AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 27. ԹՈ՞ՒՇ, ԹԵ՞ ԱՅՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 5964, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

Պ.Ք.

Վերջին օրերին ի հայտ է եկել վտանգ, թե Մերձավոր Արեւելքում կարող է նոր պատերազմ բռնկել: Մեղավորը Սաուդյան Արաբիան է, որը Լիբանանը իբրեւ նոր մարտադաշտ է ընտրել եւ անսովոր դաշինք կնքել Իսրայելի հետ, հաղորդում է գերմանական Suddeutsche Zeitung թերթը:

Սաուդյան Արաբիայի համար նվազ չափով խոսքը լիբանանյան «Հզբոլլահի» դեմ պայքարելու մասին է, բայց ավելի շուտՙ տարածաշրջանում տիրապետող դիրք գրավելու եւ Իրանի ազդեցությունը թուլացնելու մասին:

Սաուդցիները չեն ուզում ինքնուրույնաբար ռազմական հարձակում սկսել: Իսկ Իսրայելը կկրողանար նրանց փոխարեն կատարել այդ կեղտոտ գործը: Իրավիճակը այս խոսքերով է բնութագրել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան եւ Մերձավոր Արեւելքի գործերի նախկին հավատարմատար Դանիել Շապիրոն :

Հակամարտությունը Սիրիայից տեղափոխվում է դեպի հարավ: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Իսրայելը Սիրիայում օդային հարվածներ է հասցնում «Հզբոլլահի» դիրքերին, նշում է գերմանական թերթը: Ըստ որում, Իսրայելի վարչապետ Նաթանյահուի համար պատերազմը կլիներ վտանգավոր ձեռնարկում, քանզի մեծ է այն բանի հավանականությունը, որ Իսրայելի հարձակումից հետո հակամարտությանը կմիջամտի Իրանը, ինչպես դա տեղի ունեցավ հարեւան Սիրիայի դեպքում:

Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Կուշների Սաուդյան Արաբիա եւ Իսրայել կատարած մի քանի այցելություններից հետո ի հայտ եկան ենթադրություններ, որ ռազմական գործողություններին քողարկված կարող է մասնակցել նաեւ ԱՄՆ-ը: Որպես անդրկուլիսյան «տիկնիկավարներ» հանդես եկող Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ն իրենցից ներկայացնում են վտանգավոր համադրություն, ընդգծում է Suddeutsche Zeitung-ը:

Իսրայելը իր ռազմական զորությունը ներկայումս ցուցադրում է իր պատմության մեջ օդուժի խոշորագույն զորավարժություններում: Այդպիսով, Իսրայելի կառավարությունը ցույց է տալիս իր պաշտպանունակությունը: Սակայն նա պատրաստ է նաեւ հարձակման, եւ դրանով իսկ ենթակա է դառնում Սաուդյան Արաբիայի եւ Իրանի պատերազմին միջնորդավորված ձեւով մասնակցելու վտանգին: Նաթանյահուն գնում է հակամարտության ծավալման վտանգավոր ուղիով, եզրակացնում է թերթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.