AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 72. ԽՌԻԿ ՏԱԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017



Տեղադրվել է` 2017-11-10 01:10:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3550, Տպվել է` 380, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԵՐԸ, ԱԼԱԲԱՄԱՆ ԵՎ ՄԻՍՍԻՍԻՊԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եկավ վերջապես այն պահը, երբ Հայոց ցեղասպանությունը չճանաչած ամերիկյան նահանգները թվարկելն ավելի հեշտ է, քան ճանաչածներին: Ալաբամա եւ Միսսիսիպի. այս երկուսն էն մնացել 50 նահանգից, որ չեն ճանաչել Ցեղասպանությունը եւ, ինչպես ՀՀ ԱԳ նախարարն է ասումՙ իրենց ներդրումը չեն ունեցել մարդկության դեմ կատարված հանցագործության դատապարտման գործում: Անցյալ օրերին ԱՄՆ Ինդիանա նահանգը եւս ճանաչեց ու դատապարտեց Օսմանան կայսրությունում իրականացված ցեղասպանություններըՙ այդ թվում հայերինը: Մենք ուրախ ենք, իսկ հայդատականներըՙ տքնաջան աշխատանքից հոգնած:

Ի դեպ, եթե հենց վերջինս է գլխավորում Հայոց ցեղասպանության ճանաչաման միջազգային շարժումը, ավելի կոնկրետՙ ամերիկյան շարժումը, ապա տեղեկացնենք Հայ դատի ամերիկյան երկու ափերի թեւերին, որ Ալաբաման եւ Միսսիսիպին այս առումով բավականին բարդ նահանգներ են: Բանն այն է, որ որպեսզի կոնկրետ Միսսիսիպին ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ հայերը դադարեն ռասսայական խտրականություններ դնելը, եթե չի հաջողվում, գոնե միայն մտքի մեջ սեւին անվանեն նեգր: Խնդիրն այն է, որ Միսսիսիպի նահանգում մինչ 1930-ը աֆրոամերիկացիները եղել են նահանգի բնակչության մեծամասնությունը: Հիմա էլ, Միսսիսպին ԱՄՆ նահանգների չեմպիոնն է սեւամորթ բնաչության թվովՙ 37 տոկոս: Ընդ որում, հաշվի առնելով աֆրոամերիկացիների շրջանում բնական աճի բարձր տեմպը, նահանգում սեւամորթների թիվը տարեց տարի աճում է: Պատահական չէ, որ նահանգի որոշ շրջաններում սեւամորթները բնակչության մեծամասնությունն են կազմում:

Առհասարակ, ըստ ԱՄՆ մարդահամարի դաշնային բյուրոյի, Միսսիսիպիում բնակչության թիվն է 2 միլիոն 978 հազար 512 մարդ:

Ալաբամայի բնակչության 26,2 տոկոսն են սեւամորթներ, ինչը եւս բավականին բարձր ցուցանիշ է ամերիկյան մյուս նահանգների հետ համեմատած: Առհասարակ ԱՄՆ մարդահամարի դաշնային բյուրոյի 2011-ի հուլիսի 1-ի (վերջին) տվյալներով Ալաբամայում հաշվառված է 4 միլիոն 802 հազար 740 մարդ, որոնցից մինչեւ 18 տարեկան է 25,3 տոկոսը, 65 տարեկանից մեծ էՙ 13 տոկոսը, 51, 7 տոկոսը կանայք են, 48,3 տոկոսըՙ տղամարդիկ: Ալաբամայի բնակչության 26,2 տոկոսն, ինչպես արդեն նշեցի, սեւամորթներ են, 68, 5 տոկոսըՙ սպիտակամորթներ, 0,6 տոկոսըՙ բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ), 1,1 տոկոսը ասիացիներ, 0,1 տոկոսը Հավայան կղզիներից եւ Օկեանիայից ներգաղթյալներ: Ընդ որում, սպիտակամորթ բնակչությունը մեծ մասամբ անգլիական, իռլանդական եւ գերմանական ծագում ունի: Ալաբամայի բնակչության 96,2 տոկոսը տանը խոսում է անգլերեն, 2,2 տոկոսըՙ խոսում է իսպաներեն, 0,4 տոկոսըՙ գերմաներեն, 0,1 տոկոսըՙ չինարեն եւ ֆրանսերեն: Ինչպես նկատում ենք, Ալաբամայում եւ Միսսիսիպիում հայ համայնքը, եթե անգամ կա էլ, ապա մարդահամարի տվյալներում չի երեւում, հետեւաբար կա՛մ Ալաբաման ու Միսսիսիպին իրենք պետք է որոշեն եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, կա՛մ էլ Հայ դատի գրասենյակը (եթե ինքն է այս հարցերի պատասխանատուն) նախ պետք է Ալաբամայում ու Միսսիսիպիում հայ համայնք ձեւավորի (եկեղեցիով, դպրոցով, հայապահպանության ծրագերով), ապա նրանց միջոցով էլ այս երկու նահանգներին ճանաչել տա Ցեղասպանությունը:

Իսկ երբ ճանաչեն, սկսվելու է ամենահետաքրքրականը: Մի կողմից ԱՄՆ-ում չի լինելու մի նահանգ, որը Ցեղասպանությունը ճանաչած չի լինելու, մյուս կողմից ԱՄՆ-ն Ցեղասպանությունը ճանաչած չի լինելու: Բայց դա չէ ամենահետաքրքրականը, այլ այն, թե մինչ այդ ինչպե՞ս են Ալաբաման եւ Միսսիսիպին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս առումով մի առաջարկ ունեմՙ հաշվի առնելով, որ Ալաբաման այլ կերպ կոչում են Հարավի ոգի, իսկ Միսսիսիպինՙ Հյուրընկալության նահանգ, եւ հաշվի առնելով, որ հայերս ե՛ւ հարավի ոգի ունենք, ե՛ւ հյուրընկալ ենք, մանավանդ հյուրընկալվող, ապա կարծում եմ, որ Հայ դատը կկարողանա հայերին համոզել մի որոշ ժամանակով տեղափոխվել Ալաբամա կամ Միսսիսիպի, եթե իհարկե այդ ընթացքում հայերը Կալիֆոռնիայում անձնական գործեր չունենան ու վերջնականապես այնտեղ հաստատված չլինեն: Ամեն դեպքում, երբ Սփյուռքի նախարարն ասում էՙ արի տուն, չեն գալիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 10-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.