AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 70. ԻՄԱՑԻՐ, ԹԵ ՈՒՄ ԵՍ ՓՆՈՎՈՒՄ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-27 01:07:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 10278, Տպվել է` 1665, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉ ԱՍԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿԱՆՋԻՆ ԼԱՎՐՈՎԸ ՄԻ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արդյոք Ռուսաստանի արտգործնախարարը միայն ղարաբաղյան զարգացումների շուրջ հարցերով էր շփվում Հայաստանի ղեկավարության հետ իր վերջին այցի ժամանակ, թե ինչ համաձայնեցված չէր Սարգսյան-Պուտին հանդիպմանը` ԵՄ համաձայնագրի վերաբերյալ, դա՛ էր նաեւ տալիս-առնում:

Նոյեմբերի 24-ին (մեր հրապարակման օրը) ստորագրվելիք Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ճիշտ է, համադարման չի լինելու Հայաստանի բոլոր խնդիրների լուծման համար, սակայն ինչ-որ օդանցքի դեր խաղալու է, անշուշտ, որը սովորաբար բացում են սենյակի օդը շատ ծանրանալիս...

Ռուսական լրատվամիջոցներով հեռարձակվող Թուրքիայի եւ Իրանի նախագահների հետ Ռուսաստանի նախագահի` Սոչիում հանդիպման կադրերը հայերիս մոտ անհանգստության զգացում են սրել: Տեսեք, թե ովքեր են մեր ռազմավարական գործընկերոջ գործընկերները, գումարած Ասադն ու Չինաստանը:

Չնայած` թեման Ասադն ու Սիրիան են, սակայն այդ թեման բազմաթիվ ենթաթեմաներ ունի, իսկ համագործակցությունը կարող է խորանալ նաեւ այլ թեմաներով: Ազդեցիկ կադրերը խոսում են ձեւավորված այդ բեւեռի նոր հայտի ու հավակնության մասին` կիսելու աշխարհի, ավելի շուտ տարածաշրջանի լծակները, անկախ իրար մեջ եղած բազմաթիվ տարաձայնություններից:

Ի՞նչ կերպ պիտի վարվի փոքրիկ Հայաստանը, եթե միաժամանակ համընկնում են դաշնակիցների եւ ոչ բարեկամ երկրի շահերը: Ճի՛շտ է` առայժմ միայն ու միայն ավելի պետք է լարի ուշադրությունը ու ժամանակին վերծանի իրադարձությունների հետագա զարգացումների հնարավոր սցենարները: Այսինքն` ակնդետ նայի ու հետեւություններ անի ժամանակին:

Իհարկե` ինչպես եւ Հայաստանում, այդպես էլ Ռուսաստանում եկող տարի ղեկավար է փոխվելու (իսկ ավելի ճիշտ է նկատել, որ ղեկավարները մնալու են նույնը), ու ամեն ինչ նախընտրական համատեքստում կարելի է դիտարկել, սակայն դա չի կարող մեզ համար հանգստանալու առիթ դառնալ: Դա անգործունյա ու ոչ պրոֆեսիոնալ կլիներ, որովհետեւ ոչ ոք չգիտե, թե ինչպես կվարվի երբեմն անկառավարելի Էրդողանը` իր փոքր եղբոր կպչունության ձեռքը կրակն ընկած, կամ քրդերի խնդիրներով լրիվ հակադրվելով բոլորին` Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ու ինչ կարող է լինել մեր սահմաններին մերձ, երբ Ռուսաստանի նախաձեռնությամբ ու ԱՄՆ թողտվությամբ քրդերն ինքնավարություն ստանան Սիրիայում, իսկ Թուրքիան կորցնի ինքնատիրապետումը:

Երբեմն վերլուծությունները հանդիպումներում բարձրաձայն ասված մտքերի մասին անիմաստ են թվում, քանի որ հանդիպումների փակ մասում հավանաբար խոսվում է տրամագծորեն հակառակ բաների մասին` վերլուծություններն ակամա դարձնելով մի քանի շերտ ունեցող դիվանագիտության շարունակություն- քողածածկույթ, որի ներքո անպայման ոչ հրապարակային եւ անսպասելի բաներ են կատարվում: Բայց այլ նյութի, քան պաշտոնական տեղեկատվությունը, ոչ ոք չի տիրապետում, միտումնավոր նետված դիվանագիտության նշանակության վարկածները ներառյալ: Այնպես որ` Լավրովը կգա-կգնա, տարածաշրջանի քաղաքականությունն ուղղորդողները կհավաքվեն կամ ոչ` վերլուծաբանները ստիպված գործ ունեն սահմանափակ նյութի հետ իրական պատկեր ունենալու համար:

Տեսանելին այս է. Ադրբեջանն անհանգիստ է` հա զորավարժվում ու զորաշարժվում է, Էրդողանը խոսում է Ղարաբաղյան խնդրի լուծումը Ռուսաստանի ձեռքում լինելու մասին, Լավրովը պիջակը հանում է Երեւանում եւ հագնում Ադրբեջանում` լրիվ հակասական պահելով իրեն, ռուսական վերլուծաբանները մի կողմից գրում են ԵՄ հետ համաձայնագրային պարտավորություն կառուցել պատրաստվող Հայաստանը կորցնելու , մյուս կողմից` ԵՄ դռները թակող Հայաստանով դեպի Եվրոպա պատուհան ունենալու մասին` այսինքն մտրակն էլ, բլիթն էլ միշտ պատրաստ են պահում: Զուգահեռ` ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստածրագրով Նժդեհին անվանում են նացիստ, ՀՀԿ-ին ըստ այդմ` նացիստական կուսակցություն, իսկ արիացիներ բառն էլ` նացիստների հոմանիշ են դիտում: Խեղճ ռուսներ, որտեղից իմանան արիացի բառի իմաստը, երբ արիացիները կային` իրենք որտեղ էին, եւ որ` արը մեր ինքնության հոմանիշն է, երեւի ռուսներին լավ չենք բացատրել սա, մեղավոր ենք:

Դե համ էլ` մեր ԵՄ մտնելու հավակնությունից շշկլված` ռուսական պահպանողական շրջանակները իրենց հին «տապոռային» կեցվածքից բացի ի՞նչ կարող են բանեցնել, ի տարբերություն առաջադեմ ռուսական շերտերի, որոնք հանգիստ են նայում այս բոլորին կամ առողջ են վերլուծում իրավիճակը:

Մեզ համար կարեւորն այս պահին հավասարակշիռ պահելը պիտի լինի, զանազան մեքենայությունների ու սադրանքների չտրվելը`ում մտքում ասես կարող է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վիժեցումը լինել, եւ անգամ մեր ռազմավարական դաշնակցի գործողություններին քննաբար-արթուն նայենք` ոչ ոք պիտի չկարողանա Ղարաբաղյան հարցում մեքենայություններ բանեցնելով` վիժեցնել համաձայնագիրը, որը, էլի ենք ասում, չի կարող բոլոր հարցերի, անգամ մի քանի հարցերի բալասանը լինել, բայց պետության արժանապատվության եւ հեղինակության խնդիր կարող է լուծել: Հեղինակավոր պետությունը հանգիստ է նայում իր ապագային, այդ ճանապարհին մի շեշտադրում էլ կարող է ստորագրվող համաձայնագիրըլ ինել:

Որքան էլ Էրդողանը ճամարտակի եւ դեռ Սոչիում Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպմանը նախորդող օրվա մեջ բզբզի` հինգ շրջանի վերադարձ, Թուրքիայի համար առանձնահատուկ հարց, ասա`շունը հաչի, քամին փչի: Չնայած, հա, Սոչիում Ղարաբաղյան հարցն ակնատես օրակարգում չէր` Սիրիայի հետ կապված տարաշրջանային իրավիճակն էր գլխադաս, բայց ինչ իմանանք`չի՞ քննարկվել այն օրակարգի փակ մասում, չէ՞ որ հարցերի պոչերը միշտ էլ գտնվում են «մեկը մեկելի տակին»:

Արդյոք Սերգեյ Լավրովն, այնուամենայնիվ, պայմանավորվում էր ԵՄ համաձայնագրի տեքստում հակամարտությունների կարգավորման երկու հակադիր սցենարների դեպքում Հայաստանի պահվածքի վերաբերյալ: Հատկապես որ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ Արմեն Աշոտյանի խոսքում կար կասկած` ԵՄ գործըկերները պետք է համարժեք պահեն իրենց, ու Հայաստանն ակնկալում է մեր ազգային շահերից բխող ձեւակերպումներ` մեզ համար «աքսիոմատիկ գերակայություն» հանդիսացող Արցախի հարցի վերաբերյալ: Հակառակը կարո՞ղ է լինել, ու այդ դեպքում` ի՞նչ, դեռ թեորեմ պետք է ապացուցե՞նք...

Առայժմ այս վիճակն է. փարատված են մտահոգությունները, թե տեխնիկական պատճառներով որեւէ պետություն ծանոթ չի լինի Հայաստան-ԵՄ համաձայնագրին` թարգմանությունները մեր բարեկամների եւ շատ դեպքերում հայկական տեղական շրջանակների ջանքերով հասել են բոլոր ԵՄ անդամ պետություններին, ոչ ոք չի կարող ասել, որ ծանոթ չէ համաձայնագրին: Մնում է հակամարտությունների կարգավորման դրույթներում երեք սկզբունքների (ինքնորոշման, մարդու իրավունքների եւ տարածքային ամբողջականության) միաժամանակյա ամրագրման ինտրիգը:

Հայաստանը շատ բաներում է եղել առաջինը, հիմա էլ առաջինի պահ կա` ԵՏՄ անդամ երկիրը, այսինքն` մեկ տնտեսական դաշինքի անդամ երկիրը մասնակցելու է մի այլ դաշինքի, որը նույնպես տնտեսական համագործակցություն է ենթադրում: Ճիշտ է` լայն տնտեսական համագործակցություն եւ ազատ շուկայի լիարժեք մասնակցություն դեռ չի ստացվի, դա համաձայնագրով նախատեսված էլ չէ, բայց համագործակցություն, անշուշտ, կլինի տարբեր տնտեսական ծրագրերում: Նախադեպ է` առաջինը լինելու պահով: Իսկ թե ինչ պիտի լինի այն պարագայում, երբ ԵՏՄ-ն անընդհատ որոշի, որ Հայաստանի այս կամ այն տնտեսական մասնակցությունը ԵՄ ծրագրերին հակասում է ԵՏՄ շահին` կապրենք-կտեսնենք: (Այս մասին 7-րդ էջում կարող եք կարդալ Արամ Սաֆարյանի վերլուծական հոդվածը: Խմբ.:)

Առայժմ հայտնի է, որ նախագահ Սարգսյանն արդեն մեկնել է Բրյուսել` մասնակցելու Արեւելյան գործընկերության երկօրյա գագաթաժողովին, որի շրջանակում էլ պետք է ստորագրվի համաձայնագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 24-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.