AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



ԻՐԱՔ

Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 5506, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐԶԱՆԻՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՄՆՈՒՄ

Պ.Ք.

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մահմուդ Բարզանին տարածաշրջանային խորհրդարանին հղած նամակում հայտարարել է նախագահի պաշտոնում մնալը չերկարաձգելու մասին: Դեռ հուլիսի 12-ին նա կարգադրություն էր արել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն նախապատրաստելու վերաբերյալ: Ավելի ուշ նախապատրաստությունը կասեցվել էր տեխնիկական խնդիրների, քաղաքական ճգնաժամերի եւ անվտանգությանը սպառնացող վտանգների պատճառաբանությամբ: Բացի դրանից, ի հայտ չէին եկել նախագահության ուրիշ թեկնածուներ: Հոկտեմբերի 24-ին Իրաքյան Քրդստանի խորհրդարանը իր լիազորությունները երկարաձգեց ութ ամսով, որից հետո հաստատեց ինքնավարության ղեկավարի իրավասությունների վերաբաշխումը գործադիր, օրենսդիր եւ դատական մարմինների միջեւ:

Խեվին Խավրամին The Associated Press-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ իր ղեկավարը չի հեռանում քաղաքականությունից եւ մնալու է Իրաքյան Քրդստանի Բարձրագույն քաղաքական խորհրդում: Դրանով իսկ Բարզանին չի ենթարկվում սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքները չեղարկելու Բաղդադի եւ որոշ արտաքին ուժերի վերջնագրին: Բարզանին իր պաշտոնը թողնում է իբրեւ մարտիկ, բայց մնում է քաղաքականության մեջ:

Բարզանին ընդգծում է, որ առաջին, եթե նույնիսկ հանրաքվեն չկայանար, դարձյալ Բաղդադը միեւնույն էՙ ուներ քրդական շրջանների վրա հարձակվելու եւ դրանք ապակայունացնելու ծրագիր:

Երկրորդ, Բարզանին Քիրքուկից քրդական աշխարհազորի դուրսբերումը եւ քաղաքը դաշնային իշխանություններին հանձնելը անվանել է դավաճանություն: Նրա խոսքերով, նրանք, ում ԱՄՆ-ում համարում են ահաբեկիչներ (շիա աշխարհազորայինները), Քիրքուկի եւ քրդական մյուս շրջանների վրա ձեռնարկած հարձակման ընթացքում օգտագործում էին ամերիկյան Abrams տանկեր եւ ամերիկյան այլ զինատեսակներ: Նա հարց է տալիս. Վաշինգտոնում գիտեի՞ն արդյոք Բաղդադի ծրագրերի մասին եւ ինչո՞ւ ոչինչ չարեցին դրանք կանխելու համար:

«Ռեգնում» գործակալությունն այս կապակցությամբ առաջադրում է մի շարք հարցեր. ինչո՞ւ Մերձավոր Արեւելքի առավել փորձառու քաղաքական գործիչներից մեկը հրաժարվեց հաշվի առնել հանրաքվեի հավանական հետեւանքները: Նա Իրաքի ո՞ր ներքին ուժերի եւ ո՞ր արտաքին խաղացողների վրա էր հույս դրել, չէ՞ որ հայտնի էր, որ հանրաքվեն եւ դրա արդյունքները զգալի չափով կապակայունացնեն երկրի իրադրությունը: Դեռ սեպտեմբերի սկզբներին հայտնի էր դարձել, որ իրանցի շիա աշխարհազորայինների հրամանատար Կասիմ Սուլեյմանին Քրդստանի Ժողովրդավարական միությանՙ Բարզանիի հակառակորդ ուժի առաջնորդների հետ համաձայնության էր եկել Քիրքուկից քուրդ աշխարհազորայիններին դուրս բերելու վերաբերյալ:

Բարզանին պետք է հասկանար, որ իր դեմ ակտիվ պայքար է ծավալել Թալաբանիի կլանը: Արդ ինչո՞ւ նա չխառնեց հակառակորդի խաղաքարտերը, ինչո՞ւ էր հույսը դրել Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա, որին ինքը 2015 թվականին օգնել էր զինադադար կնքել ՔԲԿ-ի հետ: Ինչո՞ւ վերջին պահին Բարզանին հրաժարվեց Անկարային տեղեկացնել իր գործողությունների սցենարի մասին: Գուցե հույս ուներ, թե իրադարձությունների ընթացքին կմիջամտի ԱՄՆ-ը, որը կուզենար կանխել Իրաքում Իրանի ներկայության ուժեղացումը: Սակայն վերջին հաշվով Էրբիլի կողմը բռնեց միայն Իսրայելը, մինչդեռ դեմ հանդես եկան Թուրքիան, Իրանը, Սիրիան եւ հենց Իրաքը: Գուցե Բարզանին պատրաստվում էր կանխել Էրբիլում նախապատրաստվող հեղաշրջո՞ւմը:

Թուրքական Ak am թերթը արձանագրում է, որ «Էրբիլում Բարզանին եւ Թալաբանին պարում են կոնկրետ պահին, միչդեռ մեծ տերությունները պարն օգտագործում են միայն իրենց շահագրգռություններին համապատասխան»: Այդպիսին է Արեւելքի ու Արեւմուտքի բնույթը: Այսպես, Ֆրանսիան հանուն իր շահերի օգտագործում էր հայերին, բայց հետո ձեռնունայն թողնելով հեռացավ: Այդ մասին բացեիբաց գրում է Պողոս Նուբար Փաշան: Այժմ Բարզանին դավաճան է համարում նրանց, ովքեր Բաղդադին հանձնեցին Քիրքուկը:

Իսկ Բաղդադը իր հերթին այսուհետեւ չի վստահի որեւէ քուրդ առաջնորդի, եթե նույնիսկ նա չեղարկի հանրաքվեի արդյունքնեը եւ սկսի գործակցել կենտրոնական կառավարության հետ: Ինչպես նշում է արաբական Al Arabiya թերթը, հիմա հայտնի չէ, թե ինչպիսի դեր կխաղան քրդերը Իրաքի պետության մեջ: Քուվեյթյան Al Rai Kuwait թերթը գրում է. «Թեեւ հայտնի չէ Իրանի, Թուրքիայի եւ Սիրիայի քրդերի հետագա վարքագիծը, հայտնի է, որ Իրաքի վերաձեւման դեպքում քրդերը կհետեւեն սեպտեմբերի 25-ի հանրաքվեի արդյունքներին»:

Ինչպես նշում են մերձավորարեւելյան բազմաթիվ փորձագետներ, Իրաքում ճգնաժամն այնքան է խորացել, որ այսուհետեւ հնարավոր չի լինի ապահովել երկրի այն միասնականությունը, որը առկա էր 1920-ականների Օսմանյան կայսրության տրոհումից հետո: ԱՄՆ-ի տարածած տրոհման վարակը դուրս է եկել Իրաքի սահմաններից, եւ Իրաքյան Քրդստանի դեպքերը դժվար է բացատրել զուտ պատահական հանգամանքներով: Այս խաղում շատ բան մնում է անհայտ: Իրաքում ներկայումս ներքաղաքական լարված խաղի պարտիա է սկսվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.