AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 5900, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԱԶԱՆՔՙ ՏԱՐԻՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄԻՑ ՀԵՏՈ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» տարիների հաջողված գործակցության արդյունքում բազմաթիվ ընտանիքների բնակարանամուտ տոնելու երջանկություն են ընձեռել: Այս անգամ գործընկեր կառույցների ղեկավարներն այցելել են Շիրակի մարզի Սարալանջ գյուղ, որտեղ բնակվող Սիմոնյանների համար գործակցության արդյունքները շոշափելի են դարձել:

50 տարի առաջ կառուցված նրանց տունը ժամանակի ընթացքում խարխլվել եւ հիմնանորոգման կարիք ուներ: Ամիսներ առաջ, երբ կազմակերպությունների կամավորներն ընտանիքի հետ շինարարական աշխատանքներ էին կատարում, Սիմոնյաններիՙ տարիների երազանքի իրականացումն սկսվել էր: Այսօր արդեն ընտանիքի անդամները զգում են բարեկարգ տուն ունենալու բերկրանքը. անցյալում են կաթող տանիքն ու խոնավ պատերը, սանհանգույցի բացակայությունը եւ խոհանոցը փոխարինող բետոնապատ միջանցքը:

«Երջանիկ օր է մեզ համար, երբ հնարավորություն ունենք հյուրընկալելու այն մարդկանց, ովքեր իրականացրեցին մեր վաղեմի ու անիրականանալի թվացող երազանքը: Շատ բան հարկավոր չէ երջանիկ լինելու համար, սակայն երբեմն այդ քիչն էլ անհասանելի է լինում: Տան հետ կապված դժվարություններն այսօր անցյալում են, առօրյա բարդություններն արդեն չեն վախեցնում: Ամուր տանիքով ու տաք օջախում ոչ մի ձմեռ ու առօրյա հոգս սարսափելի չեն: Աստված օրհնի ձեզ»,- ասել է ընտանիքի հայրըՙ Էդուարդը:

Կազմակերպությունների վեց տարվա համատեղ ջանքերի շնորհիվՙ բարեկարգ բնակարաններ, առողջ միջավայր եւ ապագայի նկատմամբ հավատ է ստեղծվել 150 ընտանիքի համար:

Նույն գյուղում բնակվող մեկ այլ ընտանիքիՙ Մկրտչյանների համար, օրը եւս տոնական էր. 10 հոգուց բաղկացած ընտանիքը երջանիկ էր իր հարկի տակ ընդունելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանինՙ ում անձնական ֆինանսավորմամբ վերջապես հնարավոր եղավ հիմնանորոգել կաթացող տանիքը:

«Իրականացված բոլոր ծրագրերի արդյունքը հարկավոր է գնահատել երկուՙ տեսանելի հաջողության եւ մարդու հոգում կատարված փոփոխության տեսանկյունից: Այս մարդիկ, տարիների սպասումից հետո ձեռք են բերում բնակարան, ինչի կարեւորությունը քննարկման ենթակա չէ: Առավել կարեւոր ձեռքբերում է սեփական ուժերին հավատալու եւ ոտքերի վրա ամուր կանգնելու զգացողությունը: Տուն կառուցելու համար միայն ֆիզիկական ուժը բավարար չէ. անհրաժեշտ է նաեւ խնդիրները հաղթահարելու կամք եւ վճռականություն: Գործընկեր կառույցի հետ, տարիներ շարունակ ձգտում ենք մեր հայրենակիցներին փոխանցել այդ կամքն ու լավատեսությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Մեր այցելությունը զուտ մշտադիտարկում չէ, այլ մեր ընտանիքների կողքին լինելու, նրանց ուրախությունը կիսելու հնարավորություն, ինչը, շատ դեպքերում, բավական կարեւոր հոգեբանական խնդիր է լուծում: Բնակարանաշինության մեջ ներդրում կատարելով, մենք ոչ միայն առողջ միջավայր, այլեւ ավելի լավ ապագայի հիմք ենք ստեղծում ընտանիքի անդամների համար»,-ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 31 մլն ՀՀ դրամի, իսկ ընդհանուր առմամբՙ մոտ 370 մլն ՀՀ դրամի ներդրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.