AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 74. ԶԱՐՄԱՆԱԼԻ «ԳԱԼ» ԲԱՌԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ

Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 6959, Տպվել է` 508, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԱՐԴԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

ՀԱՅԿ ԱՂԱՍՅԱՆ, գիտաշխատող, 24 հոկտեմբեր, 2017 թ.

Վերջերս «Արմենիա» հեռուստատեսության «Սուր անկյուն» հաղորդաշարից մի տեղեկություն ստացա, որն ինձ անչափ վրդովեցրեց: Բանը նրանումն է, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները իրենց աշխատանքային գործունեության ընթացքում բավականին բարձր աշխատավարձ են ստանում, որին ես բնավ էլ դեմ չեմ: Ճիշտ է, նրանց մի մասը աշխատանքի է ներկայանում միայն քվեարկությունների ժամանակ կոճակ սեղմելու, այլ ոչ բովանդակային ելույթներ ունենալու համար:

Հիմա դառնանք ամենագլխավոր հարցին: Բանից պարզվում է, որ անկախության տարիների ընտրությունների ժամանակ լոկ մեկ անգամ պատգամավոր ընտրված անձն իր պաշտոնը կորցնելուց հետո ամսական ցմահ ստանալու է պատգամավորի աշխատավարձի 80%-ի չափով գումար, որը կազմում է մոտ 500000 դրամ: Եվ սա մեր սուղ բյուջեի դեպքում, երբ շարքային աշխատավորներն աշխատանքից ազատվելիս ոչինչ չեն ստանում, մինչդեռ միջին թոշակառուն ընդամենը 30-50000 դրամի հույսին է մնում: Այնինչ պատգամավորներից շատերը տարիների ընթացքում տարբեր բիզնեսների «տեր են դառնում» եւ էլ ավելի հարստանում: Հարց է ծագում. գոնե թոշակի անցնելուց հետո ինչո՞ւ մեր ժողովուրդը մոտավորապես հավասար գումար չի ստանում: Եվ երկրորդ հարցը. արդյո՞ք շատ երկրներ կան, որոնք այսպիսի անհավասար քաղաքականություն են վարում իրենց ժողովուրդների նկատմամբ: Պատասխանատու անձանցից ակնկալում եմ խելամիտ պատասխան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.