AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 35. ՏԵԳԵՐԿԻՆՆ ԱՍՈՒՄ Էՙ ՆԵՐԻ՛Ր, ՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 23:10:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 11650, Տպվել է` 1554, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԹԵՆՔՈՒՄ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՆԴԻՍՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՌԱԿ-Ի 96-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Նոյեմբերի 12-ին Հունաստանի մայրաքաղաքի «Ինտերկոնտինենտալ» շքեղ հյուրանոցի դահլիճում կայացավ Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադրման 96-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն, տեղական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ՌԱԿ պատասխանատուների, շարքային անդամների եւ համակիրների հոծ բազմության ներկայութամբ, որոնց մեջ իրենց բացակայությամբ «փայլում» էին Հունաստանում ՀՀ դեսպանը եւ հայ եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդը:

Հանդիսավարն էր ՌԱԿ տեղական մասնաճյուղի ատենադպիր, կուսակցության Հունաստանի պաշտոնաթերթ «Նոր աշխարհ» շաբաթաթերթի նախկին խմբագիր Զավեն Գրիգորյանը , որ ընթացք տալով օրվա ծրագրինՙ բեմ հրավիրեց ՌԱԿ տեղական մասնաճյուղի ատենապետ Հակոբ Ֆեսճյանին : Վերջինիս ելույթը հունարեն էր, ուղղված Հունաստանի կառավարությանն ու ժողովրդին եւ նվիրված հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ծանր փորձությունների միջով անցած նրանց համագործակցությանը, որն այսօր նորՙ միջպետական հարաբերություններով եւ փոխօգնությամբ զարգանում է անընդհատ:

Ապա ամբիոնը տրամադրեց օրվա գլխավոր բանախոսինՙ Լոնդոնից հրավիրված դոկտ. Հրաչ Գույումճյանին, որ ներկայիս ՌԱԿ Գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնն է վարում ձեռնհասորեն: Բանախոսը ՌԱԿ-ի պատմությանն ու գաղափարախոսությանը հակիրճ անդրադարձ կատարելուց հետո ներկայացրեց կուսակցության ներկայիս գործունեությունը, նպատակները, բացատրեց հայաստանակենտրոնության էությունը, պատճառները: «Սփյուռքը, ասաց նա, չունի եւ չի կարող ունենալ այլ ուղղությունՙ քան հայաստանյան դիրքորոշումը, Հայաստանի հզորացումը, Հայաստանով վերապրելու եւ հայորեն զարգանալու նպատակաուղղվածությունը»: Դոկտ. Գույումճյանը արժանին մատուցեց ՌԱԿ վետերան ղեկավար եւ «Նոր աշխարհ» թերթի պատասխանատու Սարգիս Խաչատուրյանին , որի ջանքերով է նաեւ, որ հանդիսությունն անցավ գոհացուցիչ մակարդակով, հակառակ արհեստականորեն հարուցված տարբեր խոչընդոտների:

Հանդիսության ավարտին մատուցվեց երաժշտական հայտագիրՙ հայրենասիրական երգերի փնջով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 17-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.