների բազմազանության պայմաններում, այնուամենայնիվ, պետք է գնահատել դրական քայլ, որը երկկողմ հարաբերություններում նոր որակ է ստեղծում, իսկ նկատենք, որ Եվրոմիության հետ թե՛ ...
Տոնակատարության ամսաթիվն ընտրված է ոչ պատահականորեն: Այն սերտորեն կապված է Ղազախստանի անկախության հետ: Հենց 1991 թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցան այն ժամանակ դեռ Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները: Պետության գլուխ ընտրվեց Նուրսուլթան Նազարբաեւը :
Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչներն անցկացրել են հետազոտություն: Ըստ այդմ պարզվել է, որ Հայաստանի քաղաքներում ընտանիքներում բռնությունն ավելի շատ է լինում, քան գյուղերում: Հետազոտողները պարզել են, որ գյուղերում բոլորն իրար ճանաչում են, մարդիկ ավելի ավանդապաշտ են, եւ ընտանեկան վեճերն արագ հարթվում են, ընդ որում կողմնակի ...
Նա հիվանդ շան ձագ է, այսպես է կոչել Հյուսիսային Կորեայի առաջնորդին ԱՄՆ նախագահ Թրամփը, երբ Փհենյանը մի քանի ամիս լռելուց հետո արձակեց իր նոր հրթիռը: Վերջինս ընկավ Ճապոնական ծովում, բայց Փհենյանից հրթիռներն արդեն կարող են հասնել ԱՄՆ: ՄԱԿ-ի ԱԽ-ն արագ արտահերթ նիստ հրավիրեց: ՌԴ-ն նախ հայտարարեց, որ Փհենյանի կողմից նոր ...
Չնայած շուկայում ձվի գինը բարձրացել է, բայց Հայաստանի թռչնաբույծները հայտարարում են, որ երկրում ձվի պակաս չկա: Ավելին, Ամանորի շեմին, դեկտեմբեր ամսին, հնարավոր է հավկիթի գնի իջեցում:
Ալմաաթիի կենտրոնական փողոցն անվանակոչվել է Նորսուլթան Նազարբաեւի անվան: Փողոցն առաջ կրում էր Ֆուրմանով անունը, ի դեպ: Իսկ Երեւանի քաղաքապետարանում, կոնկրետՙ ավագանիում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը դեմ է մայրաքաղաքում փողոցների անվանափոխությանը: ՀՀԿ խմբակցությունից նշել են, որ նոր անուններ պետք է տալ միայն անանուն փողոցներին, իսկ այն փողոցները, որոնք արդեն անուն ունեն, ...
Իր ֆիզիկա-աշխարհագրական պայմանների շնորհիվ Հայաստանը միշտ եղել է մի բնական հսկա միջնաբերդ , որն իշխել է շրջապատի վրա, որի պատճառով էլ դարեր շարունակ աշխարհի հզորները ձգտել են տիրել նրան : Այդ պատճառով էլ հայ ժողովուրդը մշտապես զինուժ ունենալու անհրաժեշտություն է զգացել ...
Պաշտոնակալությունից քիչ ժամանակ անց նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության գծով իր խորհրդականներին հրամայեց կազմել Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականության լիակատար ռազմավարական տեսություն, գրում է Washington Times թերթի թղթակից Քլիֆորդ Մեյը :
«Նման անեծքով է դիմել ինձ թուրք մահմեդական ազգականներիցս մեկը, այն բանից հետո, երբ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթի նոյեմբերի 4-ի համարում տպագրվեց իմ «Ինչո՞ւ եմ երախտապարտ Թուրքիայի բռնապետ Էրդողանին» հոդվածը», գրում է Կոլորադոյում (ԱՄՆ) գործող ոչ-շահութաբեր «Multicultural Mosaic Foundation» հաստատության վարչության նախագահ Իսմայիլ Աքբուլութը «Միրորի» նոյեմբերի 18-ի համարում: «Ինձ դավաճան են անվանում, ...
1984 թվականն էր: Գեներալ Վլադիմիր Կրյուչկովը ԽՍՀՄ ՊԱԿ-ի ամենաբարձր պաշտոններից մեկն էր զբաղեցնում: Նա ղեկավարում էր առաջին գլխավոր վարչությունը, որը պատասխանատու էր արտաքին հետախուզության համար:
ԱՄՆ զինված ուժերը կատարում են էկզոկմախքի փորձարկումներ, որը հանդերձավորված է մարդու անհատական քայլվածքը վերլուծող եւ նմանակող ԻԻ համակարգով: Վերջինս վերաբաշխում է հետեւակային զինծառայողի բեռնվածությունը եւ ապահովում հավելյալ շարժունություն, պնդում է արտադրող ֆիրման: Այդ մասին հաղորդում է Scout Warrior հրատարակությունը:
Ամերիկյան «Newsweek» եւ «Wall Street Journal» պարբերականները շարունակում են ուշի-ուշով հետեւել Մ. Նահանգների հատուկ խորհրդական Ռոբերտ Մուելերիՙ Մայքլ Ֆլինի գործով հետաքննության բացահայտմանը (տե՛ս «Ազգի» նոյեմբերի 24-ի համարում «Ֆլինի խճճված ոստայնը» հոդվածը):
Յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պատմությունը ձեւավորում է երկրի ընդհանուր զարգացման պատմության անբաժանելի եւ կարեւոր մասը: Այդ պատմության արձանագրումը, մեր կարծիքով, հետապնդում է երկու հիմնական նպատակ. Առաջինը, որ այն տվյալ երկրի (ազգի) պատմությունն է սոցիալ տնտեսական բնագավառում, քանի որ նույնիսկ այսօրվա իրադարձությունները ընդամենը մեկ օր հետո դառնում են պատմություն եւ, որի ...
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2018թ. մարտի 1-ը «Viva 1500» սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել ՄՏՍ Ռուսաստանի բաժանորդ հանդիսացող իրենց մտերիմներինՙ վճարելով միայն զանգի առաջին երեք րոպեի համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրով, Արագածոտնի մարզում այս տարի բարեկարգ բնակարանի տեր է դարձել վեց ընտանիք: Արագածոտն գյուղում բնակվող Գեւորգյանների ընտանիքը դրանցից մեկն է: Նրանց հետ բնակարանամուտի ուրախությունը կիսելու համար, գործակցող կողմերի ղեկավարներն այցելել են գյուղ: