AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 29. ԴՈՒՆՉ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3863, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՅՈՒԹ

Հ. Ծ.

Բացի արեւտմահայերենին նվիրված գիտաժողովից, որի մասին տեղեկացրել էինք անցյալ շաբաթ, Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը (Մ. Նահանգներ) հովանավորում է նաեւ երկու բանավիճային քննարկումներ, որոնք տեղի կունենան նոյեմբերի 19-ին եւ 21-ին, «Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների Ասոցիացիայի անցկացրած կոնֆերանսի շրջանակներում:

Առաջին քննարկումը, կազմակերպված Օուեն Միլերի եւ Ումիտ Քուրտի կողմից, վերնագրված է «1895-ի մեծ վախը: Հայկական բարենորոգումները, շշուկներ եւ բռնություններ Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում»: Զեկուցումներով հանդես են գալու Օոուեն Միլերը (Էմերսոն քոլեջից), Էմրե Չան Դաղլիօղլուն (Քլարկ համալսարանից), Ումիտ Քուրտը (Հարվարդ համալսարանից) եւ Ուղուր Պեչեն (Բարդ քոլեջից): Քննարկող թեմաներն են լինելու «Բիթլիսի Ջորջ Պերկինս Նափը եւ 1895-ի կոտորածները», «Բարեփոխումները եւ բռնությունները Համիդյան դարաշրջանում», «Բռնության թատերաբեմերը Օսմանյան տարածքում: Այնթապի կոտորածների արմատները» եւ «Կրետեն 1895-ի հայկական կոտորածների ստվերում»: Համակարգողըՙ Էդհեմ Էլդեմըՙ Բողազիչի համալսարանից:

Երկրորդ քննարկումը, կազմակերպված Սթեյսի Ֆարենթոլդի կողմից, եւ նախագահությամբ Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանից Բառլոու Տեր-Մկրտիչյանի , վերնագրված է «Մարդասիրությունը Օսմանյան կայսրությունում Ա. համաշխարհային պատերազմի ժամանակ»: Զեկուցումներ են կարդալու Մելանի Դանիելյանը (Միչիգանի համալսարանից), Սթեյսի Ֆարենթոլդը (Ստանիսլոսի Կալիֆոռնիա համալսարանից), Ասյա Դարբինյանը (Քլարկ համալսարանից) եւ Խաչիկ Մուրադյանը (Կոլումբիա համալսարանից): Քննարկվող թեմաներն են լինելու «Մարմնական եւ հոգեկան սնուցումը: Մարոնիթ եկեղեցու ամոքիչ ջանքերը Լեռնային Լիբանանում մեծ պատերազմի օրերին», «Ամերիկյան օգնությունը եւ արտագաղթի քաղաքականությունը Մահջարում (Սիրիա)», «Մարդասիրական ճգնաժամը ռուս-օսմանյան սահմանում» (1914-17), «Մարդասիրական դիմադրությունը ցեղասպանության ժամանակ»:

Նոյեմբերի 18-21-ը անցկացվելիք միջոցառումների մասին հետաքրքրվողները կարող են այցելել «http://www.mesana.org/pdf/17-preliminary-program-10-12-17.pdf» կայքը:

Հայկական ուսումնասիրությունների ընկերակցությունը հրատարակում է իր հանդեսը, որը հասանելի է «societyforarmenianstudies.com» կայքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.