AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 83. «ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԴՅԱԿՍ», ԱՍԱՑ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԻՐ ԱՋԸ ՀԱՄԲՈՒՐՈՂԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 5512, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԸ ԷԴ ՄԱՐՔԻԻՆ ԵՎ ՆԻՔԻ ՑՈՆԳԱՍԻՆ

Հ. Ծ.

Ամեն տարի Ամերիկայի Հայ դատի (ANCA) Ամերիկայի Արեւելյան շրջանի աշխատակազմը իր ամենաբարձրՙ «Ազատության» մրցանակը շնորհում է մի անձնավորության, որը արտակարգ ներդրում է ունեցել ամերիկա-հայկական խնդիրների լուծման ոլորտում:

Արցախի ազատագրության շարժման 30-ամյակին նվիրված դեկտեմբերի 2-ին կայանալիք գալա-հանդիսության ընթացքում այդ մրցանակը այս տարի շնորհվելու է ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Էդուարդ Մարքիին եւ դեմոկրատ կոնգրեսական Նիքի Ցոնգասին :

Սենատոր Մարքին Կոնգրեսի 115-րդ նիստին ներկայացրել էր «Sen-Res. 180» բանաձեւն ընդդեմ ԱՄՆ-ում թուրք դեսպանի ռեզիդենցիայի առաջ հավաքված խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառված բռնությունների մասին (2017-ի մայիսի 16-ին): Նա նաեւ միանալով հանրապետական սենատոր Թեդ Կրուզին եւ դեմոկրատ սենատորներ Թոմ Յուդալին եւ Ռոբերտ Մենենդեզին ՙ այս տարվա ապրիլին ներկայացրել էր «Sen-Res. 136» բանաձեւը, կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա թվիթերում հայտարարել էր. «Հպարտ եմ կանգնելու հայ համայնքի կողքին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»: Ապրիլին նա մասնակցել էր Կապիտոլ Հիլի ցեղասպանության հիշատակման արարողությանը, իսկ սեպտեմբերի 21-ին գրառում կատարել կոնգրեսական արձանագրությունների մատյանում Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ:

Նիքի Ցոնգասը վերջին 25 տարում առաջին կինն է եղել, որ 2007-ին կոնգրեսական է ընտրվել Մասաչուսեթսից: Նա հայկական հարցերի կոնգրեսական խմբավորման անդամ է եւ անխոնջ ջատագովը արդարության եւ ճշմարտության հաստատմանը Հայոց ցեղասպանության հարցում: «Օսմանյան կայսրության կանխամտածված եւ համակարգված զանգվածային սպանությունները հայերի ցեղասպանություն էր: Այլ երկրներ առերեսվել են իրենց մութ ու ցավոտ անցյալի հետ, եւ ժամանակն է, որ Թուրքիան էլ հետեւի նրանց», նշել է նա: Կոնգրեսի 114-րդ նիստին նա պաշտպանել է «Ճշմարտություն+արդարություն» (H.Res.154) բանաձեւը, ստորագրել Ռոյս-Էնգելի 2015-ի նամակը, որտեղ կոչ էր արվում դադարեցնել ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի եւ Հայաստանի: 2014-ին նա նամակով դիմել էր նախագահ Օբամայինՙ կոչ անելով նրան ցուցադրել Սպիտակ տան այցելուների կենտրոնում հայ որբերի գործած գորգը:

Գալան տեղի է ունենալու Բոստոնի կենտրոնում գտնվող «Two International Piace»-ում եւ ընդգրկելու է կոկտեյլ ընդունելություն, աճուրդ, ճաշկերույթ եւ մրցանակների հանձնում:

«Ազատություն» մրցանակը նախկինում շնորհվել է Ջոն Էվանսին , Ռոբերտ Մենենդեզին , Էդուարդ Քենեդուն , Ռոբերտ եւ Էլիզաբեթ Դոուլներին , Քերոլայն Քոքսին , Ֆեթհիյե Չեթինին , Բակո Սահակյանին եւ այլոց:

Նկար 1. Կոնգրեսական Ցոնգասը Հայ դատի անդամներ Ս. Դուլգարյանի, Թ. Վարդապետյանի եւ Ա. Ճգնավորյանի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.