AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 10697, Տպվել է` 1552, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՙ ԵՐԵՎԱՆԻ Վ. ԹԵՔԵՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

Կրկին անգամ կայացավ «Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ» շարադրությունների ամենամյա մրցույթըՙ նվիրված հայ ականավոր լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան, թարգմանիչ Հակոբ Պողոսյանի հիշատակին:

Ծնվել է Լիբանանում 1936թ.: Հաճախել է Հայ Կաթողիկե Մեսրոպյան եւ ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանները: Բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, այնուհետեւ ավարտել է Լոնդոնի համալսարանի միջազգային լրագրության բաժնի դասընթացները: Դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթն ու լեզուն: Վաղ հասակից գիտակցել է հայի ինքնության պահպանման կարեւորությունը եւ ուսանողական տարիներից ի վեր ազգանվեր գործունեություն ծավալել լիբնանահայ համայնքի հասարակական կյանքում: Աշխատել է «Յառաջ», «Յառաջ Գրական», «Զարթօնք» թերթերում: 1989թ. ընտանիքով տեղափոխվել է Մ. Նահանգներ եւ շուտով ստանձնել Կալիֆորնիայի «Նոր Օր» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Եղել է նաեւ ՀԲԸՄ Կալիֆորնիայի հանձնաժողովի վարիչ-քարտուղարը: Արժանացել է ԹՄՄ «Ռիթա եւ Վարդգէս Պալեան» մամլո մրցանակին: Կյանքից հեռացել է վաղաժամՙ 2001թ.:

Շարադրությունների մրցույթը, որը նախաձեռնել եւ 2002թ. սկսած իրականացնում է Հակոբ Պողոսյանի այրինՙ ԱՄՆ-ում բնակվող տիկին Անի Պողոսյանը, նպատակ ունի նպաստելու աշակերտների առաջադիմության բարձրացմանը, խրախուսելու հայոց լեզվի իմացությունն ու ստեղծագործական աշխատանքը, ինչպես նաեւ առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալու պատանիներին դրսեւորել իրենց գիտելիքները:

Օրերս Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցումՙ Հակոբ Պողոսյանի անունը կրող լսարանում կայացավ ամենամյա ձեռնարկի արդյունքների ամփոփումը (մրցույթը կայացել էր հոկտեմբերի 8-ին Թեքեյան կենտրոնում): Այս տարվա ստեղծագործական շարադրությունների թեմաներն էինՙ «Խաղաղ երկինք» եւ «Երազի թեւերով»: Մրցույթի մասնակիցներն էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները. բոլորն էլ արժանացան խրախուսական մրցանակներիՙ Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.