AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 8477, Տպվել է` 1462, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖԻՍՔ: «ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՐՇԱՎԸ»

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Զաման: «Թուրքիան սուտ լուրերի կայսրություն է»

Ելույթ ունենալով Մ. Նահանգներում հայկական առաջին անգլիալեզու թերթիՙ Ռամկավար Ազատական կուսակցության պաշտոնաթերթ The Armenian Mirror-Spectator շաբաթահանդեսի 85-ամյակի առթիվ կազմակերպված միջազգային սիմպոզիումում, որը, ինչպես գրել էինք նախապես, տեղի ունեցավ Բոստոնի Ուելզլի քոլեջի «Դայան Չափմեն» սրահում, եւ որի թեման էր «Լրագրություն եւ կեղծ լուրեր: Հայոց ցեղասպանությունը եւ Արցախը», անգլիական «Ինդիփենդենտ» թերթի Մերձավոր Արեւելքի մշտական թղթակից, յոթ անգամ «British Press Awards»ի «Տարվա լրագրող» պատվավոր կոչմանն արժանացած Ռոբերտ Ֆիսքը անդրադառնալով տասնամյակներ շարունակ բռնությունների բացահայտման հետ առնչվող իր փորձառությանըՙ հորդորել է ամեն գնով շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, օգտագործելով դրա հետ կապված ամենատարբեր առիթները:

«Այդ առիթներից մեկը, նշել է նա, նոր զելանդացի կապիտան Ռոբերտ Նիքոլի հարյուրամյակն է, որ լրանում է 2018-ին: Իր բանակի այլ զինվորների հետ նա զոհվել էր սիրիական անապատում տարագրված հայերի կյանքը փրկելիս: 2016-ին ես գրել եմ մանրամասնորեն, թե ինչպես այդ հեծելազորայինները իրենց սննդի եւ ջրի պաշարները տրամադրել են հայերինՙ փրկելու համար նրանց կյանքը: Ճիշտ կլինի, որ Նիքոլի ժառանգներն արժանանան ձեր ուշադրությանը»:

Ապա նա խոսել է «Australian Light Horsemen» խմբավորման անդամ, առաջին աշխարհամարտի վետերան ավստրալիացի բանակային Ջոն Դավիթսոնի մասին, ով ականատես էր եղել Ցեղասպանությանը եւ գրել այդ մասին: Նրանք սարսափած են եղել հայ ժողովրդին պատուհասած այդ վայրագություններից:

Ֆիսքը նաեւ խոսել է պարսիկ գրող Մոհամեդ-Ալի Ջամալզադե Էսֆահանի մասին, ով Լիբանանից Կոնստանդնուպոլիս է մեկնել 1915-ին եւ ականատես եղել հայերի կոտորածներին: Նրա հուշերը գրքի ձեւով լույս են տեսել 1963 եւ 1972 թվերին: «Ականատեսները տարբեր ազգությունների են պատկանում: Դրանք բրիտանացի են, ավստրալացի, նոր զելանդացի, պարսիկ, հրեա, եւայլն: Մի՞թե նրանք, բոլորն էլ սուտ են խոսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ» հռետորական հարց է տվել Ֆիսքն իր ելույթի ավարտին:

Սուտ խոսելու թեման շարունակել է «Էկոնոմիստ» անգլիական պարբերականի Թուրքիայի նախկին թղթակից, այժմ «Diken» եւ «Al Monitor» առցանց թերթերի սյունակագիրՙ Ամբերին Զամանը , ով հայերենով է ողջունել ներկաներին, ապա նշել, որ «Թուրքիան սուտ լուրերի կայսրություն է: Ամեն ինչ ուրիշների սխալն է ըստ թուրքական կառավարության»: Կես թուրք, կես բենգալացի լրագրողուհին, որին արգելված է այցելել Թուրքիայում գտնվող իր հարազատ ընտանիքի անդամներին, խոստովանել է. «Ես պապանձված եմ զգում ամեն անգամ, որ հայերի եմ հանդիպում: Խորը ամոթանք եմ ապրում: Մենք դեռ չենք առերեսվել ճշմարտության հետ»:

Սուտի թեման շարունակելով նա խոսել է Թուրքիայում տիրող ներկա կացության մասին: «Թուրքիայում մարդկանց համոզում են, որ ISIS-ի դեմ պայքարողներն ավելի վատն են, քան ինքը ISIS-ը», նշել է նա, ավելացնելով, որ իրեն որպես հայհոյանք կամ անարգանք «քուրդ, հրեա կամ հայ են անվանում»:

Նա բավականին ուշ է հասկացել, թե ինչու իր մեծ պապին «անխոնջ հայրենասեր» են կոչել, որովհետեւ լինելով փոստի եւ հեռագրատան տնօրենը, նա ոչնչացրել է, Օսմանյան կայսրության անկման վերջին օրերին, մի շարք փաստաթղթեր եւ հեռագրեր, որպեսզի դրանք չընկնեն բրիտանացիների ձեռքը: Armenian Weekly շաբաթաթերթի նախկին խմբագիր Խաչիկ Մուրադյանի եւ լրագրող Դավիթ Պարսամյանի հետ այցելել է Տեր Զոր եւ խորամուխ եղել հայոց պատմության իր համար մութ էջերի սարսռազդու պատմությունների մեջ:

Սիմպոզիումում այնուհետեւ ելույթներ են ունեցել վետերան լրագրող Ֆիլիպ Թերզյանը , Weekly Standard թերթի ավագ խմբագիրը, ով պուլեցիրյան մրցանակի հավակնորդ է եղել, եւ Դեյվիդ Պարսամյանը ՙ «Alternative Radio»-ի հիմնադիրն ու տնօրենը: Նրանք պատմել են իրենց նախնիների հետ պատահած ողբերգությունների, քրդերին, պաղեստինցիներին ու լրագրողներին Թուրքիայում սպառնացող վտանգների մասին:

«Մենք պետք է ավելի շատ ճշգրիտ տեղեկություններ հաղորդենք դեպքերի վայրերից, չթողնելով, որ մարդիկ միայն համացանցից օգտվեն», եզրակացրել են սիմպոզիումի մասնակիցները:

Նկար 1. Արամ Արքունը եւ Ռոբերտ Ֆիսքը ամբիոնի մոտ

Նկար 2. Ամբերին Զաման

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.