AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 57. ՍՄԲՈՒԿ ԵՎ ԼՈԼԻԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



ՌԵՊԼԻԿԻ ԿԱՐԳՈՎ

Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 8768, Տպվել է` 1595, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ» ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանյան «Россия-24» շուրջօրյա լրատվական հեռուստաալիքով ռեպորտաժ ցուցադրվեց Հայաստանի մասին «Հայկական երջանկություն» խորագրով: Ռեպորտաժն իրոք այնքան «երջանիկ» էր, ասես այն նկարահանել էր ոչ թե ռուս, այլ հայաստանցի հեռուստալրագրող: Երբ դիտում ես Հայաստանի հեռուստատեսությունը, տպավորություն ես ստանում, որ մեր հայրենիքը աշխարհի ամենաերջանիկ պետությունն էՙ զերծ երկրակործան խնդիրներից:

Թղթակից Անտոն Բորիսովի հատուկ ռեպորտաժը իրոք վերին աստիճանի բարյացակամ էր հայոց իրողությունների նկատմամբ: Պարզ էր, որ նա խնդիր չէր դրել պարզաբանելու, թե ինչու է անկախության 25 տարում Հայաստանը լքել նրա բնակչության կեսը, ինչպես Հայաստանում եղած ժամանակ վարվել էր իսրայելցի հրապարակախոս-քաղաքականագետ Ավիգդոր Էսկինը : Բորիսովը հիմնականում հետաքրքրվել էր փոքր եւ միջին բիզնեսի աշխատանքով: Իհարկե, երբ քայլում ես Հյուսիսային պողոտայով, չես կարող չհիանալ բազում ամենատարբեր ռեստորաններով ու սրճարաններով, զվարճավայրերով: Կեր, խմիր, քեֆ արա, երջանի՛կ երեւանցի: Ռուս լրագրողը եղել էր նաեւ գյուղերից մեկում, Գառնի-Գեղարդում, Սեւանում: Պանիր, լավաշ, քյուֆթա, խաղող, գինի, կոնյակ, խաչքար... Ամեն ինչ գեղեցիկ է, առինքնող: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն էլ գոհ են ե՛ւ իրենց ստեղծածից, ե՛ւ կյանքից: Իսկական դրախտ: Հասկանալի է, որ Բորիսովը չէր վերծանել, թե կոռուպցիայի պայմաններում նրանք ինչ հարաբերությունների մեջ են, ասենք, հարկայինի հետ:

Ռեպորտաժից այն տպավորությունը կարելի էր ստանալ, որ Հայաստանը, ավա՜ղ, տնայնագործական տնտեսությամբ ագրարային երկիր է: Ոչինչ չի մնացել երբեմնի ինդուստրիալ Խորհրդային Հայաստանից: Ես չգիտեմ, ռուս լրագրողը գիտե՞ր, որ Հայաստանի էկոնոմիկան «շատ ծանր» վիճակում է եւ իմաստ չունի այնտեղ փնտրել խոշոր արդիական գործարաններ, ձեռնարկություններ, արտադրություններ, հոսքագծեր: Գուցե պատահական չէր նա ընտրել փոքր ու միջին բիզնեսի ոլորտը:

Բորիսովը զրուցել էր նաեւ մի քանի նախարարների հետ, որոնք նրան հավաստիացրել էին, որ Հայաստանի էկոնոմիկան աճ է դրսեւորում: Եթե իրոք կա առաջընթաց, վերագրենք դա վարչապետ Կարեն Կարապետյանին. ի վերջո նոր մարդ էՙ պրոֆեսիոնալ:

Ի դեպ, անհասկանալի էր մի հանգամանք: Երկու նախարարներ Բորիսովի հետ զրուցում էին... հայերեն: Նրանց խոսքը թարգմանվում էր: Ինտելեկտուալ թերությու՞ն էր սա, թե թունդ հայրենասիրություն, որ տեսեք, մենք ռուսերենը համարում ենք օտար լեզու: Հավատացեք, ոչ մի ադրբեջանցի նախարար ռուս լրագրողի հետ երբեք չէր խոսի ադրբեջաներեն:

Ստացվեց այնպես, որ ռուս լրագրող Անտոն Բորիսովի հռչակած «Հայկական երջանկությունը» արտացոլվեց հայրենական փոքր ու միջին բիզնեսի մեջ: Դժբա՞խտ կզգար իրեն հայաստանցին, եթե ունենար ինդուստրիալ Էկոնոմիկա: Զգացվում է Բարիսովը չէր էլ հետաքրքրվել, թե հայկական երջանկության մեջ ինչ տեղ է գրավում... արտագաղթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.