AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 118. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 5708, Տպվել է` 48, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Երեւան քաղաքում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված Երեւան քաղաքի էներգետիկայի 110 ամյակին:Այն ներածական խոսքով բացեց եւ Երեւանի էներգետիկայի ավելի քան 100 տարվա եւ զարգացման հեռանկարների մասին զեկուցեց Ստեփան Պապիկյանը :

Հիշեցնենք, որ Երեւանի «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը կառուցվել եւ շահագործման է հանձնվել 1907 թվականին: Կայանում սկզբնական շրջանում տեղադրվել են երկու «Ֆրենսիս» տեսակի հորիզոնական հիդրոտուրբին, որոնցից առաջինն ուներ 150 կՎտ հզորություն, 230 Վ լարում, 600 պտ/րոպ պտուտաթվերով, «Վոլտա» գործարանի եռաֆազ հոսանքի գեներատոր, իսկ մյուսըՙ 25 կՎտ հզորությամբ, 230 Վ լարման հաստատուն հոսանքի երկու գեներատոր:

Կայանի ջրի մատակարարման համար օգտագործվել է գոյություն ունեցող բաց ջրանցքը, որը կառուցվել է ջրաղացի համար: Ջրի կորուստները փոքրացնելու նպատակով 1500 մետր երկարությամբ ջրանցքը վերանորոգվել է: Զանգու (Հրազդան) գետից ջրի առումը իրականացվել է հասարակ ամբարտակի (պատնեշի) միջոցով:

Կայանի օգտակար էջքը կազմում էր 13 մետր: Այն նախատեսվել է Երեւան քաղաքին էլեկտրական էներգիայով մատակարարելու համար:

Տարեկան արտադրված 375 հազար կՎտ.ժամ էլեկտրական էներգիայի մոտ 20 տոկոսը օգտագործվում էր արդյունաբերության, մնացածըՙ կոմունալ-կենցաղային նպատակների համար: Երեւան քաղաքի փողոցների ամբողջ լուսավորությունը սահմանափակված էր 24 լապտերներով եւ 50 Վատտանոց 150 լամպերով:

1926 թվականին ԵրՀԷԿ-ի շահագործումից հետո «Ամպեր» ընկերության հիդրոէլեկտրակայանը ենթարկվել է ապամոնտաժման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.