AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 6746, Տպվել է` 442, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՏԵՍԵԼ ՆԻԿԻՏԱ ՄԻԽԱԼԿՈՎԻՆ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Մտավորականությունը սոցիալական խումբ էՙ կրթական բարձր մակարդակով, զբաղվում է մտավոր բարձր ու ստեղծագործական աշխատանքով, գիտության, կրթության, մշակույթի զարգացմամբ ու տարածմամբ, աչքի է ընկնում հոգեւոր-բարոյական վեհ ձգտումներով, պարտքի ու պատվի սուր զգացումով:

Վիքիպեդիա

Ես չգիտեմ, Հայաստանում դիտո՞ւմ են նշանավոր կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովի «Բեսոգոն» քաղաքական-խոհական հեռուստահաղորդաշարը, որը տեսարձակվում է «ՀՏրրՌÿ-24» հեռուստաալիքով: Վերջին հաղորդումըՙ «Թեւավոր սենատորներ» վերնագրով, մեկ շաբաթվա մեջ կրկնվեց չորս անգամ: Բնականաբար, բնավ էլ ոչ պատահականորեն:

Իր երկրում Միխալկովը ճանաչված է ոչ միայն որպես տաղանդավոր կինոռեժիսոր, այլեւ որպես մեծ ինտելեկտուալ եւ, ամենահատկանշականը, ռուս հայրենասեր (չասենք նացիոնալիստ): Նշյալ շարքի իր հաղորդումներում նա չի խոսում կինոյի մասին, այլ գերազանցապես իմաստուն մտավորականի ու արվեստագետի հայացքով բացահայտում եւ մտորումների առարկա է դարձնում այն հասարակական-քաղաքական խոցերն ու բացերը, որոնք խանգարում են Ռուսաստանի զարգացմանը, խաթարում նրա ազգային-բարոյական նկարագիրը:

Եվ ինչո՞վ էր առանձնանում նրա այս վերջին հաղորդումը: Նախՙ ռուսաստանյան իրականության մի յուրահատկության մասին: Եթե Հայաստանում ընդդիմադիր մի անձ կամ ուժ քննադատում է երկրի ղեկավարներին կամ առանձին անհատների, ապա նա գործ է ունենում բացառապես իր հայրենակիցներիՙ հայերի հետ: Իրավիճակն այլ է Ռուսաստանում: Այստեղ իրեն հայրենասեր համարող ռուսը շատ ավելի բախվում է հրեաների հետ: Գերբարդ մի խնդիր:

Ահաեւ, իր վերջին հաղորդման մեջ Միխալկովը կրկին անդրադարձավ իր կողմից բազմիցս անողոք քննադատության ենթարկված եկատերինբուրգյան «Ելցին-ցենտրի» ստեղծման հարցին: Միխալկովի կարծիքով, Բորիս Ելցինը բացարձակ չարիք էր Ռուսաստանի համար, առավելագույնս քայքայեց ու այլասերեց երկիրը, եւ նրա թողած «ժառանգությունը» իրավունք չունի դառնալու հրապարակային ուշադրության առարկա: Կինոռեժիսորը բազմաթիվ կոնկրետ փաստեր բերեց հետխորհրդային Ռուսաստանի առաջին նախագահի հիրավի երկրակործան գործունեությունից: Եվ ի պատասխան իր չարակամ ընդդիմախոսների, Միխալկովը վերհիշեց ու կրկին ցուցադրեց «Ելցին-ցենտրի» բացման արարողությունը ու այդ իրադարձությունը փառաբանողներին: Գուցեեւ հատուկ չեր ընտրել, սակայն բոլոր ողջունողները հրեա էինՙ Վենեդիկտով, Գուսման, Սվանիձե, Պոզներ եւ ուրիշներ: Եվ հենց այս խավն էլ շարունակում է մնալ Ռուսաստանի ու Միխալկովի քաղաքական հակառակորդը: Հարցադրումը միանշանակ էրՙ ինչո՞ւ են գովերգում ու հավերժացնում ռուսաց շահերին դավաճանած այդ անձին: Որպես իր վերաբերմունքի անփոփում Միխալկովը բերեց նաեւ չուբայսյան սեփականաշնորհման սարսափազդու արդյունքները, երբ նույնիսկ ստրատեգիական նշանակության բազմաթիվ ռազմական օբյեկտներ «ջրի» գնով վաճառվել են ամերիկացիներին ու եվրոպացիներին, երբ այդ հանցագործ առուծախից պետբյուջեն միայն չնչին գումարներ է ստացել: Թվերն ու փաստերն իրոք աղաղակող էին: Միխալկովն արժան համարեց ներկայացնել նաեւ Անատոլի Չուբայսի տեսագրված կենդանի խոսքը, որն իրեն հատուկ ցինիզմով ու չարախնդությամբ խոսում էր Ռուսաստանում կոմունիզմի վերացման ասպարեզում ներդրած իր «ավանդի» մասին:

Այսուհանդերձ, սակայն, սա չէր Միխալկովի այս հաղորդման նպատակադրույթը: Նրա մտահոգության առանցքը ռուս (ոչ թե ռուսաստանյան) մտավորականության անդեմությունն է, անգործունեությունը, եսասիրությունը, երբ նա դառնում է ամուլ հատկապես ռուսաց պատմության ճակատագրական պահերին: Այս կապակցությամբ կինոռեժիսորը սրտի ցավով (պետք էր միայն տեսնել նրա դեմքի արտահայտությունը) մեջբերեց Անտոն Չեխովի հայտնի խոսքերը. «Ես չեմ հավատում մեր մտավորականությանըՙ կեղծ, հիստերիկ, անդաստիարակ, ծույլ, չեմ հավատում նույնիսկ այն դեպքում, երբ նա տառապում է ու դժգոհում, քանզի նրան հալածողները ծնունդ են առնում նրա իսկ ընդերքից»: Խիստ ուսանելի էին հայրենասեր արվեստագետի խորհրդածությունները այս հրատապ թեմայի շուրջը:

Ինչո՞ւ ենք այսքան մանրամասնում օտարի մտահոգությունները: Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ է տարբերվում անկախ Հայաստանի մտավորականությունը հայ ժողովրդի համար նույպես բախտորոշ այս ժամանակահատվածում: Ո՞ւմ մեղքով է նա հայտնվել սոսկ պասիվ դիտորդի դերում: Հայաստանի, Ղարաբաղի մասին ռուսաց լրատվատարածքում ամենից շատ գրում է REGNUM լրատվական գործակալությունը: Ընդ որում, հայոց երկրի ներկան ու հեռանկարները վերլուծում են ե՛ւ հայաստանցի, ե՛ւ մոսկվացի քաղաքագետներ ու փորձագետներ, տրվում են հայ մամուլի տեսություններ եւ այլն: Լավատեսական ոչինչ չկա այդ նյութերում, լավագույն դեպքումՙ անորոշություն: Հիմա էլ պարզորոշ է դառնում, որ Հայաստանի կյանքում ոչինչ չի փոխվի նաեւ առաջիկա վարչապետական «ընտրություններում», որ ասպարեզ չեն գա նոր մարդիկՙ նոր մտքերով: Եվ չես հասկանում, թե երկրի համար ճակատագրական այս ամիսներին ինչու չեն հավաքվում մտավորական հայ գիտնականը, արվեստագետը, բժիշկը, տնտեսագետը, սոցիոլոգը, պատմաբանը, գրողը եւ չգիտես էլ ով ու հանրությանը չեն ներկայացնում երկրի զարգացման իրենց այլընտրական թեկուզեւ պատկերացումները: Մեկ Միխալկով էլ չկա Հայաստանում: Միթե հայ մտավորականությունը չի հասկանում, որ եթե իրոք առաջիկա «ընտրություններում» ոչինչ չփոխվի, ապա սոցիալ-տնտեսական ողբալի իրավիճակից, անարդար իրողություններից ու անհեռանկարությունից հուսահատված հայաստանցին արդեն կատարյալ զզվանքով ու նոր ակտիվությամբ է հեռանալու հայրենիքից, թքելով նաեւ մտավորականության վրա:

Միխալկովը չմոռացավ նորեն առաջադրել երկրի դրամատիկ պահերին ռուս մտավորականության առջեւ հառնող եւ արդեն ավանդական դարձած երկու հանրահայտ հարցադրումներըՙ ո՞վ է մեղավոր եւ ի՞նչ անել: Գուցե հայ մտավորականությունն էլ համակվի այս հարցերով, առավել եւս, որ նա չունի որեւէ հրեական խնդիր:

Եվ վերջում մի պարզաբանում. ինչո՞ւ էր Միխալկովը իր հաղորդումը եթեր հանել «Թեւավոր սենատորներ» խորագրով: Բանն այն է, որ նա մեկ տարի առաջ հանդես գալով ռուսաց խորհրդարանի վերին պալատի նիստում, սենատորներին խնդրեց լսել իրենՙ «Ելցին-ցենտրը» միայն ապականիչ ազդեցություն կունենա այն այցելողների ու հատկապես երիտասարդության վրա: Եվ առ այսօր սենատորները շարունակում են «լսել» նրան: Բայց ահա, Միխալկովի վկայությամբ, հայտնի չէ ինչ նախախնամությամբ մի խումբ... ագռավներ, հայտնվելով թանգարանի երկնակամարում, կտուցից արձակված քարերով «ռմբակոծել» ու ջարդել են չարագույժ կառույցի պատուհանները: Երեւի սրանք են միայն «լսել» Միխալկովի հուսահատ ձայնը, դառնալով «թեւավոր սենատորներ»:

Չսպասենք, թե հայաստանաբնակ ագռավները երբ պիտի քարեր նետեն համանման հայկական որեւէ կառույցի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.